Նախ և առաջ անդրադառնամ նրա պատմությանը՝
Կատալոնիա պատմական մարզ և ինքնավար տարածք Իսպանիայի կազմում:
Այն տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելյան մասում՝ Միջերկրական ծովի առափնյա շրջանների և Պիրենեյների միջև ընկած հատվածում:
Կարլ Մեծի կառավարման ժամանակներից սկսած մինչև 17-րդ դարի միջնամասն այն պահպանել է իր տարածքային ամբողջականությունը, սակայն 1659 թվականին ստորագրված Պիրենեյան համաձայնագրի համաձայն պատմական Կատալոնիա մարզը բաժանվեց Իսպանիայի և Ֆրանսիայի միջև: Ներկայումս այն ունի ինքնավար մարզի կարգավիճակ Իսպանիայի թագավորության կազմում: Կատալոնիան հանդիսանում է կատալոնացիների պատմական հայրենիքը: Վերջիններս հանդիսանում են արևմտյան ռոմանական ժողովուրդ, և ըստ պատմաբանների նրանք առաջացել են միջնադարում:
Կատալոնիայի պատմության փուլեր
Կատալոնիայի պատմության խրոնոլոգիական ժամանակագրությունը համընկնում է աշխարհում և Եվրոպայում ընդունված ժամանակաշրջանների հետ: Կատալոնիայի պատմության մեջ առանձնացվում են հետևյալ փուլերը.
․ Նախապատմական ժամանակաշրջանի Նախամարդու առաջին հետքերը Կատալոնիայի տարածքում կապվում են պալեոլիթի դարաշջրանի հետ: Մոտ 200 հազար տարի առաջ ապրած նեանդերթալյան մարդու մնացորդներ են գտնվել Բենոլաս քաղաքի մոտակայքում՝ Պլա-դե-լա-Էստան շրջանում: Սակայն պեղեւմներ իրականացնող հնագետների մեջ չկա հստակ տեսակաետ, թե քանի հարյուր հազար տարվա հնություն ունեն այդ ոսկորները:
Պղնձից պատրաստված առաջին գործիքները վերագրվում են մ.թ.ա. 2500-1800 թվականներին: Բրոնզե դարը տևել է մ.թ.ա. 1800-700 թվականներին: Այս դարաշրջանը համընկնում է հնդեվրոպական ցեղատեսակների առաջ գալու հետ՝ սկսած մ.թ.ա. 1200-ական թվականներից: Այնուհետև սկսեցին ստեղծվել առաջին քաղաքանման բնակավայրերը: Իսկ սկսած մ.թ.ա. 7-րդ դարի կեսերից Կատալոնիայի տարածքում սկսեց երկաթե դարը:
· Վաղ շրջանի պատմությունը ընգրկում է Իբերական իշխանության հաստատումը Կատալոնիյում՝ մ.թ.ա 2-1-ին հազարամյակում, փյունիկացիների, հին հույների և կարթագենցիների գաղութայնացումը՝ մ.թ.ա 2-րդ հազարամյակի վերջից մինչև 2-րդ դարը, ինչպես նաև հռոմեական տիրապետությունը կատալոնական հողերի վրա՝մ.թ.ա 2-րդ դարից մինչև գոթերի ներխուժումը՝ մ.թ. 5-րդ դարը:
· Կատալոնական միջնադար, ընդգրկում է 5-7-րդ դարերի պատմությունը, երբ Կատալոնիայում տիրապետում էին հյուսիսից ներխուժած արևմտագոթական ցեղերը: Այս հատվածում կատալոնացիները բազմիցս պայքարել են նաև մուսուլմանակն ցեղախմբերի դեմ, ինչպես նաև ստեղծել են Բարսելոնայի անկախ կոմսությունը(7-12-րդ դարերում), որն էլ իր հերթին հիմք հանդիսացավ Կատալոնիայի անկախացման համար: Բարսելոնայի կոմսության հարևանությամբ ձևավորվեց Արագոնի կոմսությունը, որը գոյատևեց 1137-1469 թվականներին:
· Նոր շրջանում Կատալոնիան կազմում էր Իսպանիայի ծովային կայսրության անբաժան մասը՝ 15-18-րդ դարեր, իսկ իր ինքնավարության վերջին մասը կորցրեց 1714 թվականին՝ Իսպանիայի թագավորական ուժերի դեմ մղած պայքարի արդյունքում:
· Նորագույն շրջանում Կատալոնիան դարձավ ֆրանսիական տարածք և 1808-1814 թվականներին ենթարկվում էր Նապոլեոն Բոնապարտին: Նորագույն շրջանում տեղի ունեցան նաև մի շարք ուշագրավ դեպքեր. կարլիստական պատերազմներ, հեղափոխություններ, բազմակուսակցական համակարգի հաստատում, ինչպես նաև գործադուլներ, որանք կարևոր դեր խաղացին Կատալոնիայի զարգացման գործում: 1830—1890 թվականներին վերածնվեց և զարգացման նոր փուլի հասավ կատալոնական ազգայնականությունը:
