пятница, 22 сентября 2017 г.

Նկարում ենք Փիրոսմանի... 🎨



Ամենահետաքրքիր ու ամենաստացված օրերը յուրաքանչյուրիս կյանքում այն օրերն են, երբ մենք անում ենք այն, ինչ չէինք նախատեսել անել մեկ օր կամ նույնիսկ մի քանի ժամ առաջ: Այ, հենց այդ նույն իրավիճակում հայտնվեցի ես այսօր առավոտյան, երբ հասա կրթահամալիր (դե, գիտեի, թե, ինչպես ամեն օր, պիտի հասնեմ տեղ, մասնակցեմ ամենօրյա ընդհանուր պարապմունքին ու անցնեմ դասերիս): Տեղ հասնելուն պես տեղեկացա «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի մասին ու, հետաքրքությունից դրդված, մեծ արագությամբ քայլերս ուղղեցի դեպի Գեղարվեստի դպրոց:
Մեզ հյուրընկալվել էին մեր հարևան վրացիները, որոնք հետաքրքիր պատմություններ ու դրվագներ էին պատմում նկարչի կյանքիցՈւսումնասիրեցինք նաև նկարչի նկարները, և ամենահետաքրքիրն այն էր, որ նա նկարել էր տարբեր կենդանիների, որոնց մի մասին իրական կյանքում երբևէ չէր տեսել: Այդ կենդանիներից էին ընձուղտը, սպիտակ արջ, որոնց նա նկարել էր այնպես, ինչպես որ ինքն էր պատկերացրել:
Վերջում մեզ հնարավորություն ընձեռվեց ընտրել նկարչի աշխատանքներից մեկը և մեր նկարչական հնարավորությունների ու պատկերացումների սահմաններում հանձնել այն սև թղթին: Իսկ ինչո՞ւ սև: Պատճառն այն էր, որ հենց ինքը՝ Փիրոսմանին, հիմնականում սևի վրա է նկարել: Ես էլ ընտրեցի Նիկոլա Փիրոսմանիի «Ձկնորսը» նկարը և փորձեցի այն յուրովի հանձնել թղթին:    

Комментариев нет:

Отправить комментарий