Երբ դեռ չէի այցելել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, իրական պատկերացում չունեի այնտեղի ուսումնական ծրագրերի մասին, թեև շատ բան էի լսել։ Վերջապես, իմ հերթն էլ հասավ, և ես էլ, ինչպես մյուսները, կազմեցի իմ անհատական ուսպլանը։ Այո՛, անհատական, և հենց «անհատական»-ի մասին
միտքն էլ ես շատ հավանեցի։
Վերջերս «American Corner Yerevan»-ում ամերիկյան անկյան քննարկումներից մեկի ժամանակ խոսում էինք մեր կրթության մասին, թե ինչպիսի փոփոխություններ կանեինք մենք իրականում, և այն պլանը, որը ես ներկայացրեցի այնտեղ՝ գտա այս կրթահամալիրում։

Դե, իհարկե, կան առարկաներ, որոնք պետք են յուրաքանչյուրիս՝ անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն ենք ընտրելու մեր հետագա կյանքի համար։ Օրինակ՝ հայոց լեզուն. ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է մայրենի լեզուն լավ իմանա։ Բայց կան նաև առարկաներ, որոնք, ըստ իս, պարտադիր չէ, որ բոլորս էլ խորացված ուսումնասիրենք. չէ որ բոլորիս նախասիրությունները տարբեր են։ Ինձ ոգևորեց նաև այն միտքը, որ, բացի դպրոցական առարկաներից, այստեղ կարող ենք ուսումնասիրել նաև լուսանկարչություն, գեղանկարչություն, ազգային երգ ու պար, մոնտաժ, ոսկերչություն, խեցեգործություն, տարբեր մարզաձևեր։ Ես անչափ ուրախ եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մեզ հնարավորություն է տալիս ընտրել ու սովորել հենց այն, ինչը մենք նախընտրում ենք։
Комментариев нет:
Отправить комментарий