· 20-րդ դարից մինչև մեր ժամանակները: Այս փուլի սկիզբը կապվում է գեներել Ֆրանկոյի անվան հետ (1939−1975 թվականներ): Տեղի ունեցավ նաև Կատալոնիայի ինքնավարության վերականգնում (1977 թվական) և ձևավորվեց այժմյան քաղաքական-տնտեսական համակարգը:
Իբերացիներից մինչև կարթագենցիներ
Կատալոնիայի առաջին բնակիչները եղել են իբերացիները, որոնք այստեղ էին եկել Հյուսիսային Ամերիկայից և հաստատվել էին այսօրվա Բարսելոնայի և Մատարոյի առափնյա շրջաններում։ Մ․թ․ա․ 6-րդ դարից սկսած իբերացիների մասին տեղեկություններ են հաղորդում հնագույն պատմիչներ Գեկատեյ Միլետսկին , Ռուֆ Ֆեստ Ավիենը, Հերոդոտոսը և Ստրաբոնը։
Սկսած մ․թ․ա․ 1100 թվականից միջերկրածովյան առափնյա շրջանում գտնվող Իբերական թերակղզին սկսեց բնակեցվել փյունիկիացի գաղթականներով։
Մ․թ․ա․ 8-րդ դարից սկսած Կատալոնիայում, ինչպես նաև Իբերական առափնյա շրջաններում, ձևավորվեցին հին հունական գաղութներ, որոնցից ամենանշանավորը Ռոդիսն (ներկայումս այն կոչվում է Ռոսաս) էր։ 580 թականին ստեղծվեց Էմպորիոնը (այժմ ներառված է Լա-Էսկալա վարչական շրջանի մեջ) ։ Այս գողութները առաջացել էին հին հունական Իոնիայի թագավորության կողմից։ Քանի որ հույները այն ժամանակ բավականին առաջ էին անցել ամբողջ աշխարհից իրենց զարգացվածությամբ և գիտական նվաճումներով, հենց այդ պատճառով էլ հունական իշխանության տակ գտնվելը բավականին դրական արդյունք ունեցավ երկրամասի զարգացման վրա․զարգացավ գյուղատնտեսությունը, աշխուժացավ և՛ ցամաքային, և՛ ծովային առևտուրը։ Գաղութատերերը բավականին մեծ թվով նորամուծություններ մտցրեցին կատալոնացիների կյանքի մեջ, ինչը նրանց հետագայում շատ օգնեց։ Հնագիտական պեղումների ժամանակ Ռոդիսեի և Էմպորինոնի հարակից շրջաններում գտնվեցին այդ շրջանի մշակույթը բնորոշող բազմաթիվ տարրեր․ հունական խճանկարներ, կերամիկակայից պատրաստված իրեր, արծաթե մետաղադրամներ և այլն։
Հռոմեական գաղութացում
Ք․Ա․ 269 թվականին Էբրո գետը, որը բաժանում էր Կարթագենը և Հռոմը, դարձավ առաջին ռազմական սահմանը։ Մ․թ․ա․ 197 թվականին ձևավորված երկու հռոմեական գաղութներից մեկը, որոնցից առաջինի մեջ էր մտնում ներկայիս Կատալոնիայի տարածքը, կոչվում էր Մերձավոր Իսպանիա,իսկ ահա ավելի հարավ տեղակայված էր Հեռավոր Իսպանիա գաղութը։
Օգոստոս Օգտավիանոսի կայսր դառնալուց հետո՝ մ․թ․ա․ 27 թվականին, դադարեց գոյություն ունենալ Հռոմեկան հանրապետությունը, և նրա փոխարեն ձևավորվեց կայսրություն։ Այնուհետև անցկացվեին նոր վարչատարածքային բաժանումներ։ Արդյունքում նախկին 2 գաղութները միավորվեցին և ստեղծվեց Տարակոնյան Իսպանիան, որի մեջ էին մտնում Կատալոնիայի ներկայիս տարածքը, Լուզիտանիան և Բեթիկան։
3-րդ դարում Հռոմեկան կայսրությունը անկում էր ապրում և հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ, և դա իր ազդեցությունն ունեցավ նաև հռոմեական գաղութների վրա՝ մասնավորապես Պիրենեյան թերակղզում գտնվող։
Սակայն հենց ներքին խնդիրները հանդիսացան երբեմնի հզոր կայսրության թուլացման, հետագայում նաև կործանման համար։
