Այն կարող է փոխանցվել միայն երկկողմանի ծնողական գեների առկայության պարագայում` նույնիսկ նրանց մոտ ալբինիզմի դրսևորման բացակայության դեպքում: Վիճակագրության համաձայն` սևամորթերի մոտ ավելի շատ են ծնվում քան եվրոպացիների շրջանում։ Սպիտակամաշկ երեխաների 3000-ից մեկը ալբինոս է։ Այսպիսի երեխա ծնվում է, եթե երկու ծնողներն էլ ունենում են այդպիսի գեն, որը ռեցեսիվ է։ Ալբինիզմը ոչ հազվադեպ զուգորդվում է զարգացման այլ արատների հետ՝ խուլ-համրություն, էպիլեպսիա, գաճաճություն և այլն։ Պիգմենտի բացակայության պատճառով ալբինոսները չափազանց զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Առաջին անգամ ալբինոսներին մեր թվարկության 1-ին դարում նկարագրել է Պլինիոս Կրտսերը։ Բույսերի մեջ այն դրսևորվում է ամբողջ բույսի կամ դրա առանձին մասերի կանաչ գունավորման խիստ սակավության կամ բացակայության դեպքում։ Լուսավախության վերացման համար խորհուրդ է տրվում կրել (անպայման ակնաբույժի ցուցումով) լուսազտիչներով ակնոց։ Ալբինիզմը բավական հազվադեպ երևույթ է բնության մեջ։ Յուրաքանչյուր 20 հազար ծննդաբերությանը բաժին է ընկնում իսկական ալբինոսի մոտավորապես մեկ ծնունդ։
Ալբինիզմի տեսակները՝
(OA) - ազդում է հիմնականում աչքերի վրա: Հնարավոր նշաններից է աչքերի անկանոն շարժումը:

(HPS) - հիմնական հատկանիշներն են` արյունահոսությունը, կապտուկները, թոքերի խնդիրները, աղիքային խանգարումները: Հազվադեպ հանդիպող տեսակ է:
(CHS) - հիմնական ախտանիշներից բացի, դրսևորվում է արյան առատ սպիտակ գնդիկներով, վարակների հանդեպ դիմադրողականության նվազմամբ: Հազվադեպ հանդիպող տեսակ է:
(GS) - հիմնական հատկանիշներն են` իմունային անբավարարությունը և նյարդային խնդիրները: Խիստ հազվադեպ հանդիպող տեսակ է, մինչ օրս հայտնի է նման 60 դեպք:
Սվետլանա․Blog: Ալբինիզմ >>>>> Download Now
ОтветитьУдалить>>>>> Download Full
Սվետլանա․Blog: Ալբինիզմ >>>>> Download LINK
>>>>> Download Now
Սվետլանա․Blog: Ալբինիզմ >>>>> Download Full
>>>>> Download LINK