Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասի անունը լսելիս
անմիջապես հիշում ենք Պյութագորասի
թեորեմը, որը
թերևս նրա պահպանված ու մեզ փոխանցված ամենահայտնի գործն է: Սակայն կա
մի այլ աշխատանք, որին «տուրք է տվել» Դավիթ Անհաղթն իր «Սահմանք
իմաստասիրութեան» երկում: Խոսքը
Պյութագորասի թվերի միստիկայի մասին է:
Դարեր շարունակ մարդիկ ապագան գուշակելու համար ստեղծել
են զանազան համակարգեր: Պյութագորասը նույնպես բացառություն չէ: Իր մեթոդով նա
թափանցում է ապագա`խորհուրդ վերագրելով թվերին ու վերծանելով դրանք:
Պյութագորասի այս համակարգը հիմնված է ռեինկարնացիայի
(տարբեր մարմիններում հոգու և նրա կյանքի վերամարմնավորման) գաղափարի
վրա: Այս մեթոդը գուշակողի ծննդից տրված ուժն ու հնարավորությունները
որոշելու միջոց է: Կյանքի ուղին համընկնում է այն առաքելության հետ, ինչով
մարդն այս կյանք է գալիս, և այն որոշվում է` ծննդյան տարեթիվն ու օրն իրար
գումարելով: Ցանկացած մարդու դրական ու բացասական հատկությունների մանրամասն
վերլուծության ամբողջությունը բերում է պյութագորասյան մեթոդով
կազմված քառակուսուն, որում գրանցված են մեկից ինը թվերը:
Օրինակ` ենթադրենք, որ մարդը ծնվել է 1940 թ. փետրվարի
29-ին: Այս թվերը գրանցում ենք մեկ տողում.
29 02 1940 (1)
Դրանք գումարվում են իրար.
2 + 9 + 0 + 2 + 1 + 9 + 4 + 0 = 27
Ստացված երկնիշ թվի նիշերն իրար ենք գումարում` 2+7=9, և
արդյունքը գրում իրար տակ` հետևյալ տեսքով.
29.02.1940
27
9
Հիմա, ստորին շարքի առաջին թվից հանում ենք վերին շարքի
առաջին թվի առաջին նիշը` բազմապատկած 2-ով: Ստացվում է հետևյալը`
27 – 2 X 2 = 23
եվ այս թվի հետ կատարում ենք վերջին թվաբանական
գործողությունը. երկնիշ 23 թվի նիշերն իրար ենք գումարում և ստացվածն ավելացնում
աղյուսակին: Այսպես`
29.02.1940
27..9. 23 5
Վերջին քայլը` նշված շարքերից 0-ների ջնջումն է.
29.2.194
27.9.23
5 (3)
Պյութագորասի փիլիսոփայության համաձայն` մարդն աշխարհ է
գալիս 15 անգամ ու 15 կյանք ապրելուց հետո ձեռք բերում որակներ (էական չէ`
դրակա՞ն, թե՞ բացասական), որպեսզի շարունակի իր գոյությունն այլ` բարձրագույն
ոլորտում: Մնացած կյանքերի քանակը որոշելու համար պետք է ապրվածների քանակն
իմանալ: Այդ նպատակի համար դիտարկենք վերջին շարքի երրորդ խմբի թվերը: Մեր
օրինակում դրանք են`
2 + 7 + 9 + 2 + 3 + 5 = 28 = 2 + 8 = 10
Նշանակում է, որ 1940 թ. փետրվարի 29-ին ծնված
մարդն այժմ ապրում է իր 11-րդ կյանքը և նրան մնացել է ևս 4 կյանք-հնարավորություն`
սրբագրելու իր հետագա ճակատագիրը:
Այժմ, 3-րդ խմբի թվերի համադրությունից գուշակության
ու տեղեկատվության գնահատման համար կազմենք այս կյանքում տրված տվյալների
աղյուսակ: Գծենք մի քառակուսի, որտեղ գրանցված են 1-9 բոլոր թվերը:
Բնավորություն
1. Մեկ միավորը վկայում է ընդգծված եսամոլության մասին:
Տվյալ անձը ուշադրություն չի դարձնում շրջակա միջավայրին ու ամեն ինչից աշխատում է
օգուտ քաղել: Նրան քիչ է հետաքրքրում, թե մյուսներն ինչով են ապրում:Գլխավորն այն
է, որ ապրում է ու պետք է ապրի ինքը:
11. Այս
բնավորությունը մոտ է եսասիրականին: Մշտապես աշխատում է արժանանալ շրջապատի
