вторник, 20 марта 2018 г.

«Մեր քաղաքի շունչը». մաս 2


Սաբինա Դավթյանը, Վանուհի Ազատյանը և ես, 2017 թվականի նոյեմբեր ամսին որոշեցինք  մեր քաղաքի մասին մի փոքրիկ, կոլորիտային ֆիլմ նկարել՝ «Մեր քաղաքի շունչը» վերնագրով։ Ֆիլմի մի հատված հասցրինք նկարել 2017 թվականի աշնանը, իսկ հիմա ժամանակն է շարունակելու, գործի անցնելու։ Մեր ֆիլմի նպատակն է ցույց տալ քաղաքի մշակութային վայրերը, հետաքրքիր մարդկանց, որոնք արվսետի շունչ են տալիս քաղաքին, լցնում քաղաքի ոգին և ստիպում մարդկանց ժպտալ։ Արվեստը ստեղծված է՝ մարդկանց հոգիները լցնելու, ապրեցնելու համար։ Մեր քաղաքում կա արվեստ, ուղղակի պետք է գտնել այն և գնալ այդ գեղեցիկի հետևից։
Այսօր կրկին նկարահանեցինք հատվածներ մեր ֆիլմի համար։ Ընթացքը և՛ հետաքրքիր էր, և՛ զավեշտալի։ Մենք կարողացանք այսօր նկարել հետաքրքիր մարդկանց, քաղաքն՝ առավոտյան իր գույներով, շտապող մարդկանցով, նկարիչներով։ Եղանակը մի քիչ ամպամած էր, մի քիչ արևոտ, որը միայն  օգնում էր մեր ֆիլմի ընթացքին և ավելի հետաքրքիր էր դարձնում մեր ֆիքսած կադրերը։ Արկածային, պայծառ օր ունեցանք, մի փոքր էլ հոգնած, սակայն բովանդակալից կադրեր ձեռք բերած։ Անհամբեր սպասում ենք հաջորդ նկարահանումներին և արդեն ամբողջական ֆիլմին:
Լուսանկարները՝ Սաբինա Դավթյանի







Комментариев нет:

Отправить комментарий