Հյուսիսից տեղի ունեցող հաճախակի հարձումները պատճառ դարձան կայսրության թուլացման համար, և արդեն 4-րդ դարի 2-րդ կեսին կայսրությունը չուներ իր նախկին հզորությունը։ Վեստգոթերը արագորեն տարածվում էին կայսրության տարածում՝ գրեթե դիմադրության չհանդիպելով։ 410 թվականին կործանվեց Արևմտյան հռոմեական կայսրությունը, իսկ 415 թվականին անկում ապրեց նաև Բարսինոն (Բարսելոնան)։ Գերմանական ցեղերը արագացրին կայսրության անկման գործընթացը և 476 թվականին Արևմտահռոմեական կայսրության վերջին կայսր Ռոմուլ Օգոստոսը զրկվեց իր գահից։
Հռոմեական տիրապետությունը, որը Կատալոնիայի ներկայիս տարածքում տևեց գրեթե 6 դար (մ․թ․ա․ 2-րդ դար-4-րդ դար) ունեցավ դրական ազդեցություն տարածաշրջանի զարգացման վրա և հետագայում ապահովեց կայուն զարգացում նախադրյալներ։ Հռոմեական տիրապետության հիմնական գրավականներից մեկը հռոմեականացումն էր։ Ընդ որում այս երևույթը համընդգրկուն էր և տարածվում էր ինչպես Կատալոնիայի տնտեսության վրա, այնպես էլ մշակույթի։ Տեղական մշակույթը շատ արագ բազմաթիվ փոփոխություններ կրեց՝ վերցնելով բազմաթիվ մշակութային տարրեր հին հունականից և հռոմեականից։ Իսպանական գաղութը շատ հարուստ էր և կայսրությանը շատ լուրջ ֆինանսական օգնություն էր ցույց տալիս։ Հռոմեական ազդեցությունը շատ նկատելի էր հատկապես գյուղատնտեսության բնագավառում։ Երկրորդ կարևոր դրական ազդեցությունը, որ ունեցավ Հռոմը Կատալոնիաի վրա, ուրբանիզացիան էր։ Հենց այս ժամանակ են ստեղծվել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բարսինոն, Տարրակոն, Գերունդա և այլն։ Ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կատալոնիայում, հռոմեացիները հավաքում էին հարկեր և դրանք օգտագործում էին ճարտարապետության, նոր ճանապարհների կառուցման, նոր կամուրջների հիմնադրման և այլ նպատակներով։ Հռոմիացիների երկարատև տիրապետության հետևանքով կատալոնացիներիը սովորեցին նաև հռոմեական իրավունքի նորմերը։ Մշակույթի վրա ունեցած ամենակարևոր արդյունքը կատալոնացիների լատինիզացումն էր։ Հենց հռոմեացիների տիրապետության ժամանակ էլ Կատալոնիայում առաջին անգամ տարածում ստացավ նոր կրոնը՝ քրիստոնեությունը ( 2-3-րդ դարեր)։ Կայսրության թուլացման տարիներին կատալոնական քաղաքները ամրացված էին բազմաթիվ շինություններով և պաշտպանական շրջաններով, սակայն սա խոչընդոտ չհանդիսացավ վեստ գոթերի համար, որոնք շատ կարճ ժամանակում ծնկի բերեցին այն։
Կատալոնիան 20-21-րդ դարերում
1930-ական թվականներին Կատալոնիան փորձեց հռչակել իր անկախությունը։ Նրանց անջատողական ուժերի ղեկավարները քաղաքացիական պատերազմ սկսեցին, սակայն այդպես էլ չկարողացան հաղթանակ տանել դիկտատոր Ֆրանկոյի դեմ մղված պայքարում։ Անընդհատ կրկնվող հետապնդումները և զանգվածային բռնությունները կատալոնացիների նկատմամբ՝ հատկապես Ֆրանկոյի կառավարման տարիներին , հանգեցրին կատալոնական անջատողականության առաջացմանը, որը և շուտով բավականին ուժեղացավ և սկսեց վտանգ ներկայացնել կենտրոնական իշխանության համար։
1979 թվականին Կատալոնիան ստացավ ինքնավար մարզի կարգավիճակ։ Մադրիդը Կատալոնիային տվեց ևս մեկ արտոնություն՝ կատալոներենին տալով պետական լեզվի կարգավիճակ։
2006 թվականին Կատալոնիյում ընդունվեց նոր ինքնավար կարգավիճակ՝ ֆինանսական ինքնուրույնության ընդլայնման համար։
2009-2010 թվականներին անցկացվեցին ոչ պաշտոնական հարցումներ՝ Կատալոնիայի անկախացման հարցի հետ կապված, և բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 90-%-ից ավելին, կողմ քվեարկեցին ինքնավար մարզի անկախացման համար։
