пятница, 20 октября 2017 г.

Սպիտակուցներ

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ 
Խոսելով սպիտակուցներից՝ անդրադառնամ իսուլին։

Ինսուլին 

Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը 1958 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: Այն պեպտիդային բնույթի հորմոն է, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից։ Այն կարգավորում է ածխաջրերիսպիտակուցների և ճարպերի փոխանակությունը։
Ինսուլինը ծագմամբ շատ հին սպիտակուց է, որը ծագել է մոտ մեկ միլիարդ տարի առաջ։ Ինսուլինի մոլեկուլյար ծագումը հասնում է մինչև պարզ միաբջիջ էուկարիոտ բջիջների ժամանակաշրջան։  Կենդանիներից բացի, ինսուլինանման սպիտակուցներ հայտնաբերվել են նաև նախակենդանիների և սնկերի մոտ։
Ֆիզիոլոգիական նշանակությունը
Ինսուլինն ազդում է գրեթե բոլոր հյուսվածքների նյութափոխանակության գործընթացների, հատկապես՝ ածխաջրային փոխանակության վրա։ Ինսուլինը սկզբում սինթեզվում է հսկա նախահորմոնի տեսքով և մինչև ներզատման պահը պահվում է ենթաստամոքսային գեղձի β-բջիջների հատիկներում։ Ներզատվելուց առաջ պեպտիդազների ազդեցությամբ նախաինսուլինի մոլեկուլից պոկվում է C պեպտիդը և առաջանում է ինսուլինը, որը կազմված է երկսուլֆիդային կամրջակներով
միացված A և B շղթաներից։ Ինսուլինի գլխավոր ազդեցությունը գլյուկոզի քանակի նվազեցումն է արյան մեջ։ Ինսուլինը մեծացնում է բոլոր տեսակի մկանային և ճարպային բջիջների թաղանթների թափանցելիությունը գլյուկոզի նկատմամբ, ուժեղացնում է բջիջների կողմից գլյուկոզի յուրացումն ու օգտագործումը՝ լյարդում և մկաններում, խթանում է գլյուկոզից գլիկոգենի առաջացումը, ընկճում է գլյուկոնեոգենեզն ու գլիկոգենի քայքայումը, համապատասխան ֆերմենտների ակտիվացման եղանակով մեծացնում է գլիկոլիզը։ Հաշվի առնելով ինսուլինի հզոր անաբոլիկ ազդեցությունը սպիտակուցների վրա՝ այն որպես բաղադրիչ ավելացնում են սպորտով զբաղվողների սննդակարգում։ Ինսուլինը չի ազդում միայն լյարդի և նյարդային բջիջների թափանցելիության վրա։ Լյարդի բջիջների թաղանթներն ազատ թափանցելի են գլյուկոզի նկատմամբ՝ նույնիսկ ինսուլինի բացակայության դեպքում, սակայն այս հորմոնն անհրաժեշտ է լյարդի բջիջներում գլյուկոզից գլիկոգենի սինթեզի համար։ Լյարդը համարվում է գլյուկոզի կարևորագույն պահեստարան, քանի որ օրգանիզմ անցած գլյուկոզի մեծ մասը ժամանակավորապես պահեստավորվում է լյարդում։
Ինսուլինը գործնականում չի ազդում գլյուկոզի նկատմամբ նյարդային բջիջների թափանցելիության վրա։ Դրա ֆիզիոլոգիական իմաստը կայանում է նրանում, որ նույնիսկ գլյուկոզի նվազագույն խտության դեպքում նյարդային բջիջները արյունից կարողանան ստանալ և օգտագործել անհրաժեշտ քանակի գլյուկոզ։
Ինսուլինը լյարդում ակտիվացնում է ամինաթթուների սինթեզը, խթանում է բջիջների կողմից ամինաթթուների կլանումը և սպիտակուցների կենսասինթեզը, մեծացնում է կալիումիմագնեզիումի և ֆոսֆորի իոնների անցումը բջիջներ, խթանում ճարպաթթուների սինթեզն ու դրանց եթերացումը ճարպային հյուսվածքում։

