Գործողությունները ծավալվում են մեծ իսլամական խալիֆ Օմարի և նրա թշնամու միջև ընթացող 30 տարվա պայքարի ընթացքում: Այդ պայքարը, որը տևեց գրեթե մի ամբողջ կյանք, ի վերջո հանգուցալուծվում է այն պահին, երբ թշնամին ընկնում է ձիուց, և Օմարը պատրաստվում է նիզակը մխրճել թշնամու կուրծքը, բայց այդ պահին թշնամին թքում է Օմարի վրա: Օմարը նիզակը ձեռքին քարանում է և ասում թշնամուն, որ իրենք վաղը ամեն ինչ նորից կսկսեն: Թշնամին զարմացած ասում է. «Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել»: Օմարը պատասխանում է թշնամուն, որ երբ նա թքեց իր վրա, այս 30 տարիների պայքարն իր համար անձնական դարձավ, մինչդեռ նա ձգտում էր գործը հաղթական ավարտին հասցնել` առանց ներքին կատաղության:Ինչու նշեցի, որ ստեղծագործության հիմքում ընկած է մարդու ԵՍ-ը, որովհետև 30 տարվա սպառիչ պայքարից հետո Օմարը, իր ԵՍ-ից ելնելով, պատրաստ էր վերսկսել այդ պայքարը՝ չմտածելով, որ այդ պայքարը միայն իրենը չէ, այլ մի ամբողջ ժողովրդի, որն արդեն 30 տարի պայքարում էր:
Վերլուծելով Օշոյի «Պայքար առանց կատաղության» ստեղծագործության այս հատվածը՝ ակամայից հիշեցի «Արթուր արքա» ֆիլմը: Արթուրը և նրա մյուս ասպետները, հավատարմորեն կատարելով տասնհինգ տարվա ժամկետով պարտավորությունը, գիշերը պետք է ստանային իրենց ազատությունը և վերադառնային հայրենիք: Մինչդեռ եպիսկոպոս Գերմանուսը ուղարկում է նրանց մի վերջին և վտանգավոր առաքելությամբ՝ փրկելու Հադրիայի հյուսիսում գտնվող հռոմեական ընտանիքը: Ի վերջո, ասպետները կատարում են առաջադրանքը, բայց նրանցից մեկին սպանում են:Այսպիսով, կարելի է զուգահեռներ անց կացնել և համեմատել Օմարի և Գերմանուսի կերպարները: Նրանք երկուսն էլ մտածում էին սեփական ԵՍ-ի մասին՝ չարժևորելով մյուսների կյանքը: Այս ստեղծագործությունը ունի նաև խրատական բովանդակություն: Պետք է պայքարեք առանց ներքին կատաղության և հաստատ կհասնեք նշանակետին, իսկ սա նշանակում է, որ ամեն ինչ անձնական կարող եք անել: Ինչպես նշվում է ստեղծագործության վերջում. «Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել»: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կարող եք սիրել անձնական սիրով:
Комментариев нет:
Отправить комментарий