2012 թվականի սեպտեմբերին Կատալոնիայի ամբողջ տարածքում տեցի ունեցան բազմաթիվ բողոքի ակցիաներ, զանգվածային ստորագրահավաքներ 1,5 մլն կատալոնացիների մասնակցությամբ։ Նրանք հանդես էին գալիս «Կատալոնիա՝ նոր եվրոպական անկախ պետույուն» կարգախոսով։
2012 թվականի նոյեմբերի 25-ին անցկացված տեղական ընտրությունների արդյունքում անջատողականները կարողացան գրեթե բոլոր շրջաններում հաղթանակի հասնել և կազմել մեծասնություն կատալոնական խորհրդարանում։ 2013 թվականի հունվարի 23-ին ընդունվեց Կատալոնիայի անկախության մասին հռչակագիրը, որը իրենից ենթադրում էր Կատալոնիայի սուվերենություն թե քաղաքական, թե տնտեսական հարցերով։ 2014 թվականին պլանովորվեց անցկացնել անկախության հանրաքվե։
Իսկ հիմա անցում կատարեմ իմ նախընտրած թեմաներին՝ կատալոնական մշակույթին և հայտնի կատալոնցաիերին․
Կատալոնիայում հիմնական կիրառվող լեզուն կատալաներենն է, օգտագործվում են նաև իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն լեզուները։ Կատալաներենը որպես պաշտոնական լեզու կիրառվում է միայն Անդորրայում: Կատալոնացիների մեծ մասը կաթոլիկության հետևորդ են։
Կատալոնիան զարգացած արդյունաբերական պրովինցիա է։ Մայրաքաղաքը Բարսելոնան, որը Իսպանիայի ամենախոշոր նավահանգիստն է։ Քաղաքը հարուստ է ճարտարապետական և պատմական նշանակություն ունեցող բազում կոթողներով, վանքերով և պալատներով։ Կատալոնիան աշխարհին է տվել այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին: Նրա կերտած «Սագրադա Ֆամիլիան» այսօր հանդիսանում է ամբողջ Իսպանիայի խորհրդանիշը։ Ոչ պակաս հայտնի է նաև էքստրավագանտ նկարիչ- սյուրռեալիստ Սալվադոր Դալին:
Անտոնիո Գաուդին և իր կերտած հրաշքները․
Կատալոնացի աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ճարտարապետական ժառանգությունը տասնութ կառույցներ են, և բոլորը գտնվում են Իսպանիայում: Ճարտարապետի՝ Բարսելոնայում և նրա արվարձաններում գտնվող յոթ աշխատանքներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Նրա ճարտարապետական կառույցներում միավորված են տեսանելին ու անտեսանելին: Գաուդիի երազանքը մարդուն բնության մեջ ներդաշնակ տեսնելն է. նա կերտում էր իր երազանքը: Ուզում էր կառուցել այնպես, ինչպես կառուցում է բնությունը, և լավագույն ինտերյեր էր համարում երկինքը և ծովը, իսկ կատարյալ քանդակագործական կերտվածքներ` ծառն ու ամպը: Գաուդիին պաշտելով հանդերձ՝ իսպանացիները նրան անվանում են խելագար՝ հավատացած լինելով, որ սովորական
մահկանացուն չէր կարող ստեղծել այնպիսի մի տաճար, ինչպիսին «Սագրադա Ֆամիլիա»-ն է, որի շինարարությունն սկսվել է 1882 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Սալվադոր Դալիի խենթ ու խելառ լուծումները․
Ոմանք նրան համարում են խելագար, իսկ ոմանք էլ՝ անկրկնելի հանճար․․․
20-րդ դարի ամենահայտնի մարդկանցից մեկն էր: Անվիճելի է, որ նրա ստեղծած արվեստը խորհրդանշական է, սակայն նրա տարօրինակ անհատականությունը, ճաշակի զգացումը, միայն իրեն հատուկ բեղերը իրենց դերն էին խաղում մարդկանց մոտ տպավորելու ու նրան հիշելու համար: Կատալոնիայի Ֆիգերաս քաղաքը միանշանակ ասոցացվում է Դալիի հետ։ Տարեկան այստեղ հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս՝ տեսնելու Դալիի տուն-թանգարանը։
Մշակութային քաղաքներ
Տորտոսա
Քաղաք Իսպանիայում, գտնվում է Տարրագոնա շրջանում՝ Կատալոնիա ինքնավար մարզի
