Ինչ ենք մտաբերում փող բառը լսելիս:
Երեխաները մտածում են գրպանի փողի մասին, ծնողները՝ ամսվա վերջին ստանալիք աշխատավարձի:
Հեռուստադիտողները, որ ուշի-ուշով հետևում են վիճակախաղի հերթական խաղարկությանը, մտածում
են, թե ինչ կառնեն, եթե հանկարծ բախտները բերի, և վիճակախաղի բոլոր թվերը կռահեն: Ամեն
ոք փողի մասին իր պատկերացումներն ունի: Մեր կյանքն առանց փողի անհնար է պատկերացնել:
Մթերք ենք գնում, ավտոբուսի ուղեվարձը վճարում, նոր հագուստ կամ կոմպակտ սկավառակ ձեռք
բերում, կինո ենք գնում կամ ճամփորդության մեկնում՝ այդ ամենը փող է պահանջում: Ցավոք,
միշտ չէ, որ հասկանում ենք, թե ժամանակն էլ է փող: Նույնիսկ գիշերը, երբ քնած ենք շարունակվում
է կուտակվել էլեկտրականության, ապահովագրության, ջրի և հեռախոսի վարձը, որը վճարելու
համար ևս փող է պետք:
Փող և գնել հասկացություններն անբաժանելի են իրարից: Եթե դու ինչ-որ բան ես ուզում գնել, ապա փող ես տալիս և փոխարենը ստանում քո ուզած ապրանքը: Ուրեմն, փողը փախանակման առարկա է: Եթե փողը կուտակել սկսենք, այն ձեռք կբերի մի հատկություն ևս՝ կդառնա կուտակված արժեք: Փողը յուրահատուկ ապրանք է. Այն այլ ապրանքների գնի համարժեքն է: Կարելի է նաև այսպես ասել. այն, ինչ արժեք է ներկայացնում, փող է: Հայերեն դրամ բառը առաջացել է հին հունարեն դրահմա բառից և սկբնապես նշանակել է մի բուռ, մի բռան պարունակություն: Փող բառը իրանյան ծագում ունի և հայտնի է Արևելքի տարբեր լեզուներում:
Փող և գնել հասկացություններն անբաժանելի են իրարից: Եթե դու ինչ-որ բան ես ուզում գնել, ապա փող ես տալիս և փոխարենը ստանում քո ուզած ապրանքը: Ուրեմն, փողը փախանակման առարկա է: Եթե փողը կուտակել սկսենք, այն ձեռք կբերի մի հատկություն ևս՝ կդառնա կուտակված արժեք: Փողը յուրահատուկ ապրանք է. Այն այլ ապրանքների գնի համարժեքն է: Կարելի է նաև այսպես ասել. այն, ինչ արժեք է ներկայացնում, փող է: Հայերեն դրամ բառը առաջացել է հին հունարեն դրահմա բառից և սկբնապես նշանակել է մի բուռ, մի բռան պարունակություն: Փող բառը իրանյան ծագում ունի և հայտնի է Արևելքի տարբեր լեզուներում:
Ի՞նչ է փողը...