հավանությանը, եթե անգամ դրա համար ոչ մի նախադրյալ չկա: Սիրում է ինքնագովությամբ զբաղվել: Նրան թվում է, թե
ամենատաղանդավորն ու խելացին է և շատ է զարմանում, երբ շրջապատը դա չի նկատում:
111. «Ոսկե միջին». այս բնավորության տեր մարդը հանգիստ
է, զիջող ու շփվող:
Նա այնքան էլ չի սիրում ղեկավարությանը ենթարկվել, չի էլ
ձգտում ղեկավար պաշտոնների: Եթե փորձեք նրա հետ ազնվորեն խոսել, ապա
փոխզիջման կարելի է հասնել:
1111. Ուժեղ բնավորության տեր, կամային կերպար է: Տանել
չի կարող սուտն ու քծնանքը, չնայած, հանուն մտերիմների, կարող է դիմել դրանց:
Այս բնավորության տեր մարդիկ դառնում են պրոֆեսիոնալ զինծառայողներ, իսկ կանայք`
ղեկավարում են ընտանիքը:
11111. Դիկտատոր է ու քմահաճ: Իր գաղափարի կամ էլ
հաճույքի համար կարող է միլիոնավոր մարդկանց զոհաբերել: Իր հաջողության համար
կարող է «դիակների վրայով» քայլել: Եթե տվյալները չեն բավարարում «մեծ գործերի»
համար, ապա վերածվում է բռնակալի, ճգնավորի կամ էլ, ծայրահեղ դեպքում, հոգեկան
խանգարում է ստանում: Համառ է ինչպես իր ձգտումներում, այնպես էլ
վրեժխնդրության մեջ, սակայն լավ է հարմարվելու տեսանկյունից: Գրեթե բոլորն ունեն
մոլություններ: Կապված է իր երեխաներին:
111111. Հազվագյուտ
համադրություն է: Այս մարդն անսովոր դաժան է, սակայն մտերիմների կամ էլ «հանուն
մարդկության» ունակ է «սարեր շրջել»: Սա
մոլեռանդության հասնող գաղափարով տառապող և շփման մեջ բավականին դժվար
մարդ է:
Կենսաէներգիա
2 չկա. կենսաէներգիան ամենացածր մակարդակում է
Դրա արդյունավետ ամբարման համար ուղին բաց է: Սրանք
սիրում են հնաոճ իրեր ու գրքեր: Լավ են վերաբերվում շրջապատին, կիրթ են ու
ազնվաբարո: Բացառություններ գրեթե չեն լինում:
2. Կենսաէներգիայի առումով սովորական մարդիկ են: Խուսափում են սթրեսային ու գերզգայուն իրավիճակներից։ Նրանց ցուցված է սպորտն ու ֆիզկուլտուրան, յոգան`
առավել ևս: Զգայուն են մթնոլորտի փոփոխությունների հանդեպ:
22. Կենսաէներգիայի հարաբերականորեն մեծ պաշար
ունեն: Այս մարդիկ բժիշկ, բուժքույր ու բուժակ դառնալու շնորհ ունեն: Նրանց
կոչումը բժշկությունն է:
Նրանց ընտանիքներում հազվադեպ են նյարդային բռնկումներ
լինում:
222. Սա էքստրասենսի նշան է: Հնարավոր է, որ այս մարդն
ինքն անգամ տեղյակ չէ այդ կարողության մասին, սակայն կարող է բուժել
անգամ իր ներկայությամբ: Այս մարդիկ տարիներ շարունակ սպասում են
իրենց ունակությունները ի հայտ բերող առիթի:
2222. Եթե երբևէ
հանդիպեք մի կնոջ, ում բոլորն են սիրահարված, կամ էլ աննկարագրելի հմայքով
տղամարդու, ուրեմն ձեր առջև կանգնած է ափեափ կենսաէներգիայով օժտված մեկը, ով
սիրահոժար ամեն ինչ կտա ձեզ: Ցավոք, այս մարդիկ շատ խոցելի են չար,
էներգետիկայի տեսանկյունից քաղցած տիպերի` «սատանայական հնարավորություններով»
մարդկանց նկատմամբ:
Մարդու ներքին պաշարի որոշումը
3 չկա. մաքրասեր ու կարգապահ մարդիկ են, գերազանց
տնտեսվարներ, սակայն երբեմն մաքրության ձգտումը նրանց դարձնում է տաղտկալի:
Ճշտապահ են, սիրում են կանգնել հայելու առջև: Բացատրվում են բավականին խրթին,
քրտնաջան աշխատանքը կատարում անթերի:
3. Տրամադրության մարդիկ են։ Տնտեսել չեն սիրում, լայնախոհ են, երբեմն հակասություններով լի: Ճիշտ է,
