Կարծիք կա, որ
անհատները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Սակայն համաշխարհային պատմության մեջ
եղել են անհատներ, որոնք դարակազմիկ գործեր են արել: Նրանցից է զորահրամանատար, Ֆրանսիայի
կայսր Նապոլեոն Բոնապարտը: Ընդամենը 157 սմ հասակ. կանացիակերպ կազմվածք, թույլ մարմին,
բայց ամեհի կամք ու անկոտրում նպատակասլացություն...
Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769 թ. օգոստոսի
15-ին Կորսիկա կղզու Այաչո փոքրիկ քաղաքում: Նա աղքատ ազնվական Կառլո Բոնապարտի և Լետիցիա
Ռամոլինոյի բազմանդամ ընտանիքում (13 երեխա են ունեցել) երկրորդ երեխան էր: Նապոլեոնի
հայրը իրավաբան էր, Կորսիկայի պառլամենտի անդամ և Կորսիկայի պառլամենտի կողմից դեսպանորդ
է նշանակվել Ֆրանսիայում: Նա իր հետ տարավ նաև ավագ որդիներին, որոնք Ֆրանսիա մեկնեցին
ուսում ստանալու բաղձանքով:
1779 թ. Նապոլեոնն
ընդունվում է Բրիենի կադետական դպրոցը: Նրա առաջադիմությունը դպրոցում ակնառու էր հատկապես
մաթեմատիկա առարկայից և փիլիսոփայությունից: Սակայն դպրոցում երիտասարդ կադետը մեկուսի
կյանք էր վարում, քանզի սովորող ազնվազարմ ֆրանսիացիներն այնքան էլ բարեհաճ չէին հայրենասեր
կորսիկացու նկատմամբ: Շուտով աչքի ընկած առաջադիմության համար Նապոլեոն Բոնապարտին
տեղափոխում են Փարիզի կադետական թագավորական դպրոց: Այստեղ երիտասարդ կորսիկացին նոր
ոգևորությամբ է շարունակում ուսումն ու հարստացնում իր գիտելիքները:
Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները, 1785 թ. նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ: Բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը, սակայն, ընկնում է Նապոլեոնի ուսերին, և երիտասարդ զինվորականը լավ վարձատրվող աշխատանք որոնելով` իր ծառայություններն է առաջարկում ռուսական բանակին: Ռուսական բանակի շտաբում Նապոլեոնին ասում են, որ կարող է ծառայության անցնել իրենց մոտ պայմանով, որ պետք է մեկ աստիճանով կոչումազրկվի. այդպիսին էին ռուսական օրենքները: Եվ զայրացած Նապոլեոնը, դուրս գալով գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի մոտից, ասում է. «Ես իմ սուրը կվաճառեմ պրուսական թագավորին»:
Սակայն օտար երկրում ծառայություն անցնելու
հարկը չեղավ: 1789 թ.` Ֆրանսիական հեղափոխության եռուն շրջանում, նա մեկնեց հայրենի
Կորսիկա: Այստեղ շարժում էր սկսվել կղզին Ֆրանսիայից անկախ հռչակելու համար: Նապոլեոնը
գրավիչ առաջարկ է ստանում` միանալ ազատագրական պայքարին: Սակայն ֆրանսիական հեղափոխությամբ
խանդավառված երիտասարդ զինվորականը մերժում է և անմիջապես վերադառնում Ֆրանսիա` հեղափոխության