կազմում։ Քաղաքի ամենահին կառույցներից մեկը Տորտոսայի ամրոցն է ՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրը։ Ամրոցի առաջին պատերը կառուցվել են հռոմեացիների իշխանության օրոք, վերաբերում է նրա առաջին բնակիչներին։ Ներկայումս ամրոցի զբոսաշրջային գրասենյակում կարելի է տեսնել երեք հին բուխարիներ ու չորս մեծ պատուհաններ, որ ստեղծված են կատալոնյան գոթիկայի ոճով: Ամրոցում պահպանվում է նաև զենքերի հավաքածուն:
Ժիրոնա
Քաղաք Իսպանիայի հյուսիս-արևելքում։ Այստեղ են գտնվում նրա արվեստի, հնագիտական, պատմության և կինոյի թանգարանները։ Այստեղ են անց կացվում ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալի՝ «Գահերի խաղ»-ի նկարահանումները, որը ստեղծվել է գրող Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։
Մոնսերրատի աբբայություն
Մոնսերրատի Սուրբ Մարիամի վանական համալիրը բենեդիկտյան կաթոլիկ վանական համալիր է Կատալոնիայի տարածաշրջանում, այն Կատալոնիայի կրոնական և հոգևոր կենտրոնն է։ Բարսելոնայի ամենադիտարժան և տուրիստների այցելության ամենաշատ տեղերից մեկն է։ Համալիրը հայտնի է Մոնսերրատի Սուրբ Մարիամի արձանով, որի դեմքը սև է։ Արձանը տեղադրված է աբբայության տաճարի կենտրոնական մասում՝ խորանի հետին մասում գտնվող զանգակատանը։ Արձանը Կատալոնիայի Սուրբ Գևորգի հետ համարվում է Կատալոնիայի պաշտոնական պահապանը, հովանավորը։ Արձանը տեսնելու համար մարդիկ ստիպված են երկար հերթ կանգնել։
Ազգային տարազ
Կատալոնական ազգային տարազը ավելի լավ է պահպանվել, իսկ նրա որոշ դետալներ դարձել ազգային ինքնության խորհրդանիշներ։Այսպես օրինակ տղամարդկանց կատալոնական հատուկ տարազ՝ բարրենտինան տղամարդկանց երկար, կարմիր ֆայշա գոտի և կանացի ռէտ ժանյակները։ Տարբեր վայրերում բնակվող կատալոնցիների ազգային տարազները միմյանցից խիստ տարբերվում են։Կատալոնացի և՛ տղամարդիկ, և՛ կանայք հաճախ իրենց կրծքին կրել են թաշկինակ։ Կատալոնական ազգային կոշիկը էսպադրիլի սանդալներն են օրոճից:
Սպորտ
Կաստելը կատալոնական սպորտաձև է։ Նշանակում է «մարդկային դղյակներ», այն աշտարակ է բաղկացած մարդկանցից։Կաստելերների թիմերը մրցում են իրար հետ՝ կառուցելով առավել բարձր և ամուր աշտարակ: Ավանդույթը սկիզբ է առել Տառագոնա շրջանում և լայն տարածում է գտել Կատալոնիայի հարավում: Նմանատիպ արարողություն անցկացվում է Վալենսիայում և անվանվում է մուիշերանգա: Ավանդույթը սկիզբ է առել հին կրոնական պարից, որը կոչվել է Moixiganga (մուշիգանգա): Կատալոնական փառատոնը վալենսիականից տարբերվում է այն բանով, որ կրոնական բնույթ չի կրում, այն ժամանցային է, նպատակը՝ կառուցել բարձր աշտարակ։Կաստելերների հագուստը բաղկացած է սև տաբատից, լայն սև գոտուց, բանդաններից և վերնաշապիկներից, որոնց գույները խորհրդանշում են կաստելերների թիմերին: Ամեն թիմ ունի իր հատուկ գույնի վերնաշապիկը։ Գոտին երկու ֆունկցիա է կատարում. առաջինը՝ ամուր է պահում մեջքը և օգնում հեշտ բարձրանալը և իջնելը, մարդիկ ոտքերով հենվում են գոտիների վրա և ձեռքերով բռնում առջևում կանգնողի գոտուց՝ փորձելով բարձրանալ վերև: Աշտարակի ամենաբարձր մասում բարձրանում է փոքրիկ երեխա՝ անպայման կրելով պաշտպանիչ սաղավարտ:
Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա»