տանը թափթփված են, սակայն կարող են անսպասելիորեն ամեն ինչ միանգամից
կատարյալ վիճակի բերել:
33. Այս
մարդիկ գիտությունների հակում ունեն: Օժտված են վերլուծելու ունակությամբ:
333 և ավելի. հակում գիտությունների հանդեպ: Դա
ծնունդ է տալիս մանրախնդրության, ժլատության և, վերջապես, մշտական
արդարության պահանջի:
Առողջություն
4 չկա․Բավականին թույլ առողջություն ունեն: Փոքր հասակից
խոցելի են տարբեր հիվանդությունների առումով: Այս մարդիկ հիվանդանում են
այնքան երկար, որքան իրենց մոգական քառակուսում առկա 2-ների քանակն է, քանի որ
աշխարհին են տալիս իրենց էներգիան:
4. Միջակ առողջության տեր է: Հարկ է կոփել, այլապես
ծերության շեմին կվերածվեն իսկական ավերակի: Ցուցված են լողն ու վազքը:
44. Առողջությունն ամուր է:
444. Հազվադեպ պատահող, գերազանց առողջության տեր մարդիկ
են։
Ինտուիցիա
5. չկա. Նուրբ աշխարհի` տիեզերքի հետ կապի ուղին փակ է
ծննդյան իսկ օրից: Այս մարդը զբաղված է հաշվարկներով, զանազան փորձարկումներով,
ապացույցներով ու լարված դիտարկումներով: Նա շատ-շատ է սխալվում:
5.Կապի ուղին բաց է: Այս մարդկանց սխալների քանակը
կրճատված է: Կյանքում հանդիպող իրավիճակները վերահսկվում են` դրանցից առավելագույն
օգուտ քաղելու նպատակով:
55. Խիստ
զարգացած է ինտուիցիան,
«մարգարեական երազների» առկայություն և իրադարձությունները` թե՛
անցյալը, թե՛ ապագան կանխագուշակելու ունակությունը: Իրավաբանական ու քննչական աշխատանքի պահանջ:
555. Գրեթե պայծառատես: Առանց գիտության ու հուշման այս
մարդիկ գիտեն, թե ինչպես պետք է գործեն իրենք և շրջապատը: Առանձին դեպքերում կարող
են գուշակել իրադարձություններ, բայց խուսափել դրանցից` ոչ:
5555.Պայծառատեսներ. նրանց համար շուրջը կատարվող ամեն
ինչ պարզ է ու հասկանալի: Սակայն անտարբեր են ամենի ինչի հանդեպ: Հաճախ կարող են
գտնվել ժամանակից ու տարածությունից դուրս՝ գոյության մեկ այլ` ուրիշ համակարգում:
Երկրամերձության աստիճանը
6 չկա. այս մարդն աշխարհ է եկել, որ արհեստ ձեռք բերի:
Կյանքում առաջ գնալու ու զարգացման համար նա պետք է շատ ֆիզիկական աշխատանք
կատարի, ինչը ամենևին չի սիրում: Երևակայականն ու գեղարվեստական ճաշակը նրա
զարգացման գլխավոր շարժիչները կարող են լինել: Չնայած այս ամենին, ընդունակ է
լուրջ արարքների:
6․ Երկրամերձ նշան է: Ունակ է մարդասիրական արարքներ
կատարելու: Կարող է զբաղվել ստեղծագործական աշխատանքով կամ էլ ճշգրիտ
գիտություններով: Գոյությունը երկարաձգելու համար ֆիզիկական աշխատանքն ուղղակի
պարտադիր է: Հաճախ իրենց դրսևորում են գեղարվեստի բնագավառում:
66. Երկրամերձ մարդ է: Ձգտում է ֆիզիկական աշխատանք
կատարել, ինչն իրականում խանգարում է նրա զարգացմանը: Մտավոր աշխատանքն ու
արվեստները միակ միջոցներն են, որոնք կարող են բարձրացնել այս մարդկանց:
666. «Սատանայի
նշանը» համարվում է չարագույժ: Այս մարդիկ ձգտում են իրենց հմայքով միշտ լինել
հանրության ուշադրության կենտրոնում: Անհուսալի, պրպտող մարդիկ են և աչքի են
ընկնում մեծ թվով պատահական կապերով:
6666. Այս մարդը նախորդ կյանքերից բերել է չար
մտադրություններ:Նա աշխատում է երկրամերձության որակը մտավոր գործունեության ու
կատարելագործման միջոցով վանել:
Տաղանդ
7 չկա.
