среда, 25 октября 2017 г.

Շարունակում ենք կարդալ Չեխով

«Շնիկով տիկինը» պատմվածքի գլխավոր հերոսուհին՝ շնիկով տիկինը, Աննա Սերգեևնան էր։ Նա եկել էր Յալթա՝ հանգստանալու։ Յալթայում էր հանգստանում նաև Դմիտրի Դմիրտրիչ Գուրովը՝ հետաքրքիր արտաքինով մի տղամարդ, որը գրավում էր կանանց, չնայած ամուսնացած էր, բայց չէր սիրում կնոջը՝ անվանելով «ստորին ցեղ»։
Իմանալով անծանոթ տիկնոջ գոյության մասին՝ Գուրովը ամեն կերպ փորձում էր ծանոթանալ նրա հետ (քանի որ տիկինը մենակ էր՝ առանց ամուսնու ու հարազատների)։ Յալթայում սկսվում է մի գաղտնի սիրավեպ, բայց գալիս է ժամանակը, և Աննան ստիպված է լինում հեռանալ ամուսնու մոտ՝ Ս քաղաք։
Գուրովը նրան ճանապարհում է ու ինքն էլ վերադառնում տուն՝ Մոսկվաորտեղ նրան սպսում էին կինը և երեք երեխաները։ Մոսկվայում սկսվել էին սաստիկ ցրտերը։ Գուրովը վերադառնում է և անցնում իր սովորականառօրյա կյանքին։ Նա կարծում էր, թե այդպիսով կմոռանա շնիկով տիկնոջը՝ ինչպես իր մյուս սիրուհիներին, բայց․․․ Աննայի պատկերը նրան էր հետապնդում ողջ օրվա ընթացքում՝ տանըդրսումերազներումնույնիսկ աչքերը փակելուց Աննային էր տեսնում։
Գուրովն արդեն խելագարվում էր. ո՞րն էր ելքը, ախր ինչպե՞ս մոռանար նրան․․․
Մոտենում էին ամանորյա տոներըև Գուրովը, կնոջը խաբելով, ինչ-որ պատրվակով մեկնում է Ս քաղաք ու հանդիպում Աննային։ Նրանց հանդիպումները հաճախակի են դառնում «Սլավյանսկի բազարում»։ Նրանք սիրում էին միմյանց։ Աննան Գուրովի կյանքի առաջին, իսկական ու միակ սերն էր։
Հանդիպման ժամանակ Գուրովը նկատում է, որ իր մազերն արդեն ճերմակել են։ Զարմանում է, թե ե՞րբ ծերացավ, ախր ե՞րբ։ Այդ սպիտակած մազերը նրա և Աննայի անցած ճանապարհի արդյունքն էին, բայց չէ՞ որ դա դեռ սկիզբն էր։Նրանք երկուսն էլ երջանիկ էին, որ ունեին միմյանց, որ ճակատագրի բերումով հանդիպել էին, որ սիրում էին ու սիրված էին, բայց միևնույն ժամանակ դժբախտ. չէ՞ որ երկուսն էլ ամուսնացած էին, բայց չէին սիրում, որովհետև կյանքի այդ փուլում սխալվել էին, սխալ ընտրություն էին կատարել ու հիմա ճաշակում էին այդ սխալի պտուղները։

Եվ դեռ երկա՞ր պիտի այդպես գաղտնի հանդիպեին, ի՞նչ պիտի անեին, մի՞թե ելք չկար, և եթե կար, ապա ո՞րն էր այդ ելքը, ո՞րն էր այդ քաոսից դուրս պրծնելու ճանապարհը։ Խճճվել էին այդ երկար ու անվերջանալի հարցերի մեջ, չգիտեին՝ ինչ անեին, բայց մի բան հստակ գիտեին՝ ՍԻՐՈՒՄ ԷԻՆ․․․


Комментариев нет:

Отправить комментарий