Երկար ժամանակ է, ինչ ես և Վանուհի Ազատյանը փնտրտուքների մեջ
էինք. ուզում էինք ֆիլմ նկարել, բայց թե ինչի՞ մասին՝ մենք էլ չգիտեինք։ Եվ ի վերջո
գտանք․․․ գտանք մեզ հուզող
հարցերի պատասխանները, ու այսպես ծնվեց մի նոր միտք։ Ինչո՞ւ առանց խոսքի ֆիլմեր քիչ
են ստեղծում, արդյոք հնարավոր չէ՞ լավ ու հետաքրքիր ֆիլմ ստանալ առանց դերասանների։
Երևի զարմանում եք՝ ինչպե՞ս թե, ֆիլմը՝ առանց դերասանների՞, գուցե այն վավերագրակա՞ն
է։
Մենք էլ որոշեցինք ֆիլմ նկարել Երևանի մասին, բայց ոչ թե մի
սովորական պատմություն մեր քաղաքի ու նրա ճարտարապետական կառույցների մասին, այլ «քաղաքային»
ֆիլմ՝ համեմված ամենօրյա քաղաքային եռուզեռով, հին ու նոր երգերի «միքսով», հետաքրքիր
դեմքերով և դեպքերով, որոնք ձևավորում են մեր Երևանի իսկական համն ու հոտը՝ կոլորիտը։
Իսկ դերասանները… այ, դերասաններն էլ մեր քաղաքի ամենահետքրքիր, գունեղ ու ստեղծարար
կյանքով ապրող բնակիչներն են, ամեն մեկը՝ մի անհատականություն, ամեն մեկի մեջ՝ մի սիրուն
պատմություն։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացնելու համար մեզ միացավ նաև Սաբինա
Դավթյանը։
Երեկ մեր նկարահանման առաջին օրն էր՝ եղանակային «էքստրեմալ»
պայմաններում:) Բոլորս աշխատում ենք մաքսիմալ լարումով և փորձում ենք ստեղծել
դրական, գունեղ, տրամադրող ֆիլմ։ Հուսանք, որ մեզ կհաջողվի։ Իսկ թե ի՞նչ է լինելու
ֆիլմի վերնագիրը՝ գաղտնիք է։
Комментариев нет:
Отправить комментарий