среда, 28 ноября 2018 г.

Ուղեղը չի սիրում ծխախոտ, ալկոհոլ, ճարպ, բայց սիրում է մուգ շոկոլադ


Ուղեղի համար դժվար է, երբ դուք լավ չեք նախաճաշում, ավտոմեքենա եք վարում և միաժամանակ խոսում եք հեռախոսով, ծխում եք, ալկոհոլ եք օգտագործում և միշտ սթրեսային իրավիճակներում եք գտնվում:
Մենք միշտ լարում ենք ուղեղը, սակայն փոխարենը ոչինչ չենք տալիս նրան:
Ռումինիայում շտապօգնության հիվանդանոցի տնօրեն, նյարդաբանը արդեն 23 հազարից ավելի վիրահատություններ է կատարել ուղեղի վրա: Նրա ամենափոքր հիվանդը 2 օրեկան էր: Նա նշում է, որ եթե դուք ամբողջ օրը հեռախոսի կամ համակարգչի մեջ եք, ապա պետք չէ սպասել, որ ուղեղը ձեզ շնորհակալություն կհայտնի դրա համար:
Առողջ ուղեղ ունենալու համար առաջին քայլերը շատ հեշտ են և հասանելի բոլորին: Առավոտյան պետք է արթնանալ որքան հնարավոր է շուտ, բացել պատուհանը և մաքուր օդ շնչել: Պարտադիր հիշել 2 բաժակ ջրի մասին:
Քնի ժամանակ ուղեղն արթուն է մնում, որպեսզի պահպանի օրգանների բնականոն աշխատանքը: Բացի դրանից ուղեղը նաև այլ գործողություն է կատարում: Եթե մարդ քնում է ինչ-որ հարցի մասին մտածելով, ապա առավոտյան արթնանում է դրա պատասխանով: Մոռացեք անքուն գիշերների մասին, քունն ավելի լավ կօգնի գտնել հարցի պատասխանը:
Ծխախոտը ուղեղի վրա ունենում է շատ վատ ազդեցություն, նույն ազդեցությունը, ինչ սրտի վրա: Նախաճաշը պետք է լինի հանգիստ: Չի կարելի նախաճաշել ճանապարհին, կամ ոտքի վրա:
Ուղեղը չի սիրում ճարպ և միս։ Միսը ուղեղին ոչ մի օգուտ չի տալիս, բայց առողջարար հատկություններ ունի մարմնի համար: Աշխատեք օգտագործել քիչ կալորիականություն ունեցող միս`հնդկահավ կամ ձուկ: Ուղեղը ո՛չ միս է սիրում ո՛չ աղ: Պետք չէ չարաշահել այս մթերքները: Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին, ապա նյարդաբանը նշում է, որ ոչ բոլորն են օգտակար, հատկապես, եթե շաքարի քանակը շատ է: Մուգ բնական շոկոլադ, տաք բնական կակաո, մեղր. հենց սա է անհրաժեշտ մեր ուղեղին: Ճաշը պետք է չափավոր լինի: Չի կարելի ծանրաբեռնել ստամոքսը:
Ուղեղի առավելագույն ակտիվ ժամանակահատվածը 10։00-12։00 և 16։00-18։00 է: Եթե ուղեղը հոգնում է, կարող եք սուրճ խմել: Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է: Շատ կարևոր է կարողանալ ուրախանալ անգամ ցանկացած մանրուքից:
Պետք է մարզել հիշողությունը։ Մոռացկոտությունը առաջանում է ոչ միայն մեծահասակների մոտ, այլև երիտասարդների մոտ: Ալցհեյմերի հիվանդությունից խուսափելու համար պետք է մարզել ուղեղը: Ուղեղի մարզումները, մարդկանց հետ շփումը շատ կարևոր են ուղեղի համար: Զբոսնեք, ճամփորդեք, նոր բաներ սովորեք, նոր ֆիլմեր նայեք, նոր գրքեր կարդացեք, տարբեր գլուխկոտրուկներ լուծեք: Ուղեղի համար շատ կարևոր են շարժումները: 3 կարևոր բաներն են խոսքը, գրությունը, շարժը: Օրինակ պարը կանխում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
Լավ գիշերային քունը պետք է տևի 6 ժամ: Այն մաքրում է ուղեղը աղբից:






Комментариев нет:

Отправить комментарий