Մի մեծ ողբերգության, հուսահատության ու գարշելի քաոսի մեջ էր Զամզաների ընտանիքը։ Ընտանիքի որդին՝ Գրեգոր Զամզան, որի հույսին էր ամբողջ ընտանիքը (նա տան միակ աշխատողն էր), օրերից մի օր արթնանալով՝ զգում է, որ իր հետ մի բան այն չէ, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է իր մեջ։ Ոտքերը բարակել էին, փորը՝ ուռել, ձայնը՝ փոխվել․ նա կերպարանափոխվել էր։
Վերջապես եկանք հասանք այն բանին, թե ինչո՞ւ է Կաֆկան իր այս ստեղծագործությունն այդպես անվանել՝ «Կերպարանափոխություն»։ Այո՛, նա կերպարանափոխվել էր, իսկ ինչպիսի՞ կերպարանափոխության մասին է խոսքը։ Երբ նոր էի սկսել կարդալ, ինձ թվում էր՝ այս ստեղծագործությունը ֆանտաստիկ ժանրի է. դե, կարելի է նաև այդպես ասել, կարծում եմ՝ Կաֆկային ևս կարելի է անվանել ֆանտաստիկ գրող, բայց այս մեկը հանելով այդ «ֆանտաստիկ» շարքից՝ զուգահեռներ կանցկացնեմ իսկական ֆանտաստիկայի և Կաֆկայի ստեղծած ֆանտաստիկայի միջև։
Սա իսկական ֆանտաստիկա կլիներ, եթե Գրեգորը իրոք վերածված լիներ գարշելի միջատի՝ բլոճի, բայց դա ընդամենը, ըստ իս, հոգեբանական պատրանք էր, միֆ։ Նրա հոգին էր կերպարանափոխվել, նա հոգեպես իրեն այդպես էր պատկերացնում՝ բլոճի կարգավիճակում։ Նա իրեն այդպես էր տեսնում՝ բարակած ոտիկներով, հաստացած փորով, դրա համար էլ դժվար էր կարողանում տեղաշարժվել, նրա ականջներում նույնիսկ իր ձայնն էր «կերպարանափոխվել»։
Այդ դեպքում, ինչո՞ւ էր շրջապատը, ընտանիքը նրան այդպես տեսնում. որովհետեև նա էր իրեն այդպես ներկայացնում։ Կյանքում ցանկացած պարագայում շրջապատը մարդուն տեսնում, պատկերացնում և ընկալում է այնպես, ինչպես մարդը՝ ինքն իրեն։ Նա հասկանում էր շրջապատի խոսքը, բայց շրջապատի համար նա մի գարշելի բլոճ էր, որը խոսել չէր կարողանում։
Սա այն պատն է, որը ձևավորվում է հանրության և այդ հանրությունից իրեն առանձնացրած անհատի միջև, երբ նա կարծում է, թե իրեն ոչ ոք չի հասկանում, ոչ ոք չի կիսում իր կարծիքը, թե միայն ինքն է այդպես մտածում։
Այս ամենից բացի՝ ստեղծագործության մեջ գալիս ու հանգում ենք նաև մարդկային շահամոլությանն ու եսասիրությանը։ Երբ Գրեգորը աշխատում և գումար էր վաստակում ընտանիքի համար, նրան բոլորը սիրում էին և հոգ էին տանում նրա մասին, նույնիսկ սկզբում, երբ նա նոր էր կերպարանափոխվել, քույրը՝ Գրետան, եղբոր համար ուտելիք էր բերում, մաքրում նրա սենյակը՝ հուսալով, որ նա մի օր ոտքի կկանգնի։ Բայց երբ Գրեգորի պատճառով տան վարձակալները լքում են բնակարանը, ընտանիքը հույսը կորցնում է, թե օրերից մի օր նա կվերականգնվի, որոշում են, որ պիտի վիրավորեն նրան, ստորացնեն, դեն նետեն, որովհետև այլևս շահ չունեին նրանից, ընդհակառակը՝ վնաս է պատճառում։ Գրեգորը, լսելով այս ամենը, վիրավորվում է և այնքան խոր, որ, ի վերջո, այդ հոգեկան ապրումների մեջ մահանում է։
Ի՞նչ է լինում… Թվում է՝ ընտանիքը պիտի սգար նրա մահը, բայց․․․ ցավով եմ նշում, որ ընտանիքը համարում է, որ դա միակ ելքն էր։ Նրանք սկսում են ապրել երջանիկ, ուրախ կյանքով՝ մտածելով, որ ազատվել են մի մեծ գլխացավանքից՝ «ԳԼԽԱՑԱՎԱՆՔ», որ ամիսներ առաջ հոգում էր իրենց ապրուստը՝ մտածելով քրոջն ուսման տալու մասին։
Սվետլանա․Blog: Ֆրանց Կաֆկա․ «Կերպարանափոխություն» >>>>> Download Now
ОтветитьУдалить>>>>> Download Full
Սվետլանա․Blog: Ֆրանց Կաֆկա․ «Կերպարանափոխություն» >>>>> Download LINK
>>>>> Download Now
Սվետլանա․Blog: Ֆրանց Կաֆկա․ «Կերպարանափոխություն» >>>>> Download Full
>>>>> Download LINK