Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը բաղկացած է յոթ պատմվածքից, որոնք, ըստ իս, մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Իրականում բոլորի սյուժեները, հերոսներն ու պատմությունները տարբեր են, սակայն բոլորի գործողությունները տեղի են ունենում նույն վայրում՝ «Մեր թաղ»-ում, բոլորի ընտանիքներում էլ առկա է այդ ծանր սոցիալական վիճակը, և բոլորի հերոսները վերջում գրեթե նույն ճակատագրին են արժանանում։
«Ինչպես բժշկեցին» - Ծերունի Թորոսը կնոջ մահից հետո ապրում էր աղջկա՝ Մարթայի հետ, որը երեսուն տարեկան էր, սակայն դեռ չէր ամուսնացել միայն նրա համար, որ ծերունի հորը խնամեր։ Ծանրակշիռ պահվածքով, լուրջ, աստվածավախ անձնավորություն էր, որին (երեք գիշեր մեռելատանը մնալուց հետո աղջիկը խելագարվել էր) ծեծի միջոցով ուզում էր բուժել հեքիմ Գրիգորը։
«Ադամամութին» - Ինչպես հեղինակն է նշում, պատմվածքի սկզբում «Շուշանը՝ մի պստիկ, լղար կին, կուչ է եկել իրենց տան անկյունում»։ Շուշանը ընտանիքի մայրն էր, որ ուներ չորս երեխա՝ Սոնեն և երեք որդի, որոնցից ամենամեծը՝ Սեդրակը, տնից փախչելով, սկսում է գողությամբ զբաղվել։ Իսկ Շուշանը պատրաստվում էր լույս աշխարհ բերել ևս մեկին։ Շուշանի ամուսինը՝ տավար քշող Կարապետը, տնից երկար էր բացակայում, և տան ամբողջ հոգսը Շուշանի վրա էր։
Համեմատելով այս երկու պատմվածքները՝ կրկին հանգում ենք սոցիալական ծանր վիճակին ու դրանից բխող խավարամտությանը, որն առկա էր և՛ Թորոսի, և՛ Կարապետի ընտանիքում. նրանք բոլորն էլ ապրում էին նույն թաղում, ինչպես գրում է հեղինակը «Ինչպես բժշկեցին»-ում՝ «Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը»։ Եվ ի վերջո, ինչպես արդեն նշել եմ, հերոսները վերջում գրեթե նույն ճակատագրին են արժանանում...

«Ինչպես բժշկեցին» - Մարթան շուտով լավանում է «մաթրախի խարաններից», բայց մի քանի ամսից մեռնում է նույն խելագար դրության մեջ: Նրան շուտով հետևում է հայրը:
«Ադամամութին» - Մայրը խեղդում է նորածնին՝ շարունակ կրկնելով. «…քիչ ունե՞մ… քե՞զ ոնց պահեմ…»։ Ձայնը այլևս չի լսվում: Սոնեն հանկարծ ճչում է, չգիտի՝ ուրախությունի՞ց, որ մայրը երեխա է ունեցել, թե՞ սարսափած այն բանից, ինչ որ անում է մայրը իր նորածին մանկանը…

Անցում կատարեմ Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի մյուս պատմվածքներին՝այս անգամ արդեն անդրադառնալով «Հոգուն վրա հասավ» և «Սև փողերի տոկոսը» պատմվածքներին։
«Հոգուն վրա հասավ» - Նախշքար Դավիթը ընտանիքի հայրն էր,ալկոհոլից կախվածություն ունեցող մի մարդ, որն իր վաստակած ամբողջ գումարը վատնում էր խմիչքի վրա՝ ընտանիքին թողնելով անոթի։ Մային նրա կինն էր, որն ամեն անգամ արժանանում էր ամուսնու անբարեհամբույր վերաբերմունին։ Պատմվածքի մեջ նշվում է, որ Դավիթը տուն էր վերադարձել դարձյալ դատարկաձեռն և տառապում էր ալկոհոլային կախվածությունից, քանի որ այդ օրը ոչինչ չէր խմել։ Պատմվածքի վերջում տուն է գալիս նրանց ավագ որդին՝ ութ տարեկան Ակոբը, և ասում մորը, որ գումար է վաստակել։ Դավիթը, լասելով դա, վեր է թռչում թախտից, որդու ձեռքից խլում գումարը և փախչում տնից՝ ընտանիքին կրկին թողնելով անոթի։
«Սև փողերի տոկոսը» - Պառավ Մարանը ամուսնու մահից հետո միայանկ էր ապրում, չնայած ուներ որդի, որը գող ու ջեբկիր էր և հազվադեպ էր տուն գալիս։ Մի անգամ դարձյալ տուն է գալիս վատ տրամադրությամբ, և մայրը որդուն մխիթարելու համար ասում է․«Տե՛ս քո տված փողերով նավթ եմ գնել, որ դու գաս ճրագը վառեմ, շաքար ու թեյ եմ գնել, որ դու գաս թեյ խմես․․․», սակայն որդին չի արձագանքում։ Կեսգիշերին Մարանը սև ուրվագիծ է տեսնում, դուռը բացվում է։ Մարանը շոշափում է Արտեմի պառկած տեղը, դատարկ է լինում, հավերը ևս անհետացել էին։ Արտեմը չքացել էր․․․
Համեմատելով այս երկու պատմվածքները՝ շատ ընդհանրություններ գտա։ Նախորդ պատմվածքների վերլուծության մեջ նշել էի սոցիալական ծանր վիճակը, հերոսների բնակության վայրը, նրանց ճակատագրերը։ Այս ամենից բացի՝«Հոգուն վրա հասավ» և «Սև խողերի տոկոսը» պատմվածքները կրկին նմանություններ ունեն։ Դավիթը, որ հարբեցող էր, և Արտեմը, որ գող էր, նրանք երկուսն էլ անբարյացակամ էին իրենց հարազատների նկատմամբ և մտածում էին միայն իրենց մասին։ Պատմվածքների վերջում Դավիթը խլում է որդուց գումարը, իսկ Արտեմը՝ մորից հավերը (որը նրա ապրուստի միակ միջոցն էր)՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։

Ամփոփում
Ամբողջությամբ անդրադառնալով Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարին՝ նշեմ, որ ըստ իս՝ սա նովելաշար է, որովհետև առկա են այն բոլոր հատկանիշները, որոնք հատուկ են նովելին՝ հերոսները քիչ են, գործողությունները չեն ճյուղավորվում և ամենակարևորը՝այն ունենում է անսպասելի ավարտ։ Նար-Դոսի «Մեր թաղ»-ի յուրաքանչյուր նովել կարդալիս միանագմից երևում է,որ Նար-Դոսը ռեալիստ գրող է և «Մեր թաղ»-ի միջոցով ընդգծել է այն ժամանակշրջանի կենցաղը, մտածողությունը, բարքերն ու վարքագծերը։ Ինչպես նշեցի, ցանկացած նովել փոխկապակցված է մեկը մյուսին, կան բազմաթիվ նմանություններ, նույնիսկ որոշ նովելների դեպքում կարելի է ասել, որ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է։ Սոցիալական անապահովությունը, հերոսների ճակատագրերը, անձնային անհավասարությունը և ի վերջո՝ բոլորն ապրում էին լայն ու փարթամ փողոցներից մեկի թաղում, հին ու խարխուլ խրճիթներում՝ «Մեր թաղ»-ում։
Комментариев нет:
Отправить комментарий