բոցերի մեջ գտնելու իր բախտը:Նրա աշխատասիրությունը տալիս է իր պտուղները, 1785 թ. նա ժամկետից շուտ ավարտում է դպրոցն ու տեղափոխվում Վալանս` շարունակելով ուսումն արդեն ֆրանսիական բանակի լեյտենանտի կոչմամբ: Բազմանդամ ընտանիքը կերակրելու հոգսը, սակայն, ընկնում է Նապոլեոնի ուսերին, և երիտասարդ զինվորականը լավ վարձատրվող աշխատանք որոնելով` իր ծառայություններն է առաջարկում ռուսական բանակին: Ռուսական բանակի շտաբում Նապոլեոնին ասում են, որ կարող է ծառայության անցնել իրենց մոտ պայմանով, որ պետք է մեկ աստիճանով կոչումազրկվի. այդպիսին էին ռուսական օրենքները: Եվ զայրացած Նապոլեոնը, դուրս գալով գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի մոտից, ասում է. «Ես իմ սուրը կվաճառեմ պրուսական թագավորին»:
Եվ բախտը նրան ժպտաց: Ֆրանսիան հեղափոխության բոցերի
և Անգլիայի դեմ պատերազմի մեջ էր: 24-ամյա Նապոլեոնը Տուլոն քաղաքի պաշտպանության համար
ստանում է բրիգադի գեներալի զինվորական կոչում: Սակայն սև ամպեր են կուտակվում Նապոլեոնի
գլխին: 1794 թ. հուլիսի 23-ի Տերմիդորի հեղաշրջումից հետո նրան պաշտոնաթող են անում:
Մահապատժի է ենթարկվում Նապոլեոնի հովանավորը` Մաքսիմիլիան Ռոբեսպիերը: Դատ է բացվում
նաև երիտասարդ գեներալի նկատմամբ: Բայց Նապոլեոնը կարողանում է պաշտպանվել և խույս
տալ գիլյոտինից: Շատ չանցած` նրան վերականգնում են բանակում, որից հետո նա ճնշում է
միապետականների խռովությունը: 1796 թ. գարնանը Նապոլեոնը մեկնում է Իտալիա որպես ֆրանսիական
բանակի հրամանատար: Սա թերևս փրկություն էր երիտասարդ հրամանատարի համար, քանզի անընդհատ
ներքաշվում էր ներքին դավադրությունների մեջ: Իտալիայում Նապոլեոնը փառքի է արժանանում:
Մի քանի փայլուն ճակատամարտերում նա ջախջախում է ավստրիական ու սարդինական թագավորության
բանակները և Իտալիայում հաստատում Ֆրանսիայի գերիշխանությունը: Իտալական արշավանքի
արդյունքում Նապոլեոնի հեղինակությունը կտրուկ աճեց, նա դարձավ Ֆրանսիայի քաղաքական
առանցքային դերակատարներից մեկը: Սակայն նրան ծանր փորձություն էր սպասում: Չկարողանալով
Եվրոպայում հարված հասցնել Անգլիայի տիրապետությանը` Փարիզը որոշեց դա անել գաղութներում:
Եվ Նապոլեոն Բոնապարտին հանձնարարվում է ձեռնարկել եգիպտական արշավանքը: Սկսվում է
ծանր ու հոգնատանջ արշավանքը: Արդեն Եգիպտոսում ափհանման պահին ֆրանսիական բանակը քայքայվել
էր ժանտախտի և մալարիայի պատճառով: Այսուհանդերձ, Նապոլեոնը տպավորիչ հաղթանակ տարավ
Բուրգերի ճակատամարտում` ջախջախելով մամլուքների զորաբանակը: Բայցևայնպես, եգիպտական
արշավանքը կատարյալ ձախողում էր Նապոլեոնի համար և օգտվելով առիթից, որ Ֆրանսիայում
դարձյալ իշխանափոխություն է եղել, նա լքեց բանակն ու 1799 թ. հոկտեմբերին վերադարձավ
