Alkoholfreies Bier

Ոչ ալկոհոլային գարեջուր
Փաստացի
«ոչ ալկոհոլային» բնորոշումը տրվում է 0,5%-ից պակաս սպիրտ պարունակող գարեջրին( ի դեպ, ալկոհոլի՝ 0,0% պարունակությամբ գարեջուր էլ կա)։ Տարիներ ի վեր աճելով՝ հասանելի է իր ամենատարբեր տեսակներով: Այս ամենը միայն երթևեկության կանոնները չխախտելու համար չէ։ Ոչ ալկոհոլային գարեջուրն իզոտոնիկ է, հետևաբար իդեալական խմիչք է մարզիկների համար. արագ վերադարձնում է մարմնին այն նյութերը, որ այնկորցնում է քրտնքի հետ:
Alt

Հին
Գարեջրի «Հին» անվանումը չի նշանակում, թե այն հին է կամ պահպանվել է երկար ժամանակ, պարզապես պատրաստված է գարեջրագործության հին բաղադրատոմսերի և ավանդույթների հիման վրա։ Հին գարեջուրը ֆերմենտներով հագեցած խառնուրդ է։ Սա նշանակում է, որ ֆերմենտացիայից հետո խմորիչը հայտնվում է նոր պատրաստված գարեջրի մակերեսին։ Կախված բաղադրատոմսից՝գարեջուրը կարող է լինել կա՛մ դառը, կա՛մ քաղցր։ Ունի մուգ սաթի գույն։ Ինչպես Քյոլնի բնակչությունն է սիրում իր
Kölsch՝ «Քյոլշ» գաերջուրը, նույնպես և Նիդերհայնում ընդունված է
Altbier-ը՝ «Հին» գարերջուրը։ «Հին» գարեջրի ավանդույթը առավել աշխույժ է Դյուսելդորֆում: Դրա պատճառներից մեկը, անշուշտ, Հին քաղաքի բազմաթիվ գարեջրատներն են:
Berliner Weisse

«Բեռլինյան
սպիտակ»
«Բեռլինյան սպիտակը» շատ փայլփլուն,
ֆերմենտներով լի, երկար պահպանված գարեջուր է: Ֆերմենտացման ընթացքում խիստ թթու
համը պայմանավորված է կաթնաթթվային բակտերիաների առկայությամբ: «Սպիտակը»
մեծամասամբ մորու և վալդմայսթերյան օշարակով են վայելում: «Բեռլինյան սպիտակը» 3%-ից
պակաս ալկոհոլ պարունակող խմիչք է:
Bock

«Բոք»
«Բոք» գարեջուրը պատկանում է թունդ գարեջրերի ընտանիքին: Այն համեղ, որպես կանոն, թեթև գարեջուր է, որ պարունակում է 16% խտանյութ, 6% ալկոհոլ:Կրկնակի «Բոք»-ը՝ «-ատոր» վերջածանցով, կարող է նույնիսկ 7 % ալկոհոլ պարունակել և 18 % խտանյութ: Այն հաճախ դիտվում է որպես պատրաստի գարեջուր և հիմնականում ցուրտ եղանակին է վաճառվում:
Комментариев нет:
Отправить комментарий