Սպիտակուցների դերն ու նշանակությունը մեր կյանքում
Սպիտակուցները օրգանիզմի հիմնական “շինանյութն” են, հորմոնների, ֆերմենտների և հակամարմինների հիմքը: Այն նաև մարմնի կառուցվածքի հիմքն է: Մկանները, հյուսվածները, ներքին օրգանները, արյան բջիջները, իմունային մարմինները, ինչպես նաև մազերը, եղունգները կազմված են հենց սպիտակուցներից: Ուստի առանց դրանց անհնարին է մարդու աճը, բազմացումը, մարսողությունն ու իմունային պաշտպանությունը: Սպիտակուցները նաև փոխադրող գործառույթ են կատարում, այսինքն՝ դրանք բջջից բջիջ են տեղափոխում անհրաժեշտ նյութերը՝ իոններ, սննդային նյութեր և այլն (օրինակ՝ հեմոգլոբին սպիտակուցը տեղափոխում է թթվածին, ԴՆԹ և ՌՆԹ ապահովում են սպիտակուցի՝ ժառանգական տեղեկատվությունը փոխանցելու հատկությունը, լիզոցիմն ապահովում է հակամիկրոբային պաշտպանություն, իսկ տեսողական նյարդի կազմի մեջ մտնող սպիտակուցը ապահովում է լույսի ընկալումն աչքի ցանցաթաղանթի օգնությամբ)։Սպիտակուցները պատասխանատու են նաև գլխուղեղի կեղևում արգելակման և գրգռման համար:

Ինչի՞ կհանգեցնի սպիտակուցների պակասը մեր օրգանիզմում

Սպիտակուցային անբավարարությունն արտահայտվում է մարմնի քաշի նվազմամբ, մաշկի չորությամբ, մարսողական համակարգի սեկրետոր ֆունկցիայի թուլացմամբ:
Տուժում են նաև սեռական գեղձերի, մակերիկամների, վահանաձև գեղձի աշխատանքը, խանգարվում են արյունաստեղծ պրոցեսները, թուլանում է իմունիտետը և հիշողությունը: Սպիտակուցների քրոնիկ պակասի հետևանքով մաշկը կարող է գունատվել, մազերը փխրուն դառնալ, իսկ եղունգները շերտավորվել և կոտրվել: Իմունիտետի խնդիրները՝ մրսածությունը, ալերգիաները, դերմատիտները, հիմնականում կապված են սպիտակուցի պակասի հետ, քանի որ իմունային բջիջները և հակամարմինները կառուցվում են սպիտակուցային հիմքի վրա:Մարսողության խանգարումները՝ փորկապությունը, հոգնածությունը, սթրեսների հանդեպ անկայունությունը նույնպես կարող են լինել սպիտակուցի պակասի արդյունք: Երեխաների մոտ խանգարվում է աճը՝ ոսկրաստեղծման վատացման հաշվին:

Սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում՝մանանեխ,
դդմի կորիզներ, գետնանուշ, կակաո, միս, թռչնամիս, ձուկ, պնդուկ, ընկույզ, հացահատիկային բույսեր, տարեկանի հաց, կաթ, կաթնամթերք (կաթնաշոռ, պանիր և այն)։ Օրական առաջարկվող սպիտակուցի քանակը 0,8 գ է՝ 1 կգ-ի հաշվարկովՍննդաբանները կարծում ենոր սպիտակուցային սնունդը պետք է կազմի օրաբաժնի կալորիաների 15%-ը:
Սպիտակուցի պահնջարկը մեծանում է՝
1. Հիվանդությունների ու հետվիրահատության շրջանում
2. Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ
3. Տարվա ցուրտ եղանակին, երբ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում տաքանալու համար
4. Օրգանիզմի ակտիվ աճի ու զարգացման շրջանում
5. Սպորտային մարզումների ու մրցույթների ժամանակ

Սպիտակուցների պահանջարկը նվազում է՝
1. Տարվա տաք եղանակին
2 Երբ դանդաղում է նյութափոխանակությունը
3. Սպիտակուցների յուրացման հետ կապված հիվանդությունների դեպքում

Комментариев нет:

Отправить комментарий