Կատալոնական համանուն քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Իսպանիայի և աշխարհի տիտղոսավոր ակումբներից մեկն է։ Հիմնադրվել է 1899 թվականին, մի խումբ շվեյցարիական, բրիտանական, իսպանական և կատալոնական խմբից, որը գլխավորում էր Ժոան Գամպերը: Ակումբը դարձավ Կատալոնիայի խորհրդանիշներից մեկը, այստեղ է գալիս և այս կարգախոսը՝ Més que un club, որը թարգմանաբար նշանակում է «Ավելին քան ակումբ»: ՖԱ «Բարսելոնայի» երկրպագուները հայտնի են նաև «կուլես» անվանմամբ։«Բարսենոլայի» հիմնական մարզադաշտն է «Կամպ Նոուն», որն էլ համարվում է Եվրոպայում ամենաշատ հանդիսական ընդունող մարզադաշտ։
1984 թ. այս թիմի նախագահի` Խոսե Լուիս Նունյեսի նախաձեռնությամբ ստեղծվեց թանգարան, որի նպատակն էր հավերժացնել «Բարսելոնա»-ի անցած ճանապարհը: Որքան էլ տարօրինակ է, սակայն թանգարանը գտնվում է խաղադաշտում, և դա նրա յուրահատկությունն է: Վերանորոգումից հետո այն վերաբացվեց 2010 թ.: Առաջին նմուշների շարքում է գտնվում հանրաճանաչ գավաթի պատմությունը: 3D մեծ և ինտերակտիվ էկրանի շնորհիվ հնարավոր է դիտել լավագույն գոլերի ձայնագրությունները:
Թանգարանի երկրորդ հատվածն իրենից ներկայացնում է այսպես կոչված «Ֆուտբոլ-արտ»: Այստեղ գտնվում է ֆուտբոլի հետ առնչվող ստեղծագործությունների հավաքածուն:
Երրորդ սեկցիայում գտնվում է փաստերի հավածքուն, որոնք կապված են ակումբի պատմության հետ: Այստեղ է թիմի առաջին համազգեստը, նշանը և այլն:
Թանգարանի երկրորդ հատվածն իրենից ներկայացնում է այսպես կոչված «Ֆուտբոլ-արտ»: Այստեղ գտնվում է ֆուտբոլի հետ առնչվող ստեղծագործությունների հավաքածուն:
Երրորդ սեկցիայում գտնվում է փաստերի հավածքուն, որոնք կապված են ակումբի պատմության հետ: Այստեղ է թիմի առաջին համազգեստը, նշանը և այլն:
Կատալոնական հայտնի բրենդներ
«Freixenet» շամպայնի գործարան
Ֆրեշենետը համաշխարհային ճանաչում ունեցող շամպայնի գործարան է։ Այն, ինչպես Կատալոնիայի շատ բիզնեսներ ընտանեկան է։ 1800-ականներին Պեդրո Ֆերրերը ամուսնանում է Դոլորեսի հետ, և նրանք միասին հիմնում են հայտնի ընկերությունը, որը հետագայում դառնում է աշխարհահռչակ բրենդ։ Նկարում պատկերված տղան այն ժամանակ վստահաբար չի էլ պատկերացրել, որ իր լոգոտիպը դառնալու է հայտնի, որ նույնիսկ դարեր անց խոսելու են նրա մասին։ Այս բրենդը շատ կարևոր նշանակություն ունի Կատալոնիայի պատմության մեջ, աստղերը գովազդել են, իսկ թագավորները՝ փորձել։ Երկար տարիներ իսպանացիները իրենց Ամանորի և Սուրբծննդյան խնջույքները չեն պատկերացրել առաց այս անմահական շամպայնի։ Հայտնի այս ընկերությունը դարեր շարունակ Ամանորի տոնական ծրագրում համաշխարհային արտիստների մասնակցությամբ գովազդային հոլովակներ է ներկայացնում։
«Torró». Շոկոլադներ, հալվաներ
Ագրամունտը փոքրիկ քաղաք է Կատալոնիայում, որտեղ զբոսաշրջիկների և հասարակ կատալոնացիների մեծ հոսքը սկսվում է Սուրբ Ծննդից առաջ, պատճառը «Torró» հալվաների և շոկոլադների գործարանն է, որը հայտնի է ամբողջ աշխարհում իր հալվայի և շոկոլադի 440 տեսակով և նորամուծություններով։ Նրանք «միքսել» են շոկոլադի և հալվայի բիզնեսը և համարվում են առաջատարը ամբողջ աշխարհում։ «Torró» իսպաներենից թարգմանաբար նշանակում է «նուգա»։ Քանի որ Կատալոնիայում ընդունված է ընտանեկան բիզնես ունենալը,այն
եղել է ընտանեկան բիզնես, որը սկսել է իր գործունեությունը դեռ 1755 թվականից և պատերազմների պատճառով ժամանակ առ ժամանակ դադարեցրել է իր աշխատանքը, սակայն վերջնական տրանսֆորմացիայից հետո, երբ գործարանը սկսեց արտադրել և՛ հալվա, և՛ շոկոլադ այն վաստակեց իր հեղինակությունը։ Այսօր ամբողջ աշխարհում գիտեն, որ իսկական «Torró»-ն գտնելու համար պետք է գնալ Ագրամունտ։
