Շատ
գիտնականներ նշում են, որ ժամանակի ընթացքում կենդանի արարածների սերունդները
կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել։ Օրինակ՝ մարդիկ կարող են ընտրողաբար
շներին այնպես զուգավորել, որ ի վերջո դրանց սերունդները ավելի կարճ ոտքեր և
ավելի երկար մազեր ունենան, քան իրենց նախնիները։ Որոշ գիտնականներ այդ
փոփոխություններն անվանում են միկրոէվոլյուցիա։
Էվոլյուցիոն
տեսության կողմնակիցներն ասում են, որ այդ աննշան փոփոխությունները միլիարդավոր
տարիների ընթացքում կուտակվել են և դարձել մեծ փոփոխությունների պատճառ։ Չարլզ
Դարվինը, օրինակ, սովորեցնում էր, որ մեզ համար տեսանելի փոքր
փոփոխությունները ցույց են տալիս, որ եղել են նաև մեծ փոփոխություններ, թեև
դա ոչ ոք չի տեսել։ Նա ասում էր՝ ժամանակի ընթացքում այս նախնական կամ այսպես
կոչված կյանքի պարզ ձևերը «չափազանց աննշան փոփոխությունների» շնորհիվ աստիճանաբար
փոխակերպվել են կյանքի միլիոնավոր բարդ ձևերի։
Այս պնդումը շատերին է տրամաբանական թվում։ Նրանք մտածում են այսպես. «Եթե տեսակների ներսում փոքր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ուրեմն երկար տարիների ընթացքում էվոլյուցիան կարող էր մեծ փոփոխություններ առաջ բերել»։ Իրականում էվոլյուցիոն տեսությունը հիմնըված է վարկածների վրա։ Քննենք այդ վարկածներից մեկը՝ մուտացիաները։
Այս պնդումը շատերին է տրամաբանական թվում։ Նրանք մտածում են այսպես. «Եթե տեսակների ներսում փոքր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ուրեմն երկար տարիների ընթացքում էվոլյուցիան կարող էր մեծ փոփոխություններ առաջ բերել»։ Իրականում էվոլյուցիոն տեսությունը հիմնըված է վարկածների վրա։ Քննենք այդ վարկածներից մեկը՝ մուտացիաները։
Մուտացիաները
անհրաժեշտ հումք են նոր տեսակների առաջացման համար։ Իրականում մակրոէվոլյուցիոն
ուսմունքը հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները՝ բույսերի և կենդանիների
գեների աննշան փոփոխությունները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև
բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։ Բույսի կամ կենդանու օրգանիզմի
կառուցվածքը որոշվում է գենետիկական կոդում պարունակվող բազմաթիվ
տեղեկություններով։ Տվյալների այդ բազան գտնվում է յուրաքանչյուր բջջի կորիզում։
Հետազոտողները հայտնաբերել են, որ մուտացիաները կարող են փոփոխություններ մտցնել
բույսերի և կենդանիների սերունդների մեջ։ Բայց մի՞թե դրանք կարող են առաջ բերել
բոլորովին նոր տեսակներ։ Ի՞նչ են բացահայտել գենետիկայի բնագավառում
100 տարվա ուսումնասիրությունների արդյունքները։ 1930–ականների վերջին
գիտնականները ոգևորությամբ ընդունեցին այն միտքը, որ բնական ընտրության (մի
պրոցես, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում առավելապես
տվյալ պայմաններում օգտակար ժառանգական փոփոխություններ ունեցող առանձնյակները)
արդյունքում մուտացիաներից կարող են առաջանալ բույսերի նոր տեսակներ։ Հետևաբար
նրանք եզրակացրին, որ արհեստական կամ մարդու կողմից վերահսկվող մուտացիաների
ընտրությունը պետք է որ ավելի արդյունավետ լինի։ Միացյալ Նահանգների, Ասիայի
ու Եվրոպայի գիտնականները սկսեցին իրականացնել հսկայական ֆինանսական ներդրումներ
պահանջող հետազոտական ծրագրեր՝ կիրառելով մեթոդներ, որոնք խոստանում էին արագացնել
բույսերի և կենդանիների էվոլյուցիան։ Նույնիսկ այդ դեպքում ընդհանուր
առմամբ 100 տարվա ընթացքում կատարված մուտացիոն հետազոտությունների և մասնավորապես
70 տարվա բույսերի ու կենդանիների մուտացիաների տվյալները գիտնականներին
հնարավորություն են տալիս եզրակացություններ անել նոր տեսակներ առաջ բերելու
մուտացիաների կարողության վերաբերյալ։ Փաստերը քննելուց հետո գիտնականները
եզրակացնում են, որ մուտացիաները չեն կարող (բույսերի և կենդանիների) սկզբնական
տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։ Այս եզրակացությունը համապատասխանում է
մուտացիայի բնագավառում 20–րդ դարում կատարված բոլոր փորձերին և ստացված
արդյունքներին, ինչպես նաև հավանականության օրենքներին: Փաստորեն, կարո՞ղ են մի
տեսակի մուտացիաները վերափոխվել և դառնալ բոլորովին նոր տեսակ։ Պատասխանն ակնհայտ
է։ Գիտականորեն կատարած ուսումնասիրությունները մղեցին եզրակացնելու, որ տարբեր
գենոտիպ ունեցող տեսակները իրարից սահմանազատված են, և մուտացիաները չեն կարող
ոչնչացնել կամ խախտել այդ սահմանները։
Комментариев нет:
Отправить комментарий