Սա միաժամանակ և՛ բարդ, և՛ պարզ
հարց է: Ամենաընդհանուր պատասխանը հետևյալն է. փողը այն է ինչ այդ պահին փող է համարվում:
Մեր ժամանակներում դրանք մետաղե և թղթե դրամներն են, որոնք պաշտոնապես վճարման միջոց
են հայտարարված: Նախկինում, սակայն, վիճակն այլ էր: Դրամներն ինքնուրույն արժեք ունեին,
որովհետև թանկարժեք մետաղից էին հատվում: Արևմտյան աշխարհում՝ Եվրոպայում և Փոքր Ասիայում,
դրանք սկսեցին տարածվել Ք.ա. 700-ական թթ.: Աշխարհի այլ մասերում որպես փող օգտագործում
էին այնպիսի առարկաներ, որոնցով կարելի էր փոխանակում կազմակերպել, օրինակ՝ անասուններ,
աղ, զարդեղեն: Այսօր փողը նաև բանկում մեր հաշվի վրա նստած թիվն է, չնայած այն ոչ ոք
տեսնել կամ շոշափել չի կարող: Աշխարհի տարբեր ծագերում փողը տարբեր պատմություն ունի:
Եվրոպայում, այսպես կոչված, բնական փողի շրջանն ավարտվեց Ք.ա. 7-րդ դարի սկզբին, երբ շրջանառության մեջ դրվեց մետաղադրամը: Անտիկ ժամանակներում այն վճարման գլխավոր
միջոցն էր: Հիմա է, որ մետաղադրամը մանր փող է դարձել: Այսօր վճարման ամենատարածված
միջոցը «վիրտուալ» փողն է, որը գոյություն
ունի միայն վարկային հիմնարկների հաշվարկներում:
Բնական փող. ե՞րբ սկսվեց փողի պատմությունը
Փողի պատմությունն ապրանքների փոխանակումից
է սկսվում: Դա գիր ստեղծելուց դեռ շատ առաջ է եղել: Արդեն նախնադարյան ժողովուրդների
մոտ աշխատանքի բաժանում
կար: Օրեր շարունակ որս անողները որսի միս շատ ունեին, բայց
զենք, ամանեղեն կամ հագուստ պատրաստելու ժամանակ չունեին: Եվ մարդիկ սկսեցին փոխանակել
իրենց ունեցածը: Ժամանակի հետ առանձնացան արհեստավորները, որոնք ապրանքի ինչ-որ մի
տեսակ պատրաստելու մեջ էին հմտանում: Երբ մարդիկ նստակյաց կյանքի անցան և որսորդներից
ու հավաքողներից երկրագործ ու անասնապահ դարձան, փոխանակման առևտրի դերն ավելի մեծացավ:
Մարդիկ նկատեցին, որ փոխանակվող տարբեր ապրանքները նույն արժեքն ունենալ չեն կարող:
Մեկ ցուլը, օրինակ, երկու հավի հետ փոխել չէր կարելի: Հետևաբար, պետք էր այնպիսի մի
բան գտնել, որով կարելի կլիներ որոշել երրորդ առարկայի արժեքը՝ մի բան, որ ինքը արժեքի
չափման միավոր լիներ:
Հին քարի դարի շրջանում (Քրիստոսից
մոտ 20000 տարի առաջ) Եվրոպայի անձավներում ապրող մարդիկ գիտնականների ենթադրությամբ՝
որպես փող, նեֆրիտե հատիչներ էին օգտագործում: Պեղումներ անող հնագետներն այդ հատիչներից
գտան նույնիսկ այնպիսի վայրերում, ուր այդ քարը չի հանդիպում: Հավանաբար մարդիկ դրանք
փոխանակային առևտրի ըթացքում էին ձեռք բերել, և նեֆրիտե այդ հատիչներն արդեն այն ժամանակ
փողի դեր էին կատարում: Մորթեղենը, մեղրը, մոմը, փայտի հազվագյուտ տեսակները տիրոջ
համար միշտ էլ իսկական հարստություն էին: Դրանց առևտրով զբաղվում էին դեռ վիկինգներն
ու հին ռուսները: Կանադայի հնդկացիները սկսեցին փոխանակային առևտրով զբաղվել, երբ իրենց
երկրում հայտնվեցին սպիտակամորթ եկվորները: Որպես փող՝ կուղբերի մորթիներն էին օգտագործում:
Հրացանը, օրինակ, 20 մորթի արժեր:
Եվրոպական վաղ շրջանի մշակույթներում
անասունները փոխանակման կարևոր
առարկա և վճարման միջոց էին: Շատ անասուն ունեցողը հարուստ
մարդ էր: Հին Հունաստանում մարդիկ դեռ անասուններով էին վճարում: Հոմերոսը (Ք. ա. 7–րդ
դար) իր դյուցազներգություններում վկայում է, որ Տրոյայի Պրիմաոս թագավորը որդուն ստրկությունից
ազատելու համար 300 գլուխ անասուն է վճարել: Հասարակ ստրուկը 4 գլուխ արժեր, իսկ երիտասարդ
գեղեցիկ աղջիկը՝ 20: Անասունները որպես փող օգտագործում էին նաև հռոմեացիները: Լատիներեն
pecunia (փող) բառն առաջացել է pecus արմատից, որը անասուն է նշանակում: Վճարման մյուս
կարևոր միջոցը աղն էր: Հռոմեական ամենահին բնակավայրը՝ Պալատինը, աղի Via salaria կարևոր
առևտրական ճանապարհին էր կառուցված: Հռոմեական լեգեոնականներն իրենց վարձը աղով էին
ստանում: Աղը՝ որպես փոխանակային առևտրի միջոց, լայն տարածում ուներ Աֆրիկայում, Բորնեո
կղզում, Չինաստանում, Ֆիջի կղզիներում և Հնդկաստանում: Աղը հատուկ հանքերից էին հանում,
որտեղ հատուկ պատրաստված մարդիկ էին աշխատում: Հատկապես մեծ արժեք ուներ Եթովպիայի
բարձրավանդակի աղը: Դրա կտորների քաշը 900 գրամի էր հասնում: Տեղափոխելիս չվնասելու
համար դրանք բարակ տաշեղի շերտով էին ծածկում: Նոր Գվինեայի լեռներում աղի կտորները
որպես փող օգտագործվում էին մինչև 20-րդ դարի կեսը:
Ի՞նչ էին վճարում Յապ կղզում
19-րդ դ. մարդիկ սկսեցին հաճախ
ճանապարհորդել: Նոր երկրներ, նոր բարքեր...
