четверг, 18 октября 2018 г.

Գիտությունը որպես մասնագիտություն


Այսօր` հոկտեմբերի 18-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում հանդիպում ունեցանք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնական, կ.գ.թ., Աստղիկ Հակոբյանի հետ: Նա մեզ ծանոթացրեց իրենց իստիտուտում կատարվող հետազոտություններին, ձեռքբերումներին: Անձամբ նա զբաղվում է բջջաբանությամբ և վիրուսների տարբեր տեսակների հետազոտությամբ: Պարզվում է, որ նրանք աշխատել են խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի ուսումնասիրությամբ․ ներկայացրեց վիրուսի պատկերի լուսանկարը ոչ սովորական, այլ էլեկտրոնային մանրադիտակի տակ` հույս հայտնելով, որ շուտով Հայաստանում էլ կունենան նման մանրադիտակ: Կապելով գյուղատնտեսությանը` նշեց, որ հիվանդությունը բուժում չունի և խոզերի վարակվելու դեպքում ֆերմերները մեծ վնաս կստանան: Երկու տարի առաջ բավականին երկար և մանրամասն հետազոտություններից հետո ինստիտուստի գիտական խումբը հայտնաբերեց այնպիսի բուսական նյութեր, որոնք հարյուր տոկոսով ճնշում են այդ վիրուսը: Այժմ նրանք բանակցություններ են տանում այն ուղղությամբ, որպեսզի այդ հայտնաբերված բուսական պրոդուկտը վերածվի դեղամիջոցի և լայն կիրառություն ունենա:
Հանդիպման ընթացքում Աստղիկ Հակոբյանը մեզ ներկայացրեց նաև Հայաստանում գիտության ոլորտի կարգավիճակը, թե ինչ նոր տեխնոլոգիաներ են ստացել, ինչ ձեռքբերումներ ունեն, ինչպես նաև խոսեց տարբեր միջազգային
համագործակցությունների, ծրագրերի և փորձի փոխանակումների մասին, այլ երկրների գիտնակնների հետ: Հանդիպման ընթացքում հնչեցին տարբեր հարցեր, հատկապես` իրենց վերջին կարևոր հայտնագործման, ուսումնասիրության հետ կապված: Աստղիկ Հակոբյանն ասաց, որ վերջին, թերևս ամենակարևոր հայտնագործումն եղել է այն, որ իրենք ըստ գենետիկական ինֆորմացիայի պարզել և հաստատել են այն փաստը, որ դեռևս հնագույն ժամանակներից այսօրվա Արցախի տարածքում բնակվել են հայեր, որը շատ կարևոր փաստ է` ելնելով այսօրվա քաղաքական նկատառումներից և իրենց համար շատ կարևոր է նաև այն, որ այս հայտնագործության մասին հոդված է տպագրվել ''Nature'' ամսագրում:


Комментариев нет:

Отправить комментарий