Ազատագրական շարժման առաջին քայլերը տեղի ունեցան Բենգալիայում: Սկզբում հնդկացիները պայքարում էին ռազմական ուժերի միջոցով, ապա պայքարը տեղափոխվեց քաղաքական դաշտ: Շարժման վերջին փուլում՝ 1920-ականներից սկսած, Հնդկաստանի Ազգային կոնգրեսը պայքարի հիմք ընդունեց Գանդիի մեթոդը՝ բռնության բացակայության քաղաքականությունը: (Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի Հնդկաստանի և հնդկական անկախության շարժման քաղաքական և հոգևոր առաջնորդ)։
1919 թվականին Գանդին առաջին անգամ կոչ է անում քաղաքացիներին խաղաղ բողոքի ակցիայի՝ գործադուլի և անհնազանդության: Միլիոնավոր հնդկացիներ այդ օրը աշխատանքի դուրս չեն գալիս: Նրանք քայլում էին փողոցներով՝ վանկարկելով անկախության և ազատության կոչեր: Ցավոք, ոչ բոլորը կարողացան պահպանել խաղաղությունը և մի պահ ամբոխը ագրեսիվացավ և հունից դուրս եկավ՝ բախվելով ոստիկաններին: Գանդիին ձերբակալեցին որպես կազմակերպիչ և ազատազրկեցին 6 տարով: Նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է:
6 տարի հետո Մահաթման վերադառնում է իր սովորական կյանքին: Քննադատները ուշադրություն չէին դարձնում մեծ փիլիսոփայի վրա: Նրանք գտնում էին, որ Գանդնին բանտարկվելով կոտրվեց է և նրա քաղաքական գործունեությունը վերջացրեց: Սակայն հենց մտավորականի խոսքերով՝ բանտը նրան հնարավորություն տվեց վերանայել իր գաղափարները և գտնել թույլ կողմերը:
Բրիտանացիների դաժանությունը և տեղական կառավարիչների անգործությունը ստիպեց մարդկանց ուշադիր լսել Գանդիին՝ որը գերում էր բոլորին իր խարիզմայով: Քիչ հետո Մահաթման մեծ հեղինակություն ձեռք բերեց:
Մահաթմա Գանդին 1947 թվականին անկախացրեց իր երկիրը բրիտանական կառավարությունից: Երկիրը բաժանվեց Հնդկաստանի և Պակիստանի: Ծագեցին զինված ընդհարումներ մուսուլմանների և հինդուիզմի դավանողների միջև: Հակամարտությունը դադարեցնելու նպատակով Գանդին հացադուլ հայտարարեց: Նա այդ ժամանակ 78-ամյա ծերունի էր։ Նման կտրուկ գործողությունը ազդեց մարդկանց վրա և արյունահեղությունը դադարեց: Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը։ Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նաթհուրամ Գոդզեն՝ Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին։ Վերջինս, մահամերձ վիճակում, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին։ 1948 թվականի հունվարի 30–ին նա մահանում է։ Մահաթմա Գանդին մահանում է ժպիտը երեսին:
Մահաթմա Գանդիի գաղափարերը
Եթե որպես հոգևոր առաջնորդ ու ազգային-ազատագրական շարժման փաստացի ղեկավար իր ճանապարհի սկզբին Գանդին հնարավոր էր համարում պաշտպանել հնդիկների կյանքը, արժանապատվությունն ու իրավունքները և ինքնակառավարման հասնել Բրիտանական կայսրության շրջանակում, ապա պայքարի ընթացքում նա համոզվեց, որ երկիրը կարող է ազատ զարգանալ ու լուծել իր բոլոր հասարակական խնդիրները միայն եթե անգլիացիները հեռանան Հնդկաստանից ու երկիրն անկախանա: Անգլիայի տիրապետության դեմ արդար պայքարի համոզմունքը Գանդիին կրկին ու կրկին ժողովուրդին պայքարի բարձրացնելու ուժ էր տալիս, իսկ քաղաքական հակառակորդները գնալով համոզվում էին նրա աճող ազդեցության մեջ:
Բուն Հնդկաստանում և դրա սահմաններից դուրս Գանդիի կյանքի օրոք նրա ուսմունքն ու ղեկավարած շարժումը «գանդիզմ» էին կոչում. դա սոցիալ-քաղաքական և կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը դարձավ հնդիկների ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը: Բայց ինքը՝ Գանդին դեմ էր այդ տերմինին: Ըստ նրա, բոլոր «իզմերը»՝ անարխիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, աղանդավորական բնույթի էին: Նա պնդում էր, որ «չկա այդպիսի առարկա, ինչպիսին գանդիզմն է», քանի որ չէր ուզում իրենից հետո որևէ աղանդ թողնել:
Ապրեք ներկայո՛վ, վաղն այն անցյալ կլինի. 10 խորհուրդ Մահաթմա Գանդիից
.
Փոխե ´ք ինքներդ ձեզ: Եթե ցանկանում եք աշխարհը փոխել, սկսեք ձեզնից: Եթե մարդը փոխի իր հայացքները կյանքի նկատմամբ, ապա կփոխվեն նաև նրա զգացմունքներն ու գործողությունները:
Փոխե ´ք ինքներդ ձեզ: Եթե ցանկանում եք աշխարհը փոխել, սկսեք ձեզնից: Եթե մարդը փոխի իր հայացքները կյանքի նկատմամբ, ապա կփոխվեն նաև նրա զգացմունքներն ու գործողությունները:
3. Ներեցե´ք և մոռացե´ք այդ մասին: Թույլերը երբեք չեն ներում: Ներողամտությունն ուժեղների բնավորության գիծ է: Անհնար է չարին չարով հաղթել, «ակն՝ ընդ ական» արտահայտությունը կարող է կուրացնել ողջ աշխարհը:
4. Անգործությունը ոչ մի տեղ չի տանի: Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ արժի, քան ուրիշների տոննաներով խորհուրդները:
5. Ապրեք ներկայո´վ: Վաղն այն անցյալ կլինի:
6. Մենք ընդամենը՝ մարդ ենք, իսկ յուրաքանչյուր մարդ սխալական է: Ընդունե´ք ձեր սխալները:
7. Համա´ռ եղեք: Սկզբում ձեզ չեն նկատի, ապա կծիծաղեն ձեզ վրա, այնուհետև կպայքարեն ձեր դեմ, իսկ վերջում դուք կհաղթեք:
8. Մարդկանց մեջ բարի´ն փնտրեք և օգնեք նրանց:
9. Ներդաշնակ և անկեղծ եղեք սեփական անձի հետ: Երջանկությունն այն է, երբ ձեր մտքերն ու խոսքերը ներդաշնակ են:
10. Շարունակեք աճել և զարգանալ: Մշտական ինքակատարելագործումը կյանքի օրենքն
Комментариев нет:
Отправить комментарий