среда, 28 ноября 2018 г.

Ուղեղը չի սիրում ծխախոտ, ալկոհոլ, ճարպ, բայց սիրում է մուգ շոկոլադ


Ուղեղի համար դժվար է, երբ դուք լավ չեք նախաճաշում, ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք հեռախոսով, ծխում եք, ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում:
Մենք միշտ լարում ենք ուղեղը, սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան:
Ռումինիայում շտապօգնության հիվանդանոցի տնօրեն, նյարդաբանը արդեն 23 հազարից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա: Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր: Նա նշում է, որ եթե դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք, ապա պետք չէ սպասել, որ ուղեղը ձեզ շնորհակալություն կհայտնի դրա համար:
Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քայլերը շատ հեշտ են և հասանելի բոլորին: Առավոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ, բացել պատուհանը և մաքուր օդ շնչել: Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին:
Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում, որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխատանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում: Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով, ապա առավոտյան արթնանում է դրա պատասխանով: Մոռացեք անքուն գիշերների մասին, քունն ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխանը:
Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցություն, նույն ազդեցությունը, ինչ սրտի վրա: Նախաճաշը պետք է լինի հանգիստ: Չի կարելի նախաճաշել ճանապարհին, կամ ոտքի վրա:

пятница, 9 ноября 2018 г.

Ժամանակի և տարածության մեջտեղում ես եմ․ արդեն շրջանավարտ եմ


-Անցած տարի այս օրն էր, հիշո՞ւմ ես՝ ինչ առատ էր անձրևում։
-Հաա, մենք էլ այնքան ուշ տուն հասանք, ֆանտաստիկ հավես օր էր։ Մյուսը թերթի՛ր, նայենք։
-Վա՜յ, տես՝ ինչ նկար ունեմ։
-Չէէէ՜, սա լավը չէ, ջնջի՛ր, բայց այդ օրն էլ եմ հիշում։
  Գույներ, կադրեր, ծանոթ ու անծանոթ մարդկանց դեմքեր, իներցիա, եղանակ, հայացք, խոսքեր, անսպասելի ու միաժամանակ այդքան սպասված իրադարձություններ, հիշում եմ․․․ Քայլում ենք, հետո ավելի արագ ենք քայլում, հետո սկսում ենք վազել, երբեմն շնչահեղձ ենք լինում, բայց ո՞ւր ենք շտապում, այդ ո՞ւմ հետևից ենք այդպես վազում։ Երազանքների, նպատակների՝ ապագայի հետևից։ Երբեմն երազանքը դառնում է նպատակ և երբեմն էլ՝ հակառակը։ Գուցե դուք ժխտեք, բայց ես գիտեմ։ Երբեմն այնքան ենք մտորում մեր ապագայի, անելիքների մասին, որ մտքով տեղափոխվում ենք մի ուրիշ տեղ, մի ուրիշ շրջան, իսկ երբեմն կարոտում ենք։ Նորից թերթում ենք նկարները, զրուցում, կամ գուցե միայնակ մտորում ու էլի տեղափոխվում մի ուրիշ շրջան, բայց այս անգամ հին ու իրական։
-Այս շաբաթ մեզ մոտ Սեբաստացու օրեր են։
-Հա, ճիշտ է, անցած տարի այս ժամանակ էր, բայց այս տարի շրջանավարտ ենք։
  Անցած տարի՞։ Ինչքան բան է փոխվել։ Նույն դեմքերն են, նույն օրերը, նույն եղանակը, բայց ուրիշ է։ Մենք ենք փոխվել, հայացքը, տեսակը, իրավիճակը, տարին, միշտ ուրիշ է։ Կանգնում ենք, հետո սկսում շատ արագ վազել, բայց մոռանում ենք ուղղակի հանգիստ քայլել ու դրա պատճառով նորից ենք կանգնում, սպորտում էլ է այդպես։ Այնքան ենք նստում անցյալի ու ապագայի երթուղին, որ ներկան մի ակնթարթում անցնում է մետրոյի գնացքի պես։ Մետրո, տեսախցիկ, ձայներ, գույներ, ցուրտ քամի, նոյեմբերի ութն էր, հիշում եմ։ Ի՞նչ եմ գրում։ Միայն մի բառ գրիս մեջ ու նորից անցյալը։ Բայց ներկան կորցնելուց հետո, մեկ է, կուզենանք նորից հետ դառնալ, բայց ինչո՞ւ, կարոտո՞ւմ ենք, սպասո՞ւմ ենք, երևի․․․
  «Հիմա կվերջացնեմ, կպահպանեմ, կհագնվեմ ու դուրս կգամ, 18:00 պիտի այնտեղ լինեմ»։ Գիրս մոռացած նորից մտքով վազում եմ։ Բոլորս թաքցնում ենք, ասում, թե այդպես չէ, մենք ժամանակին համընթաց ենք քայլում, բայց կուզե՞ք իմանալ իրականությունը, մենք փորձում եք։ Մարդու հոգեբանությունն է, մեր ենթագիտակցությունը, մենք՝ ժամանակի և տարածության մեջտեղում։

суббота, 3 ноября 2018 г.