Փարիզ: Փարիզում նա ձեռնամուխ եղավ պետական հեղաշրջման և նոյեմբերի 10-ին տապալելով
Դիրեկտորիայի իշխանությունը` դարձավ Ֆրանսիայի կոնսուլ և իր ձեռքում կենտրոնացրեց երկրի
իշխանությունը:
Եվրոպայում սկսվեց Նապոլեոնի դարաշրջանը: Նա շարունակ
պատերազմներ էր վարում Եվրոպայում և մեկը մյուսի հետևից ծնկի բերում Ֆրանսիայի թշնամիներին:
Հատկապես տպավորչ հաղթանակ տարավ Մարենգոյի (1800 թ.) ճակատամարտում: Կարճ ժամանակում
նա ամրապնդեց իր իշխանությունը` 1802 թ. դառնալով ցմահ կոնսուլ, իսկ 1804 թ. հռչակվեց
Ֆրանսիայի կայսր: Շարունակելով հաղթական ճակատամարտերը Եվրոպայում, 1805 թ. Աուստերլիցի,
1806 թ. Էնայի և 1809 թ. Վագրամի ճակատամարտերում փայլուն հաղթանակներ տանելով` Նապոլեոնը
նվաճեց ողջ կենտրոնական Եվրոպան: Սա Նապոլեոնի և Ֆրանսիայի փառքի գագաթնակետն էր: Նապոլեոնին
մնում էր ծնկի բերել իր գլխավոր ախոյանին` Անգլիային, որի տիրապետությունը ծովում անհաղթահարելի
էր թվում: Այդ նպատակին հասնելու համար Նապոլեոնը ձգտում էր դաշինք կնքել Ռուսաստանի
հետ: Դաշինքը կայացավ, սակայն Նապոլեոնի ծրագրերը Անգլիայի հարցում հօդս ցնդեցին: Դեռևս
1805 թ. Տրաֆալգարի ծովամարտում անգլիական ծովակալ Հորացիո Նելսոնն ուղղակի ոչնչացրեց
ֆրանսիական նավատորմը, ինչը ստիպեց Նապոլեոնին փոխել մարտավարությունն Անգլիայի դեմ:
Եվ ահա 1807 թ. հուլիսի 7-ին Տիլզիտի պայմանագրով Նապոլեոնը կարողացավ Ռուսաստանի հետ
հակաանգլիական ռազմական դաշինք կնքել: Ռուսաստանը միացավ ցամաքային բլոկադային, որ
նախաձեռնել էր Նապոլեոնն Անգլիայի դեմ, և խզեց հարաբերությունները Ֆրանսիայի թշնամու
հետ: Տիլզիտը նապոլեոնյան փառքի գագաթնակետը եղավ: Նա տիրապետում էր գրեթե ողջ Եվրոպայում:
Իր ընկերներին և հարազատներին բազմեցրել էր եվրոպական գահերին, այդ թվում և իր փեսային`
հայազգի Յոհակիմ Մյուրատին, որին բաժին էր հասել Նեապոլիտանիայի թագը: Բացառությամբ
Անգլիայի` նրա հետ հաշվի էր նստում ողջ աշխարհը: Անգլիան մնաց այն ոսկորը, որն այդպես
էլ խրվեց Նապոլեոնի կոկորդում: Ռուս-ֆրանսիական հարաբերությունները հետզհետե սրվում
են, և Նապոլեոնը որոշում է կատարյալ դարձնել իր տիրապետությունը եվրոպական մայրցամաքում,
նվաճել նաև Ռուսաստանը: 1812 թ. ֆրանսիական 650-հազարանոց մեծ բանակը` Նապոլեոնի հրամանատարությամբ,
մտավ Ռուսաստան: Չնայած նախնական հաջողություններին և Մոսկվայի գրավմանը` Նապոլեոնի
ռուսական արշավանքը տապալվեց: Մեկ տարի անց նրա բանակի մնացորդները` 30 հազար հոգի,
խելակորույս փախան Ռուսաստանից: Կայսրն արագ նոր բանակ հավաքագրեց և մի քանի տպավորիչ
հաղթանակներ տոնեց ռուս-գերմանական միացյալ զորքերի դեմ: Սակայն պատմության անիվն այլևս
