Անդրադարձ կատարելով Շիրվանզադեի ցանկացած ստեղծագործության՝
միանշանակ կարող ենք ասել, որ նա ռեալիստ գրող է, քանի որ պատկերում է այն, ինչն ակտուալ
է մեր կյանքում, առաջ է քաշում այն խնդիրները, որոնցից յուրաքանչյուրին էլ կարող ենք
բախվել իրական կյանքում։ Այլ կերպ ասած` Շիրվանզադեն պատկերում է կյանքը՝ ինչպես որ
կա։ Նույնն է նաև նրա «Պատվի համար» դրամայում։ Ընտանիքի հայրը՝ Անդրեաս Էլիզբարյանը, հարստացել
էր ընկերոջը՝ Օթարյանին, թալանելով և նրա ընտանիքին բախտի քմահաճույքին թողնելով։ Նրա
ամբողջ կյանքն էր ստի ու կեղծիքի վրա հիմնված։ Իսկ նրա ընտանիքի անդամները շահամոլ
ու եսասեր էին, ապրում էին մեկը մյուսի մասին չմտածելով, անձնական շահերից գործելով։
Միայն Մարգարիտը՝ Էլիզբարյանի դուստրը, այդ «սև թագավորության» մեջ միակ լուսավոր կետն
էր, որին սիրահարված էր Օթարյանի որդին՝ Արտաշեսը։ Նա այնքան էր սիրում և վստահում
Մարգարիտին, որ նրա մոտ է թողնում այն կարևոր փաստաթղթերը, որոնցով ապացուցվում էր
Էլիզբարովի «գողությունը»։ Իսկ այդ թղթերը Էլիզբարովին պատվազրկում էին։
Ամեն մեկն իր պատվի տերն էր,
և բոլորի համար այդ պատիվը նույնը չէր։ Էլիզբարովի համար այդ պատիվն իր փողերն էին, իր տարիներ առաջ կատարած «գողությունը» քողարկելն էր։ Նա եսասեր էր, շահամոլ, կեղծ ու դավաճան և իր պատիվը փրկելու համար գետնով է տալիս աղջկա պատիվը, որի համար պատիվը սերը, արդարությունն ու վստահությունն էր։ Էլիզբարովը հանցանք էր գործել՝ թալանելով ընկերոջը, կառուցել էր իր համար մի պատ սեփական ես-ի և հանրության միջև։ Որքան ստոր, ագահ մարդ էր նա իրականում, որ ինքախաբեությամբ փորձում էր խաբել նաև շրջապատին։
Սվետլանա․Blog: Ալեքսանդր Շիրվանզադե. «Պատվի Համար» >>>>> Download Now
ОтветитьУдалить>>>>> Download Full
Սվետլանա․Blog: Ալեքսանդր Շիրվանզադե. «Պատվի Համար» >>>>> Download LINK
>>>>> Download Now
Սվետլանա․Blog: Ալեքսանդր Շիրվանզադե. «Պատվի Համար» >>>>> Download Full
>>>>> Download LINK