Բառագիտություն, լեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները՝ բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները։ Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են՝ բառի սահմանումը, բառատեսակների, բառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և՝ իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ՝ բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն։ Բառագիտության գլխավոր բաժիններն են՝
1. Իմաստաբանություն
Իմաստաբանություն
Բառի կարևորագույն հատկանիշը իմաստ արտահայտելն է։ Բառագիտության այն բաժինը, որն զբաղվում է բառերի իմաստների ու դրանց փոփոխությունների ուսումնասիրությամբ, կոչվումէ իմաստաբանություն։
Մենիմաստ և բազմիմաստ բառեր
Կան մի շարք բառեր, որոնք ունեն մեկ որոշակի իմաստ։ Օրնակ՝ աղաթթու, արջամուկ, աշխղեկ, եռահարկ, ուղղաթիռ և այլն։ Բայց կան բազմաթիվ բառեր, որոնք ունեն մեկից ավելի իմաստներ։ Օրինակ՝ բռնել, երես, ծանր, սև, քաշել, ատամ, ճյուղ, թերթ և այլն։ Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը կոչվում են բազմիմաստ բառեր։
Կան մի շարք բառեր, որոնք ունեն մեկ որոշակի իմաստ։ Օրնակ՝ աղաթթու, արջամուկ, աշխղեկ, եռահարկ, ուղղաթիռ և այլն։ Բայց կան բազմաթիվ բառեր, որոնք ունեն մեկից ավելի իմաստներ։ Օրինակ՝ բռնել, երես, ծանր, սև, քաշել, ատամ, ճյուղ, թերթ և այլն։ Մեկից ավելի իմաստ ունեցող բառերը կոչվում են բազմիմաստ բառեր։
Բազմիմաստ բառերի նշանակված իմաստներից մեկը, որպես կանոն համարվում է գլխավոր իմաստ և բառարաններում նշվում է առաջինը։ Մյուսները կոչվում են երկրորդական։ Օրինակ՝ ճյուղ 1.ծառի կամ թփի ոստ, 2.գետի վտակ, 3.գիտության կամ արտադրության բնագավառ, 4.մի տոհմի սերունդներից յուրաքանչյուրը և այլն։ Օրինակ՝ խավարտ, 1.աղվամազոտ (բույս, պտուղ), 2.ճաշի ամոքանք։
Երկրորդական իմաստներ շարքում կարող են լինել նաև բառի փոխաբերական (այլ բառի իմաստով) ու բանաստեղծական կիրառության դեպքեր։ Օրինակ՝ շուչ բառի հիմնական իմաստն է՝ «ներշնչվող ու արտաշնչվող օդը»։ Երկրորդական իմաստներից է «շնչվող օդի հոսանքի ձայնը»։ Փոխաբերական իմաստներից են՝ «1. որևէ բանի նշան, դրսևորում, 2. որևէ բանի էությունը, ոգին, 3. բուրմունք, հոտ»։ Ոսկեքար բառի հիմնական իմաստն է՝ «ոսկեկանաչավուն թանկաևժեք քար՝ քրիզոլիթ»։ Երկրորդական իմաստն է՝ «ոսկեքարից կերտված»։ Բանաստեղծական իմաստն է՝ «ոսկու բյուրեղ, բնածին ոսկու բեկոր»։
Փոխաբերական իմաստները միշտ երկրորդական են։ Սակայն բանաստեղծական իմաստը կարող է նաև գլխավոր լինել։ Այդ դեպքում բառն ինքն էլ կկոչվի բանաստեղծական։ Օրինակ՝ ծաղկաժպիտ կայծակնացայտ, հայրենազուն, ձայնաշղթա, սիրամրմունջ, կենսաժպիտ, շուշանաշուրթ, ոգեպատիր և այլն։
Հոմանիշներ և հականիշներ
Հոմանիշներ, ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր։ Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ, որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։
Չափավոր-զուսպ-ժուժկալ-սահմանափակ
Նման-հանգույն-նույն-համատիպ
Հյուրընկալ-ասպնջական-վանատուր
Գովաբանել-դրվատել-ներբողել-ջատագովել
Թափառական-նժդեհ-աստանդական-քոչվոր
Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ (գագաթ - ստորոտ, չոր - թաց)։Ձևով տարբեր,իմաստով հակառակ բառերը կոչվում է հականիշ: Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին։
(Գովաբանել-դրվատել-ներբողել-ջատագովել) շարքի հականիշային շարքը՝
Պարսավել-պախարակել-նախատել-այպանել
Համանուններ և հարանուններ
