пятница, 13 апреля 2018 г.

Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն


Ռազմահայրենասիրությունը, որպես այնպիսին ինչպիսին ես պատկերացնում եմ ոչ միայն լավ է, այլ նույնիսկ անհրաժեշտ է մեր ազգին, մեր պետությանը, սակայն այն ինչ ներկայացված է օրենքի նախագծի տեսքով անհեթեթություն է և ոչ մի կապ չունի իսկական ռազմահայրենասիրության հետ։ Եթե այսպես շարունակվի, ես վստահ եմ, որ հետագայում համաձայն այս օրենքի համացանցի օգտագործման սահմանափակումներ էլ կմցնեն։ Նման սահմանափակումները խորհրդային ժառանգություն ունեն։
Լինել հայրենասեր, չի նշանակում թշնամանք տածել հարևանների հանդեպ։ Նույն ԱՄՆ-ում կամ եվրոպական ու ասիական մի շարք երկրներում շատ բարձր մակարդակի վրա է հայրենասիրությունը, բայց իրենք ատելությամբ չեն լցված իրենց հարևանների հանդեպ։
Ըստ օրենքի նախագծի` ռազահայրենասիրական դաստիարակության հաջող գործընթացը պայմանավորված է արտաքին և ներքին մարտահրավերներով, որոնցից նշվում է օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգությունն ու անդաստիարակությունը, երեխաների մոտ փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը, տնտեսության դանդաղ զարգացումն ու արտագաղթը, սակայն երբ միացնում ենք հեռուստացույցը լսում ենք օտար մշակութային արժեքներով համեմված կլկլոց և փողոցային արատավոր վարքագծով և բռնության տեսարաններով լի սերիալների ցուցադրում։
Իսկ ինչ վերաբերում է տնտեսության դանդաղ զարգացմանն ու արտագաղթին, ապա դրա միակ մեղավորը կառավարությունն է։
Եվ ի վերջո, հայրենասեր լինելու համար, ապագա սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար անհրաժեշտ չէ օրենքներ ստեղծել և պարտադրել դրանց կատարումը։


Комментариев нет:

Отправить комментарий