Հեղափոխությունը բացահայտ դասակարգային պայքար է, որը կարող է ընդունել տարբեր ձևեր (զինված ապստամբություն, քաղաքական հեղաշրջում, քաղաքացիական պատերազմ, պայքարի խաղաղ ձևեր)։ Հասարակության առաջադիմության օբյեկտիվ պահանջները վերջին հաշվով կանխորոշում են հեղափոխության հաղթանակը։ Այն դեպքում, երբ հեղափոխության հիմնական ուժերը անկարող են լուծել հեղափոխության օբյեկտիվորեն հասունացած խնդիրները, հեղափոխությունը կարող է ձեռք բերել վերնախավային բնույթ: Ի հակադրություն ժողովրդական հեղափոխությունների, վերնախավային հեղափոխությունները անհետևողական են և սովորաբար ավարտվում են դասակարգային փոխզիջումներով։
Բուրժուազիա (ֆրանսերեն` bourgeoisie, ավելի ուշ լատիներեն burgus- քաղաք-ամրոց), կապիտալիստական հասարակության իշխող դասակարգ, որը արտադրության միջոցների սեփականատերն է և վարձու աշխատանքի շահագործման հետևանքով ստանում է հավելյալ արժեք: Բուրժուազիան ձևավորվել է առևտրականններից, վաշխառուներից (պարտատերերից), հարուստ վարպետներից և գյուղական վերնախավից:
Առաջինը Հոլանդիան էր:Բուրժուական հեղափոխության առաջին փուլն այդտեղ թվագրվում է 1555-1572 թթ.: Հաջորդը Անգլիան էր:Բուրժուական հեղափոխությունն այստեղ տեղի ունեցավ 1640-1660թթ.: Հարյուր տարի անց փոթորկվեց Ամերիկան.1775-1783թթ.`պայքար անկախության համար և,իհարկե,Հյուսամերիկյան հեղափոխություն,որը նույնպես բուժուական էր:
Բուրժուական հեղափոխություն Նիդերլանդներում
(1566–1609թթ.)
Բուրժուական հեղափոխություն Անգլիայում
(1640-1660 թթ.)
Այն հանգեցրեց ֆեոդալիզմի տապալմանը և կապիտալիստական կարգերի
հաստատմանն Անգլիայում։ 17-րդ դարի կեսին Անգլիայի տնտեսական առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։ Սակայն, արդյունաբերական մենաշնորհները, համքարական կանոնները սահմանափակում էին մանուֆակտուրաների գործունեությունը։ Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպես բուրժուական գաղափարախոսություն և կրոնական-քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիտերական, և ավելի արմատական՝ ինդեպենդենտական։ Թյուդորների հարստության թագավորներին հաջողվում էր աբսոլյուտիզմը քողարկել կառավարման պառլամենտական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ 1-ին (1603-1625) և Կառլոս 1-ին (1625-1649), ընդհարման մեջ մտան պառլամենտի հետ։ Կառլոս 1-ի գահակալության սկզբում սկսեց հասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629 թվականին արձակեց պառլամենտը և մինչև 1640 թվականը կառավարեց միանձնյա։ Անգլիայում սկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամ։
1637 թվականի շոտլանդական ազգային ապստամբությունը ճնշելու փորձը հանգեցրեց թագավորական թույլ բանակի պարտության, որն ավելի արագացրեց հեղափոխությունը։ Կառլոս 1-ինը 1640 թվականի վերջին ստիպված էր կրկին հրավիրել պառլամենտ, որը հետագայում կոչվեց Երկարատև (1640 նոյեմբեր 3-1653 ապրիլի 20) և կատարեց ղեկավար բուրժուական պետական կենտրոնի դեր։ ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններում Երկարատև պառլամենտը 1640-1642 թվականներին իրականացրեց մի շարք բուրժուական վերափոխումներ, որոնք խարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։ Հեղինակազրկված թագավորը 1642 թվականի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայի հյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Անգլիական բուրժուական հեղափոխության «սահմանադրական շրջանը» (1640-1642)։ 1642 թվականի օգոստոսի 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմ հայտարարեց պառլամենտին։
Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642-1646) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտում մեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 թվականի դեկտեմբեր-1645 թվականի հունվար)։ Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատական բեկում։ 1645 թվականի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս 1-ի բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական պատերազմը 1646 թվականի վերջին ավարտվեց պառլամենտի հաղթանակով։ Թագավորը գերի հանձնվեց շոտլանդացիներին, որոնք 1647 թվականի փետրվարի 1-ին նրան հանձնեցին պառլամենտին։ 1647-1649 թվականները եղան Անգլիական բուրժուական հեղափոխության բուրժուադեմոկրատական շրջանը։
2-րդ քաղաքացիական պատերազմն ավարտվեց թագավորի և նրա կողմնակիցների վերջնական պարտությամբ և թագավորի գերումով։ Զինվորների ճնշմամբ Կրոմվելի բանակը 1648 թվականի դեկտեմբերի 2-ին գրավեց Լոնդոնը։ Երկարատև պառլամենտից վտարվեցին 150 պրեսբիտերներ («Պրայդի զտում»)։ Իշխանությունն անցավ ինդեպենդենտներին։
Հատուկ Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոսn 1-ինը, որպես «դավաճան ու բռնակալ», 1649-ի հունվարի 30-ին գլխատվեց։ Պառլամենտական ակտով վերացվեցին թագավորական իշխանությունը և Լորդերի պալատը։ 1649թ.-ի մայիսի 19-ին Անգլիան հռչակվեց հանրապետություն։
Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժուական սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութային ձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ Հոլանդիայի, Պորտուգալիայի (1651-1654), Իսպանիայի (1655-1657) դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ-Ինդիայում (Ջամայկա կղզին)։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657 թվականին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից (1658) կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղաքական խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա-ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։
Աղբյուրները՝ Վիքիդարան, WikiVisually
Աղբյուրները՝ Վիքիդարան, WikiVisually
Комментариев нет:
Отправить комментарий