Ամփոփելով ընտրածս թեման՝ կցանանայի անդրադարձ կատարել մեր օրերին։ Ին՞չ է կատարվում հիմա Կատալոնիայում, և ինչպե՞ս է պատրաստվում այն անկախանալ։
Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում նշանակված անկախության հանրաքվեից մի քանի օր
առաջ, Իսպանիայի ոստիկանության կազմում գործող հատուկջոկատայինների երկու երրորդը` շուրջ 2 հազար ոստիկան, արդեն իսկ տեղակայվել էր Բարսելոնայում և մերձակա շրջաններում: Համացանցում տարածվել էին իսպանական մի շարք քաղաքներում` Կորդոբայում, Ուելվայում և Կադիսում արված սիրողական տեսագրություններ, որոնցում պատկերված էր ոստիկանների Կատալոնիա մեկնելու պահը: Տեսագրությունից ակնհայտ էր դառնում, որ Իսպանիայի բնակիչները ողջունում են կենտրոնական իշխանությունների` կատալոնական հանրաքվեի խափանմանն ուղղված գործողությունները:Ի վերջո հոկտեմբերի 1-ին (2017թ․) Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե։ Կատալոնիայի իշխանությունները կարծում են, որ հանրաքվեի իրականացումը պարտադիր պայման է, որն իրականացվում է Իսպանիայի իշխանությունների ոչ ճիշտ գործողությունների արդյունքում։ Վերջիններս փոխզիջման չեն գնում կատալոնացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են ունենալ ավելի լայնլիազորություններ և ինքնիշխանություն։ Պուդչեմոնը և կատալոնական կառավարության մյուս ներկայացուցիչները հայտարարել են, որ անտեսելու են Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշումը՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատման մասին որոշումի հնարավոր ընդունման պարագայում։ Այսպիսով, Կատալոնիայում կարող է ստեղծվել պարադոքսալ իրադրություն, երբ մարզում, դե ֆակտո, քաղաքական երկու իշխանություններ հայտնվեն։ Դրանցից մեկը իսպանական կառավարությունն է, որը շրջանային մարմիններին հայտարարել է անօրինական, մյուսը՝ կատալոնական ոչ լեգիտիմ նախագահը և խորհրդարանը։ Սակայն, Եվրահանձնաժողովը անօրինական է համարել Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն, որն ուղեկցվել էր Մադրիդի իշխանությունների կողմից ճնշումներով։ Եվրահանձնաժողովը գտնում է, որ Կատալոնիայի անկախության հարցը Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է որոշվի Իսպանիայի Սահմանադրությանը համահունչ։ Եվրահանձնաժողովը նաև քննադատել է բռնությունները, որ իրականացվել է ժողովրդի նկատմամբ։
Հայակակն կայքերից մեկն անդրադառնալով Կատալոնիայի անկախացման հանրաքվեին՝ զուգահեռներ է անց կացրել Արցախի հետ։ Ձեզ եմ ներկայացնում ամբողջական նյութը՝
Անկախության փշոտ ճանապարհը․ Արցախի դասը Կատալոնիային
Ինքնորոշման գաղափարի և տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցների միջև հակադրությունը հավերժ է թվում և դրսևորվում է աշխարհի տարբեր հատվածներում` անկախ նույնիսկ հակամարտության կողմերի քաղաքական համակարգերի որակից և ժամանակի գործոնից:
Ավտորիտար Ադրբեջանն անցյալ դարի 80-ականների վերջերին վերացրեց Արցախի սահմանադրական ինքնավարությունը, երբ Ստեփանակերտում Հայաստանի հետ վերամիավորման որոշում կայացվեց: Նույն կերպ ԵՄ անդամ դեմոկրատական Իսպանիան երեկ, իր պատմության մեջ առաջին անգամ, գործի է դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը կենտրոնական իշխանությանը թույլ է տալիս ինքնավարությունում ուղղակի կառավարում հաստատել:
Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը: Վերջինս ասել է, որ շրջանային կառավարության լիազորություններն ամբողջությամբ անցնում են իր կաբինետին: Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ նոր ընտրությունները պետք է անցկացվեն առաջիկա վեց ամսվա ընթացքում: Ինչպես նկատում ենք` ավտորիտար Ադրբեջանն ու դեմոկրատական Իսպանիան գրեթե նույն կերպ են արձագանքում, երբ բախվում են իրենց ինքնավարությունների ինքնորոշման ձգտումներին: Ընդ որում` թե Բաքվում, թե Մադրիդում որոշումները կայացվում են քաղաքական կոնսենսուսի հիմքով: Սակայն միանգամայն տարբեր են քաղաքական, իրավական այն մոտիվներն, որոնցով առաջնորդվում են Ադրբեջանի և Իսպանիայի իշխանությունները, ինչն, ի դեպ, բացատրվում է հակամարտությունների առանձնահատկություններով:
Կատալոնիայի անկախության հարցում բուն երկրամասում կոնսենսուս գոյություն չունի: Անկախության հանրաքվեն, մեծ հաշվով, լեգիտիմ է հարաբերականորեն, որովհետև դրան մասնակցել են ընտրողների կեսից պակասը: Այս լույսի ներքո Իսպանիայի կառավարության որոշումը նույնիսկ լեգիտիմ է, մանավանդ, որ Կատալոնիայում ուղղակի կառավարում մտցվում է ընդամենը վեց ամսով, ինչին հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները, որոնք յուրօրինակ անկախության հանրաքվե են: Մեծ հաշվով` Իսպանիայի կառավարությունը երեկվա որոշմամբ կատալոնական խնդրի հանգուցալուծումը տեղափոխել է քաղաքական և ընտրական ինստիտուտների հարթություն` հույս ունենալով վեց ամսվա ընթացքում Կատալոնիայում ամրապնդել Իսպանիայի միասնության կողմնակիցների դիրքերը: Տրամագծորեն հակառակ վիճակն էր Արցախում, որտեղ Ադրբեջանի իշխանություններն ոչնչացնում էին ԼՂՀ ինքնավարության հիմքերը` առանց քաղաքական որևէ լուծում առաջարկելու:
Ավտորիտար իշխանություններից այլ բան ակնկալելը միամտություն կլիներ, մյուս կողմից` քաղաքական ցանկացած լուծում լեգիտիմացնելու էր Արցախի անկախությունը, մանավանդ, որ անկախության հանրաքվեն անցկացվել էր ԽՍՀՄ և Ադրբեջանի օրենսդրություններին համահունչ ու, որ ամենակարևորն է` Արցախում լիակատար կոնսենսուս գոյություն ունի անկախության հարցում: Մեծ հաշվով` նույնիսկ այս փաստարկները երկրորդական են, որովհետև հակամարտությունները չունեն ունիվերսալ լուծում և յուրաքանչյուր առանձին դեպքում համաշխարհային համատեքստն ու կոնյուկտուրան են որոշիչ դառնում դրանց հանգուցալուծման հարցում:
Նույնիսկ այս պարագայում` Արցախի անկախության միջազգային ճանաչման հեռանկարն ավելի իրական է: Եթե Կատալոնիայի անկախության հեռանկարի մասին որևէ երկիր լսել անգամ չի ուզում, ապա Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացը միանգամայն իրական է դարձնում Արցախի անկախության հնարավորությունը` գոնե փուլային ճանապարհով: Նույնիսկ միջազգային իրավունքը լեգիտիմացնում է Արցախի անկախության ճանաչումը, որովհետև ինքնորոշման իրավունքին գերակայություն է տրվում, երբ ժողովուրդը ցեղասպանվելու վտանգի առաջ է: Ավելորդ է ասել, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդին սպառնում է այդ վտանգը` ի տարբերություն Կատալոնիայի, որի անկախության պարագայում ավելի քան յոթ միլիոն մարդ դուրս է դրվում միասնական Եվրոպայի տարածքից:
Իսկ ամենավերջում առաջարկում եմ դիտել այս տեսանյութը․🎬
Բարի դիտում 😉
Комментариев нет:
Отправить комментарий