пятница, 12 января 2018 г.

Մենք ու մեր ծիսական երգերը ...


Շարունակվում է ճամբարային ջերմ առօրյան:Այսօր՝ հունվարի 12-ին, կրթահամալիրի հյուրերն էին Աշտարակի Ոսկեհատ և Մուղնի գյուղերի՝ 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո դիմավորեցինք նրանց, և սկսվեց շրջայցը Մայր դպրոցից: Հյուրերը ծանոթացան ճամբարային առօրյային ու նախագծերին: Այցելեցին պարասրահ, միասին պարեցին «Կարնո քոչարի», «Թամզարա»:  Այնուհետև իրականացրինք «Ամանորի-Սուրբ Ծննդյան ծիսական համերգ համերգոց» նախագիծը, որի ընթացքում սովորեցինք տարբեր երգեր, ծանոթացանք հարսանեկան ծիսական ավանդույթներին: Հյուրերը շրջեցին նաև մարզասրահներում, հետո մեծ ոգևորությամբ ուղևորվեցին Գեղարվեստի հարթակ:

Այսօր կրթահամալիրում էին նաև ջավախքցիները: Երաժշտության դասին,
տեսնելով նրանց խանդավառությունը, երգը պարին զուգակցելու նրանց ցանկությունը, ակամա ոգևորվում ես: Նրանք այնքան են ընտելացել կրթահամալիրին, որ, իրենց իսկ խոսքով, չեն ուզում վերադառնալ Ջավախք: Օրվա ավարտին Մարմարյա սրահում խանդավառող տրամադրություն էր՝ Մեդիաուրբաթ:


Комментариев нет:

Отправить комментарий