суббота, 6 апреля 2019 г.

Մեր գարնանային նախագիծը


Երբեք չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կարելի է անտարբեր անցնել բնության այս հարուստ հրաշքների կողքով և չսիրել իրենց։ Ծաղիկներով կարելի է հիանալ, անդադար և ամենուր։ Անակնկալ նվեր ստացած ու այգում ծաղկած ծաղիկները կարող են բարձրացնել տրամադրությունդ, լցնեն օրդ դրական էներգիայով, իսկ նրանցից յուրաքանչյուրի տարբերվող և յուրահատուկ բույրն էլ թարմություն հաղորդել։
Ասեմ ավելին, եթե կենսաբանական տեսանկյունից դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ նրանք նույնպես կենդանի օրգանիզմներ են, որոնք զգում են ամեն ինչ։ Եթե տանը կամ այգում աճեցրածդ ծաղկին շատ սիրես ու խնամքով վերաբերվես, ապա այն արագ կաճի ու երկար կյանք կունենա, իսկ եթե ծաղիկ ես նվիրում սիրով, կամ ընդունում մեծ ոգևորությամբ, ապա դրանք երկար ժամանակ թարմ են մնում։
Տանից դուրս գալիս, դասի կամ աշխատանքի գնալիս, զբոսնելիս կարծում եմ՝ ծաղիկներով լի կանաչապատ տարածքներն աչք են շոյում, էսթետիկ հաճույք պատճառում, բարձրացնում տրամադրությունդ, բացի այդ նպաստում են օդի մաքրությանն ու թարմությանը։
Դրա համար էլ, որոշեցինք նման հավես բան իրականացնել մեր կրթահամալիրի տարածքում։ Կրթահամալիրի բակն էլ ընդարձակ, արևոտ․․․մի խոսքով կա ամեն նախապայման այն ավելի գունավոր դարձնելու համար։ Նախ ուսումնասիրեցինք ու ընտրեցինք տվյալ տարածքին համապատասխան բազմամյա բույսեր, հետո որոշեցինք՝ ինչ դիրքով պիտի տնկենք, որ ավելի հետաքրքիր լինի ու մի խումբ շրջանավարտներով անցանք գործի, իրականացրեցինք գարնանային նախագիծը, որին մասնակցեցին նաև 9-րդ դասարանցիները։
Հ․Գ․ Ինչպես նշեցի, ծաղիկները նույնպես զգում են, և ամեն ինչ փոխադարձ է։ Մենք տնկել ենք նրանց մեծ սիրով ու ջերմությամբ, վստահ եմ, որ նրանք էլ այդ ամենը կփոխանցեն կրթահամալիրում յուրաքանչյուրին, ով կհիանա նրանցով ու նոր շունչ կհաղորդեն մեր բակին։



Комментариев нет:

Отправить комментарий