անշրջելի էր: Ալեքսանդր Առաջին կայսեր գլխավորությամբ դաշնակից բանակները մտան Փարիզ:
Ստորագրելով գահից հրաժարվելու մանիֆեստը` Նապոլեոնը թույն ընդունեց: Բայց տարիների
ընթացքում պահված թույնը կորցրել էր իր ազդեցությունը: Գալարվելով ողջ գիշեր` նա ողջ
մնաց: Դաշնակիցները, պահպանելով Նապոլեոնի կայսերական տիտղոսը, նրան որպես տիրույթ
տվեցին Էլբա կղզին, իսկ Ֆրանսիայում վերահաստատվեց Բուրբոնների հարստությունը:
Սրանով Ֆրանսիայում հակասությունները չավարտվեցին:
Հեղափոխական Ֆրանսիան չէր հանդուրժում Բուրբոնների վերադարձը, և հանձին Նապոլեոնի`
շատերը տեսնում էին Ֆրանսիայի փառքը: Ահա 1815 թ. մարտի 1-ին Նապոլեոնը կրկին ափ դուրս
եկավ Ֆրանսիայում և իր կողմը գրավելով ֆրանսիական բանակը` արագ երթով շարժվեց Փարիզ
ու վերահաստատվեց գահին: Գրավելով կայսերական գահը` նա սուրհանդակներ ուղարկեց եվրոպական
արքունիքներ` առաջարկելով խաղաղություն և դաշնակցություն: Սակայն եվրոպական գահակալները
վախենում էին Նապոլեոնից ինչպես ժանտախտից: Նրանք միավորվելով` արշավեցին կայսեր վրա:
Մի քանի հաղթանակներից հետո Նապոլեոնը 1815 թ. հունիսի 10-ին Վաթեռլոյի ճակատամարտում
պարտվեց և գերեվարվեց անգլիացիների կողմից: Գահը գրավելուց 100 օր անց` 1815 թ. հունիսի
22-ին, նա կրկին հրաժարական տվեց և աքսորվեց Սուրբ Հեղինե կղզի: Նապոլեոնը մահացավ
1821 թ. մայիսի 5-ին (շատ ուսումնասիրողների կարծիքով` թունավորումից)` իր հետ տանելով
նաև Ֆրանսիայի փառքը: Նապոլեոնի աճյունն ամփոփված է Փարիզի Հաշմանդամների տանը:
Lինելով փառավոր
զորահրամանատար` Նապոլեոն Բոնապարտը աշխարհին հայտնի էնաև իր տարօրինակություններով: Նա օպերային արվեստի մեծ սիրահար էր, բայց երբեք չէր ծափահարում օպերայում և ուրիշներին էլ արգելում էր: Նա գերտոկուն անձնավորություն էր. օրական քնում էր երկու-երեք ժամ: Սակայն կյանքի մայրամուտին արդեն հոգնում էր հաճախ և քնկոտության պահեր էր ունենում:
Շատ է խոսվել նաև Նապոլեոնի կանանց մասին: Այդ վտիտ, փոքրամարմին միապետը նախանձելի հաջողություն ուներ կանանց շրջանում: Բայց Նապոլեոնի մեծ սերը Ժոզեֆինան էր, որի հետ ամուսնացավ և նրան կայսրուհու տիտղոս շնորհեց: Ժոզեֆինան չկարողացավ զավակ և գահաժառանգ պարգևել Նապոլեոնին, և նրանք բաժանվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիական արքայադուստր Մարիա Լուիզայի հետ, որը գահաժառանգ պարգևեց Ֆրանսիային: Բայց դա ընդամենը դիվանագիտական ամուսնություն էր` առանց սիրո և կրքի: Նապոլեոնի մյուս մեծ սերը լեհուհի Մարիա Վալևսկայան էր, որ 1810 թ. որդի պարգևեց կայսրին:
Комментариев нет:
Отправить комментарий