Համանունները նույն գրությունը կամ արտասանությունն ունեցող այն բառերն են, որոնք տարբերվում են իմաստով կամ քերականորեն կամ և՛ իմաստով, և՛ քերականորեն միաժամանակ։ Երկու և ավելի համանունները կազմում են համանունների շարք, որոնք կարող են լինել երկանդամ, եռանդամ, քառանդամ և այլն։ Ժամանակակից հայերենում գերակշռում են երկանդամ շարքերը։
Համանունների ձաբանական դասակարգում
Համանունների ձաբանական դասակարգում
- Բացարձակ համանուններ - իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնց մեջ համընկնում է քերականական ձևերի ամբողջ համակարգը։ Օրինակ՝ ա) Ափ (ձեռքի ափ), 2. Ափ (ջրի եզր), բ) Վարել (հողը հերկել), 2. Վարել (կառավարել)։
- Մասնակի համանուններ - իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնք համընկնում են իրենց ոչ բոլոր քերականական կարգերով ու ձևերով։ Օրինակ՝ ա) 1. Անել (կատարել), 2. Անել (անելանելի, դժվարին), բ) 1. Սեր (զգացմունք), 2. Սեր (կաթի)։
- Բառական և քերականական համանուններ - համանունների շարք են կազմում հնչյունական նույն կազմն ունեցաղ բառն ու բառաձևը։ Օրինակ՝ ա) 1. Անցավ («անցնել» բայի սահմանական եղանակի անցյալ կատարյալի երրորդ դեմք), 2. Անցավ (առանց ցավի, ածական), բ) 1. հորդ (առատ), 2. հորդ (քո հորը)։ Համանունների դասակարգումն ըստ հնչման և գրության նույնության
- Բուն համանուններ կամ նույնանունները տարբեր իմաստներ ունեցող այն բառերն են, որոնք նույն կերպ են գրվում կամ հնչում։ Օրինակ՝ ա) 1. Բուն (ծառի), 2. Բուն (բույն, որջ), 3. Բուն (իսկական), բ)1. Նվագ (նվագելը, երաժշտություն), 2. Նվագ (անգամ, հեղ)։
- Նույնագիր կամ համագիր բառեր - այն բառերն են, որոնք ժամանակակից հայերենում գրությամբ նույնն են, բայց տարբերվում են արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. միակնություն (մի-ակնություն - մեկ աչք ունենալը), 2. Միակնություն (միա-կընություն, մեկ կին ունենալը)։
- Նույնահունչ կամ համահունչ բառեր - այն բառերը, որոնք տարբերվում են գրությամբ, բայց նույնն են հնչումով կամ արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. Ախտ (հիվանդություն), 2. Աղտ (կեղտ) բ) Անոթ («անօթ», աման), 2. Անօդ («անօթ», օդազուրկ)։ Հարանուններ Հարանունները բառեր են, որոնք ձևով նման են, սակայն ունեն տարբեր իմաստ, ու թեև բացարձակապես նույնահունչ չեն, բայց ունեն մոտ հնչող արտասանություն։ Հարանունները օգտագործվում են գեղարվեստական խոսքում հարանունություն կոչվող ոճական հնարք ստեղծելու նպատակով: Օրինակ՝ ծաղիկ - ցողիկ, հառաչել - շառաչել, աղեղ - ահեղ, և լուրթ - շուրթ, շշուկ - շրշույն, ճչալ- շաչել, վայել - բայել - մայել, խոստանալ-խոստովանել, պահպանե լ- պաշտպանել, Ավստրիա - Ավստրալիա և այլն): Բառակազմություն Բառագիտության այն ենթաբաժինը, որն ուսումնասիրում է բառի կազմությունը կոչվում է բառակազմություն: բառակազմության հիմանական եզրերն են ձևույթները, որոնք բաժանվում են երկու խմբի՝ հիմնական և երկրորդական: Հիմնական ձևույթներն արմատներն են, որոնք իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ինքնուրույն գործածություն ունեցող և չունեցող:Երկրորդական ձևույթներն ածանցներն են, որոնք բաժանվում են երեք խմբի՝ նախածանցներ, միջնածանցներ և վերջածանցներ:
- Նախածանցներ- դժ, տ, չ, ան, ապ, ենթ(ա)...
- Միջնածանցներ- դրանք բայական ածանցներն են. սոսկածանցներ (ան, են, ն, չ), պատճառական (ացն, եցն ,ցն), բազմապատկական (ատ, ոտ, կոտ, տ) և կրավորական (վ)
- Վերջածանցներ- ենի, ություն, եղեն, որեն, աբար, ական, ապես...
Սվետլանա․Blog: Բառագիտություն >>>>> Download Now
ОтветитьУдалить>>>>> Download Full
Սվետլանա․Blog: Բառագիտություն >>>>> Download LINK
>>>>> Download Now
Սվետլանա․Blog: Բառագիտություն >>>>> Download Full
>>>>> Download LINK