Առաջադրանք


1. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներն  են ստեղծել:
Աստղադիտակ ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիները առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Աերիկան:
Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Եվրոպացիները մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել:
Գառնիի սյունազարդ տաճարն  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին:
Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական):
Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն  է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

пятница, 2 ноября 2018 г.

Գիտելիքների ստուգում մաթեմատիկայից (2)


1. Նշված եռյակներից որո՞ւմ են թվերը գրված նվազման կարգով:
1
) 0,75; 2/3 ; 3/5
2. Քանի՞ պարզ թիվ կա[10; 30] միջակայքում:
1) 6
3. Նշված թվերից ընտրել այն, որը երկու պարզ թվերի արտադրյալ է:
2) 106
4. Քանի՞ քառակուսի մետր է մեկ հեկտարը:
3) 10000
5. Ի՞նչ թվանշանով է վերջանում (16*7-11*5):
4) 5
6. 36-ը 60-ի ո՞ր տոկոսն է:
4) 60
7. Գտեք 2-ից փոքր հինգ հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարը:
2) 7
8. 60-ը 48 –ից քանի՞ տոկոսով է մեծ:
2) 25
9. Գտեք 3/2-1/2(3+2/3) արտահայտության արժեքը:
2) – 1/3
10. Գտեք 4/7∙5:5/3+1 արտահայտության արժեքը:
4) 19/7
11. Գտեք |14/3-3∙1,6| արտահայտության արժեքը:
3) 2/15

четверг, 25 октября 2018 г.

Robinson Crusoe (translation)

I was born in York, England in 1632. My father was German and my mother was English. I had two older brothers and a younger sister. The oldest brother joined the army and he was killed in battle. The middle one disappeared and we never heard what happened to him. I was well-educated and my father wanted me to study law, but I wanted to go to sea. Nothing would make me stay at home and become a lawyer.
I was 18 years old when my father called me to his room. He was old and he suffered from an illness which kept him in bed. My father asked me why I wanted to go to sea when I could stay at home, study and prosper in my own country. He told me that travelling by sea was dangerous. He warned me that I would lose safety and comfort of my home if I went to sea. My father also told me that if I went abroad, I could die like my oldest brother. When he was saying this, he started to cry and he couldn’t continue.

понедельник, 22 октября 2018 г.

Մուտացիաներ․ փաստեր և վարկածներ


Շատ գիտնականներ նշում են, որ ժամանակի ընթացքում կենդանի արարածների սերունդները կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Օրինակ՝ մարդիկ կարող են ընտրողաբար շներին այնպես զուգավորել, որ ի վերջո դրանց սերունդները ավելի կարճ ոտքեր և ավելի երկար մազեր ունենան, քան իրենց նախնիները։ Որոշ գիտնականներ այդ փոփոխություններն անվանում են միկրոէվոլյուցիա։
Էվոլյուցիոն տեսության կողմնակիցներն ասում են, որ այդ աննշան փոփոխությունները միլիարդավոր տարիների ընթացքում կուտակվել են և դարձել մեծ փոփոխությունների պատճառ։ Չարլզ Դարվինը, օրինակ, սովորեցնում էր, որ մեզ համար տեսանելի փոքր փոփոխությունները ցույց են տալիս, որ եղել են նաև մեծ փոփոխություններ, թեև դա ոչ ոք չի տեսել։ Նա ասում էր՝ ժամանակի ընթացքում այս նախնական կամ այսպես կոչված կյանքի պարզ ձևերը «չափազանց աննշան փոփոխությունների» շնորհիվ աստիճանաբար փոխակերպվել են կյանքի միլիոնավոր բարդ ձևերի։

четверг, 18 октября 2018 г.

Գիտությունը որպես մասնագիտություն


Այսօր` հոկտեմբերի 18-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում հանդիպում ունեցանք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնական, կ.գ.թ., Աստղիկ Հակոբյանի հետ: Նա մեզ ծանոթացրեց իրենց իստիտուտում կատարվող հետազոտություններին, ձեռքբերումներին: Անձամբ նա զբաղվում է բջջաբանությամբ և վիրուսների տարբեր տեսակների հետազոտությամբ: Պարզվում է, որ նրանք աշխատել են խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի ուսումնասիրությամբ․ ներկայացրեց վիրուսի պատկերի լուսանկարը ոչ սովորական, այլ էլեկտրոնային մանրադիտակի տակ` հույս հայտնելով, որ շուտով Հայաստանում էլ կունենան նման մանրադիտակ: Կապելով գյուղատնտեսությանը` նշեց, որ հիվանդությունը բուժում չունի և խոզերի վարակվելու դեպքում ֆերմերները մեծ վնաս կստանան: Երկու տարի առաջ բավականին երկար և մանրամասն հետազոտություններից հետո ինստիտուստի գիտական խումբը հայտնաբերեց այնպիսի բուսական նյութեր, որոնք հարյուր տոկոսով ճնշում են այդ վիրուսը: Այժմ նրանք բանակցություններ են տանում այն ուղղությամբ, որպեսզի այդ հայտնաբերված բուսական պրոդուկտը վերածվի դեղամիջոցի և լայն կիրառություն ունենա: