Պատկանյանի «Չախու» պատմվածքը ջրկիր Մարտիրոսի դաժան կյանքի մասին է։ Իսկ ինչո՞ւ դաժան, ո՞րն էր պատճառը, որ Մարտիրոսը ջրկիրությամբ էր զբաղվում։
Պատմվածքի սկզբում նկարագրվում է եղանակային լուրջ փոփոխությունը, երբ մարտի սկզբին արդեն հունիսյան տապ էր, չորությունից գետինը սկսել էր ճաքել, ծառերը չորանում էին, և պետք էր ջրել։ Տանուտերը կանչել է տալիս ջրկիր Մարտիրոսին, որ ջրի պարտեզը։ Այդ ժամանակ բանվորը մի փոս էր փորում նոր ծառ տնկելու համար և հանկարծ փոսի միջից գտնում է մի չախու։ Մարտիրոսը սկսում է լաց լինել ու պատմում տիրոջը իր ողջ կյանքի պատմությունը, կյանք, որ գլխիվայր էր շուռ եկել ու խեղաթյուրվել այդ չախուի պատճառով։
Մարտիրոսին հայրը տասը տարեկան հասակում տարել էր վարդապետի մոտ՝ ուսանելու։ Մարտիրոսը շատ խելացի և ընդունակ էր, և բոլորը նախանձում էին նրան, այդ թվում նաև՝ վարդապետը։ Անցնում է չորս տարի, Մարտիրոսն արդեն կարդում էր զանազան գրքեր ու լավ էր տիրապետում գրել-կարդալուն։ Մի օր անհետանում է վարդապետի կնոջ չախուն, ու դրա մեջ մեղադրում են Մարտիրոսին։ Մարտիրոսն ընկնում է անկողին, հետո մահանում է հայրը՝ թողնելով նրան, մորը և տատին սև հացի կարոտ։
Մարտիրոսը փորձում է գնալ և սովորել Լազարյան ճեմարանում, սակայն նրան անվանում են «չախուի գող»։ Ի վերջո, տատի միջնորդությամբ Մարտիրոսը մեկնում է Ստավրապոլ՝ սովորելու՝ ապրելով Մատթեոս աղայի տանը։ Այս անգամ անհետանում է Մատթեոս աղայի փողով լի քսակը, և դարձյալ մեղադրում են Մարտիրոսին ու հետ ուղարկում Նոր Նախիջևան։ Իհարկե, հետո պարզվում է, որ Մատթեոս աղայի քսակը գտնվել է, բայց դա էլ ո՞ւմ էր պետք. «գողի» անունն արդեն սև բիծ էր քաշել Մարտիրոսի կյանքի վրա։ Նա ամաչում էր դուրս գալ փողոց, նայել մարդկանց, բոլորը նրան «գող» էին անվանում և ասում, թե նա հիմա էլ գողացել է Մատթեոս աղայի քսակը, բայց ո՞վ խոսեց այն բանի մասին, թե աղայի քսակը գտնվել է… Դա արդեն ոչ ոքի չէր հետաքրքրում, այդպիսին են մարդիկ։ Անցավ ժամանակ, ա՜խ, այդ ժամանակը, որ բուժում է վերքերը, դա Մարտիրոսի համար չէր։ Մարտիրոսը սկսում է աշխատել խանութում։ Վեց տարի հավատարիմ աշխատելոց հետո խանութպանը նրան շատ էր վստահում և պատրաստվում էր իր աղջկան նշանել նրա հետ ու կտակել խանութը։ Մարտիրոսին թվում է, թե կյանքը վերջապես ժպտաց իրեն, բայց․․․ Խանութպանը, բացահայտելով Մարտիրոսի անցյալը, վռնդում է նրան խանութից՝ կրկին անվանելով նրան «չախուի գող»։ Մարտիրոսը վերադառնում է տուն՝ Նոր Նախիջևան։ Մահացել էր տատը, ծեր մայրը միայնակ էր մնացել։ Հուսալքված ու կյանքից դաժան ապտակ ստացած՝ Մարտիրոսը սկսում է զբաղվել ջրկիրությամբ։

Այդ փոսի մեջ այդ օրը Մարտիրոսը գտնում է հիսունհինգ տարվա կորուստը՝ չախուն, որը սպի էր թողել իր ողջ կյանքի վրա։ Ո՞ւմ էր մեղադրում խեղճ ջրկիրը, իհարկե, իրեն, միայն ու միայն իրեն։ Եվ առհասարակ, եթե մեր կյանքում ինչ-որ բան այն չէ, ո՞վ է մեղավոր. Իհարկե մենք։ Ոչ ոքի պետք չէ մեղադրել մեր անհաջողությունների համար, մենք ենք մեղավոր, ուրեմն, մեր կյանքում ինչ-որ տեղ սխալվել ենք, ինչ-որ տեղ սայթաքել ենք։ Պայքարե՛ք ու երբեք մի լռե՛ք, որ հետագայում չտուժեք, և՛ ոչ ձեզ, ո՛չ էլ ուրիշին չմեղադրեք… «Ախպեր, մեզ ո՞վ է ասել, թե գառ լինենք, որ գայլերը մեզ ուտեն»։
Սվետլանա․Blog: Ռափայել Պատկանյան․«Չախու» >>>>> Download Now
ОтветитьУдалить>>>>> Download Full
Սվետլանա․Blog: Ռափայել Պատկանյան․«Չախու» >>>>> Download LINK
>>>>> Download Now
Սվետլանա․Blog: Ռափայել Պատկանյան․«Չախու» >>>>> Download Full
>>>>> Download LINK