Մարդը ծնվել է` հասկանալու, թե ի՞նչ է տաղանդը: Նրան կյանքի փորձն օգնում է ձեռք
բերելու տաղանդ, իսկ տառապանքն ու կրոնը` այն ճանաչելու հնարավորություն: Նրա
համար կյանքում գլխավորը ճիշտ պահին ի վերուստ տրված տաղանդը որսալն է:
7. Այս մարդիկ, ճիշտ է, թեթև են ապրում, սակայն
հաջողության հասնում են ստեղծագործական աշխատանքի շնորհիվ: Տաղանդը թույլ է
արտահայտված:
77. Սա նուրբ գեղարվեստական, երաժշտական ճաշակով ու
հակումներով օժտված մարդ է: Եսասիրությունը նրա ստեղծագործության մեջ ունի իր և՛
լավ, և՛ վատ կողմերը:
777. Այս մարդիկ երկիր են այցելում կարճ
ժամանակահատվածով: Եթե այն ձգվում է, ապա դա հիվանդություն է ազդարարում: Չափից
դուրս զգայունությունը կործանում է նրանց, քանի որ արդարությունը նրանց համար
օդի պես է:
7777․ Սա հրեշտակի նշանն է: Այս
մարդիկ մշտապես հոգ են տանում մերձավորների մասին, սակայն իրենք
հազվադեպ են ծերության հասնում:
Պարտքի զգացում
8 չկա․ Այս մարդը բացարձակապես
պարտքի զգացում չունի: Եթե պարտք է վերցնում, չի շտապում վերադարձնել:
8․ Չափավոր պարտաճանաչ է:
88․ Զարգացած է պարտքի
զգացումը: Զարմանալի պատրաստակամությամբ է հասնում օգնության: Ընկերասեր
է ու, հիմնականում, հրաշալի ընտանիք է ունենում:
888․ Սա ազգի հանդեպ պարտքի
զգացման նշանն է, որը դաստիարակում է այն կրողին:
8888․ Օժտված է պարահոգեբանական
ունակություններով: Աչքի է ընկնում ճշգրիտ գիտությունների ընկալունակությամբ: Այս
մարդկանց կարծես գերբնականն է առաջ մղում:
Ինտելեկտ
9. Ամենախորհրդավոր նշանն է և այդ խորհրդին հասնելու
համար մարդն իր ողջ կյանքում աշխատում է:
99. Խելացի են
ծնված օրվանից: Չեն սիրում սովորել, քանի որ գիտելիքները հեշտությամբ են տրվում:
Դրան մեծապես խանգարում են անկախությունն ու կյանքի հանդեպ հեգնանքը:
999. Իմացությունը հեշտությամբ է տրվում: Հրաշալի
զրուցակիցներ են:
9999.Սրանք մարդիկ են, որոնց համար ճշմարտությունն
ակնհայտ է: Եթե դրա հետ մեկտեղ զարգացած է ինտելեկտը, ապա ձեր առջև մեկն է, ով
ցանկացած տապալումից ապահովագրված է: Սրանք բավականին տհաճ, կոպիտ, դաժան ու ոչ
գթասիրտ մարդիկ են և ժամանակ առ ժամանակ դառնում են պարզապես անկանխատեսելի:
Комментариев нет:
Отправить комментарий