Ինչպե՞ս
է սկսում վեպը Պարոնյանը: Պատմում է, թե ինչպես է իր վեպի գլխավոր հերոսը՝ Աբիսողոմ
աղան, Տրապիզոնից ժամանում Կոնստանդնուպոլիս, և ասում է՝ տեսնո՞ւմ եք, ինչպես եմ սկսում
վեպս: Սկսվում է այն պարզ մի պատկերով. ո՛չ հով կար, ո՛չ անձրև, ո՛չ խուռն բազմություն
և ոչ էլ ձերբակալված աղջիկ: Սովորաբար, շատերն հենց այսպես են սկսում իրենց ստեղծագործությունները,
բայց խոսքը ռոմանտիզմի հետևորդների մասին է, իսկ Պարոնյանը երգիծական ժանրի ռեալիստ
է:
Այս
պատմությունը, ինչպես արդեն նշեցի, Տրապիզոնից Կոնսանդնուպոլիս եկած մեծահարուստի մասին
էր, որը եկել էր ամուսնանալու նպատակով: Բայց ի՞նչ խնդիրների է բախվում նա: Աբիսողոմը
տգետ, սահմանափակ մտածողություն ունեցող, միամիտ մեծահարուստ էր: Նա չուներ և ոչ մի
հետաքրքրություն, նրան չէր հուզում ազգի և մարդկության ճակատագիրը, ապրում էր միայն
իր ու իր ունեցվածքի համար:
Ինչպես
Պարոնյանն է նշում՝ շատ մարդիկ ցանկանում են ի ցույց դնել այն, ինչ չունեն, մյուսները
չեն ցանկանում ցույց տալ այն, ինչ ունեն, բայց կան նաև այլ անձինք, որ ցանկանում են ցույց տալ բոլորին այն, ինչ ունեն: Աբիսողոմ աղան
էլ նշածս վերջին անձանց շարքին էր պատկանում: Գալով Կոնստանդնուպոլիս՝ հանդիպում է քծնող,
շորթող, բարբարոս հասարակությանը՝ «մեծապատիվ մուրացկաններին», որոնցից էին թերթի խմբագիրը,
քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը,
ուսուցիչը, փաստաբանը, դերասանը: Սրանք դեռ միայն այն մարդիկ էին, որոնց հանդիպեց Աբիսողոմը,
բայց այդ շարքը կարելի է անվերջ շարունակել...
«Մուրող»
հասարակության ճղճիմ նկարագիրն է, իրականությունն է, իսկ իրականությունից չես փախչի:
Ինչ խոսք լավ է գրված, լավ է նկարագրված. այն է, ինչ կա: Բայց հեղինակը, նկարագրելով
գարշելի իրականությունը, համեմել է այն երգիծանքով ու լիրզմին բնորոշ աֆորիզմներով:
Սվետլանա․Blog: «Մեծապատիվ Մուրացկաններ». Հակոբ Պարոնյան >>>>> Download Now
ОтветитьУдалить>>>>> Download Full
Սվետլանա․Blog: «Մեծապատիվ Մուրացկաններ». Հակոբ Պարոնյան >>>>> Download LINK
>>>>> Download Now
Սվետլանա․Blog: «Մեծապատիվ Մուրացկաններ». Հակոբ Պարոնյան >>>>> Download Full
>>>>> Download LINK