четверг, 9 ноября 2017 г.

Սոցիալիզմ

Բնութագրությունը

Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափի, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ համակարգ։
Այդ ընթացքում Սոցիալիզմը անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ սոցիալիզմը հիմնականում կամ սոցիալիզմի հիմքերի կառուցումը։ ԽՍՀՄ-ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց 1930-ական թթ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստական, երկրներում 60-ական թթ սկզբին։ Սոցիալիզմի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխնիկական բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սևականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտեսական գյուղացիությանը կոպերատիվ, կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստական կացութաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգային հարցի լուծման՝ ազգային շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստական ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս-լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված սոցիալիզմի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխնիկական մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինչհեղափոխական ժառանգությունը։

Դեմոկրատական սոցիալիզմ
«Դեմոկրատական սոցիալիզմ» հասկացությունը ռեֆորմիստական գրականության մեջ գործածվում է 19-րդ դարի վերջերից։ Դրանով նշանաբանվել է «պետական սոցիալիզմի» ուղղություններից մեկը, որը բուրժուադեմոկրատական պետությունը նախընտրում էր միապետությունից։ 20-րդ դարի սկզբներից սոցիալդեմոկրատիայի աջ առաջնորդները առաջ են քաշում կոմունիզմին հակադրվող սոցիալիզմի իրենց ըմբռնումը։
«Դեմոկրատական սոցիալաիզմ» հանդես է գալիս պրոլետարիատի դիկտատուրայի դեմ, ռևիզիայի է ենթարկում մարքսլենինյան հայացքները կապիտալիստական հասարակության մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետական մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման նոր երևույթները, որոնք հատկապես պայմանավորված են գիտատեխնիկական հեղափոխությամբ, ներկայացվում են որպես կապիտալիզմի «ձևափոխություն»։
Մինչև 1950 թվականը ձևավորվեց «Դեմոկրատական սոցիալիզմ»ի արդի դոկտրինան, որը հռչակեց, այսպես կոչված՝ «մաքուր» սոցիալիստական հասարակություն, ուր կբացակայեն արտադրության միջոցների հասարակական սեփականությունը, բանվոր դասակարգի և նրա քաղաքական ավանգարդի ղեկավարությամբ իրականացվող աշխատավորների իշխանությունը, մարքսլենինյան գաղափարախոսությունը։ «Դեմոկրատական սոցիալիզմ»ի տեսաբաններ Բ Կաուցկին (Ավստրիա), Տ Տեյթսքելը, Զ Քոուլը, Ա Քրոսլենդը, Տ Լասկին, Տ Մորիսոնը, Ջ Մտրեյչին, Մ Ֆիլիպսը (Մեծ Բրիտանիա), Ն Թոմասը (ԱՄՆ), Ֆ Շտեռնբերգը սոցիալիզմը մեկնաբանում են իբրև հասարակական և անձնական կյանքի բոլոր ոլորտներում կիրառվող սոցիալբարոյական իդեալ, որը ձևավորվում է ռեֆորմիստակաև միջոցառումների շնորհիվ և կոչված է յուրաքանչյուր առանձին դեպքում ապահովելու «առավել լրիվ դասակարգային ներդաշնակություն», «առավել հնարավոր համընդհանուր բարօրություն», «ազգային եկամտի առավել արդարացի բաշխում» և դրանով իսկ նպաստելու բուրժուականհասարակարգի հիման վրա և դրա շրջանակներում «տնտեսության սոցիալիստականացմանը»։
Արտադրության միջոցների հասարակական, պետական սեփականության փոխարեն՝ որպես «Դեմոկրատական սոցիալիզմ»ի հավասարազոր հիմք անհրաժեշտ է համարվում պետական հսկողությունը «խառը էկոնոմիկայի»նկատմամբ, որը մոնոպոլիաների տիրապետության պայմաններում պետական կապիտալիստական ձեռնարկությունների կողքին տեղ է տալիս նաև մասնավոր կապիտալիստական ձեռնարկություններին ու մրցակցությանը։
Ըստ «Դեմոկրատական սոցիալիզմ»ի դոկտրինայի Էկոնոմիկայի նկատմամբ բուրժուազիայի պետության վերահսկողությունը ներկայացվում է որպես սոցիալիստական միջոցառում, որի մշակումը կախված է, առաջին հերթին, «բարոյական բարեփոխումից», ռեֆորմների անցկացման մասին «ընդհանուր համաձայնության» ձեռքբերումից՝ աշխարհայացքների տարբերության պահպանմամբ, բոլոր հայացքները (բացառությամբ կոմունիզմի) հանդոլրժելու պայմաններում։ «Դեմոկրատական սոցիալիզմ»ի գաղափարը դարձել է Սոցիալիստական ինտերնացիոնալի նշանաբանը։

Комментариев нет:

Отправить комментарий