воскресенье, 17 декабря 2017 г.

Որքա՞ն կարժենա ամանորյա միջին զամբյուղը

Մինչև Ամանոր հաշված օրեր են մնացել, և խանութներում արդեն իսկ նկատվում է  տոնական եռուզեռը: Եկեք հաշվարկենք, թե որքան կարժենա ամանորյա միջին զամբյուղը։
Նախ կկազմենք անհրաժեշտ մթերքների ցանկը։ Առանց ինչի՞ հնարավոր չէ պատկերացնել ամանորյա սեղանը՝ մանդարին, շամպայն, տոլմա, խոզի բուդ ու նրբաբլիթներ։) Իսկ սառը նախուտեստներից սեղանին պետք է պարտադիր լինեն խոզապուխտ, կարմիր ձկնկիթ, պանրի տեսականի, ձիթապտուղ, ընդեղեն, կոնֆետներ, կոնյակ, լիմոնադ և գաթա։ Եվ այսպես, մեր սեղանին արդեն կա մոտ 15 տարբեր ուտեստ։

Ամենակարևորն, իհարկե, միսն է: 
Մեզ պետք է մեկուկես կիլոգրամ տավարի և խոզի միս` 
նրբաբլիթների ու տոլմայի համար: Մսի վրա կծախսենք մոտ 24 000 դրամ: Զամբյուղի մեջ ենք լցնում կանաչ ոլոռ, մայոնեզ, ձիթապտուղ, խաղողի տերևներ, կաթ, կտրատած երշիկեղեն, պանիր, ձկնկիթ, սերուցքային կարագ, քաղցրավենիք ու ըմպելիք, մոտ տասը ձու։ Եվ այսպես, հաշվենք, թե ինչ գումարի մթերք են հավաքել զամբյուղում։ Միջին հաշվարկներով՝ այսքանը կկազմի մոտ 36 000 դրամ։ Իսկ հրուշակեղենի խանութից գաթա գնելու համար ևս 2500-3000 դրամ կպահանջվի։ Ավելորդ բաները կարելի է հանգիստ ջնջել, իսկ քանակը՝ շտկել։ Ցանկը կազմված էր երեք-չորս անդամից բաղկացած ընտանիքի համար։ Արդյունքում՝ միջին Ամանորը փոքր ընտանիքի համար կարժենա մոտ 70 000 դրամ։ Հաշվի առեք, որ ընտրել էինք ոչ թանկարժեք մթերքներ, հիմնականում տեղական արտադրության։

Իհարկե չենք մոռանում Ամանորի գլխավոր զարդի` տոնածառի և զանազան խաղալիքների մասին: Տոնածառների գները միջինում սկսվում են 2000 դրամից և հասնում մինչեւ 40 հազար դրամի: Տոնածառի խաղալիքները երբեք շատ չեն լինում, և այսօր կա ընտրության մեծ հնարավորություն` սկսած մատչելի գնով հավաքածուներից մինչև էքսկլյուզիվ ապակե կամ ճենապակե խաղալիքներ, որոնք նկարազարդված են ձեռքով։ Սակայն կարելի է ընտրել գեղեցիկ ու մատչելի տարբերակ, քանի որ խաղալիքների միջին գինը տատանվում է մեկի հատի համար 500–2500 դրամի սահմանում։ Այսպիսով` միջին չափի տոնածառն իր խաղալիքներով կարելի է գնել 20-30 հազար դրամով` կախված ճաշակից և ցանկություններից։

Բայց միևնույն է տոնը պետք է  տոն դարձնել  ոչ սեղանով,  այլ տոնական ատրիբուտներով` նվերներ պատրաստելով, տոնածառ զարդարելով, միմյանց շնորհավորելով ու օրվա հոգսերից ազատվելով:



Комментариев нет:

Отправить комментарий