среда, 15 ноября 2017 г.

Հետաքրքիր փաստեր մոր և երեխայի ֆիզիկական կապի մասին


Երեխան կապված է իր մոր հետ և՛ ծնվելուց առաջ, և՛ ծնվելուց հետո։ Սկսելով հղիության 29-րդ շաբաթից՝ երեխայի մոտ արդեն զարգանում են զգայարանները, նա սկսում է զգալ հոտը, համը, զգում է շրջակա միջավայրը և նույնիսկ տարբերում է լուսավորման փոփոխությունները: Վեցերորդ շաբաթում սաղմնավորվում են ուղեղի բոլոր բաժինները, ձևավորման ավարտին է մոտենում վեստիբուլյար ապարատը: Յոթերորդ շաբաթում՝ մաշկային զգայունություն է ի հայտ գալիս բերանի շրջանում, տասերորդ շաբաթում՝ մաշկի ամբողջ մակերեսին: Ութերորդ շաբաթում ավարտվում է ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ),այլև ծայրամասայինի (նյարդային թելիկները, օրգանների և հյուսվածքների վերջավորությունները) ձևավորումը: Իներորդ շաբաթում լեզվի վրա համային կետեր են ի հայտ գալիս, պտղաջուրը բերանով ներթափանցում է ստամոքս: Տասերորդ շաբաթում երեխան ակտիվորեն լողում է՝ ուղղորդելով մարմնի շարժումները, այսինքն՝ աշխատում է վեստիբուլյար ապարատը և մկանները: Տասնմեկերորդ շաբաթում ծծում է մատը: Տասնչորսերորդ շաբաթում զարգանում է լսողությունը: Մոտավորապես քսանչորսերորդ շաբաթում կծկում է աչքերը և թեքվում լույսից, որը վառ լուսավորության դեպքում ներթափանցում է մոր որովայնի պատից: Ավելի վաղ (20-22-րդ շաբաթներում) խուսափում է ՈՒՁՀ-ի սարքի սառը տվիչից, այդ շրջանում արդեն իսկ զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: 
Այդ պատճառով էլ հարկավոր չէ հուսահատվել և լացել հղիության ընթացքում։ Հարկավոր է զգույշ լինել ձեր էմոցիաների հետ՝ հեռու պահելով ձեզ նյարդային ցնցումներից և սթրեսերից։ Մասնագետները հաստատում են, որ մոր և պտղի հոգևոր կապը շատ ամուր է։ Սակայն բացի հոգևորից, կա նաև ֆիզիկական կապ։
Էնդորֆին - մարդու օրգանիզմում սինթեզվող մորֆինանման նյութեր, սինթեզվում են
հիպոֆիզում, հայտնաբերվել են 70-ականներից։ Էնդորֆինների ընտանիքից ամենատարածվածը բետա-էնդորֆինն է։ Էնդորֆինները բնույթով մոտ են մորֆինին և շատ հաճախ անվանվում են նաև «ներքին մորֆին»։ Էնդորֆիններն իրենց գործունեությամբ մոտ են էնկեֆալիններին, սակայն վերջիններիս ցավազրկող ազդեցությունը կարճ է և թույլ։ Կենսաբանական տեսանկյունից էնդորֆիններն ու էնկեֆալինները ամենահզոր ցավազրկողներից են հակասթրեսային և հակաշոկային իրավիճակներում։ Դրանք թուլացնում են զգայունակությունը, իջեցնում ախորժակը և ստեղծում «երջանկությունից կուրացած» վիճակ։ Էնդորֆինները կարգավորում են արյան ճնշումը, շնչառությունը և արագացնում են վնասված հյուսվածքների կենդանացումը։ Դրա համար ապացուցված է այն փաստը, որ «երջանիկ մարդիկ» ավելի շուտ են առողջանում։ Էնդորֆինները հանդիսանում են մեր օրգանիզմի օպիումային համակարգը։ Հոգեբանորեն ազդելով օպիումային ռեցեպտորների վրա՝ առաջացնում են «էյֆորիայի վիճակը»՝ հիվանդագին բարձրացած տրամադրություն՝ ի պատասխան առաջացած սթրեսի։ Բացի սթրեսից էնդորֆինի առաջացման խթան են նաև երջանկության զգացումը՝ վայրկենական հիացմունքի հետ, սպորտով զբաղվելը՝ սթրեսային լարավածության անցնելուց հետո։ Կա կարծիք, որ էյֆորիան կարող է առաջանալ մշակութային գործեր դիտելուց, երաժշտություն լսելուց։ Երբ մայրը ուրախանում է, նրա արյան մեջ արտադրվում է էնդորֆին, որի հետևանքով էլ երեխայի մոտ նույնպես բարձրանում է տրամադրությունը։ Երեխաները, գտնվելով մոր փորում, կարող են ուրախանալ և ժպտալ ինչպես մայրը։

Ցավոք, երեխան նաև կարողանում է զգալ ոչ միայն մոր ուրախությունը, այլ նաև սթրեսը և տխրությունը։ Սթրեսի ժամանակ երեխայի արյան մեջ հայտնվում է կորտիզոլ, այսինքն, անկախ իր կամքից, մայրը փոխանցում է երեխային վատ տրամադրություն։ Այդ պատճառով էլ, որպեսզի մեծացնեք ուրախ և երջանիկ երեխայի, հարկավոր է վերահսկել ձեր էմոցիաները։ Ոչ թե թաքցնել, այլ հենց վերահսկել։ Ուրախացեք և ժպտացեք՝ զերծ պահելով ձեզ սթրեսից և տհաճություններից։ Երեխան ի սկզբանե չգիտի, թե ինչ է լավը և ինչ է վատը, իսկ մայրիկի հույզերն արդեն շատ լավ ճանաչում է: Ուստի, եթե ձեզ որևէ բան դուր չի գալիս, մի արեք (օրինակ՝ լսել երաժշտություն, որը ձեզ դուր չի գալիս): Գտեք տարբերակներ ձեզ ուրախացնելու համար, որպեսզի կարողանաք սկզբից բարձրացնել ձեր տրամադրությունը։ Պաշտպանեք ձեզ և ձեր երեխային և նա կլինի հանգիստ և ուրախ։

Комментариев нет:

Отправить комментарий