Երեկ ես՝ որպես նորեկ, կրթահամալիրի մյուս անդամների հետ միասին վաղ առավոտյան ուղևորվեցի դեպի Արագած։ Իհարկե, Արագած շատ էի գնացել, բայց երբեք չէի փորձել բարձրանալ գագաթը։ Տեղ հասնելուն պես միանգամից զգացվեց օդի մաքրությունն ու սառնության շունչը։ Բոլորս միասին հավաքվեցինք լճի մոտ պարեցինք, տաքացանք, լուսանկարներ արեցինք ու թարմ ուժերով շարժվեցինք առաջ։
Գագաթ բարձրանալիս քեզ թվում է, որ դու անցնում ես տարվա բոլոր չորս եղանակների միջով։ Սկզբում քեզ թվում է, թե հեշտ է, բայց երբ սկսում ես երկար քայլել, հոգնում ես, ճանապարհն էլ ավելի է դժվարանում, բայց քեզ առաջ է մղում մի գաղափար, որ եթե դու այստեղ ես, ուրեմն պիտի հասնես նպատակակետին։ Վաղուց այդպիսի համախմբվածության զգացողություն չէի ունեցել, ու ամենաոգևորիչն այն էր, որ բոլորս աշխատում էինք ընդամենը մեկ գաղափարի շուրջ, որ ի վերջո հասնեինք նպատակակետին, և մենք դա արեցինք։

Комментариев нет:
Отправить комментарий