Ճանապարհորդները զարմանում էին՝ տեսնելով,
թե այլ երկրներում արպես փող ինչ էին օգտագործում: Առավել ակնբախ օրնակը Խաղաղ օվկիանոսի
Յապ կղզու փողն է: Բնիկների համար այսօր էլ ամենացանկալի բանը կենտրոնական անցքով քարե
սկավառակներն են, որ ծովով Պալաու կղզիներից էին բերում: Առանձին սկավառակներ տրամագծում
4 մետրի են հասնում: Մարդու հարստության չափանիշը նրա ունեցած սկավառակների քանակն
էր: Յապ կղզու կանայք էլ իրենց փողն ունեին: Դրամը սարքում էին մարգարտի խեցիներից,
որոնց մեջ անցք էին բացում և թելի վրա շարում: Այդ խեցիները՝ կինաները, որպես փող էին
բանեցնում նաև Նոր Գվինեայի լեռնականները:
Նոր Գվինեայի այսօրվա փողը այդպես էլ կոչվում է՝ կինա, դրանք նկարված են երկրի
թղթադրամներն:
Ի՞նչ է կաուրին
Բնական փողի տեսակների մեջ, անկասկած,
առաջին տեղում են կաուրի խխունջի խեցիները: Դրանց նաև ճենապակյա փող են անվանում: Այդ
խխունջների խեցիները հարթ են, փայլուն ու շատ ամուր և, ամենակարևորը, հարմար են շրջանառության
համար, որովհետև հեշտ են հաշվվում: Կաուրին շատ տարածված փող էր: Չինաստանում այն շրջանառվում
էր դարեր շարունակ: Ք. ա. 1100-ից մինչև 1578թ. այն
վճարման օրինական միջոց էր: 5-րդ
դարից սկսած կաուրին հայտնվեց Հնդկաստանում, հետո լայն տարածվեց ամբողջ խաղաղօվկիանոսյան
տարածաշրջանում: Հայտնի է, որ 16-րդ դարի սկզբին կաուրին որպես փող օգտագործում էին
Մալդիվյան կղզիներում: Արաբ վաճառականները կաուրին այնտեղից Աֆրիկա տարան: Հարավաֆրիկյան
ափից Սուդանի վրայով այն տարածվեց մինչև Վերին Գվինեա և Մավրիտանիա: Մինչև 19-րդ դ.
կաուրին շրջանառվում էր Հարավային Աֆրիկայում, հատկապես՝ Զանզիբարում և Եթովպիայում:
Միայն 1900թ. հետո գաղութների իշխանությունները փորձեցին արգելել կաուրին որպես փող
օգտագործելը, բայց մարդիկ սովորել էին դրան և շարունակում էին դրանով առևտուր անել:
Վերջնականապես այն շրջանառությունից դուրս եկավ միայն 1995թ. հետո:
Ի՞նչն է նախորդել դրամին
Որոշ մետաղներ՝ որպես արժեքի միավոր,
վաղնջական ժամանակներից օգտագործում էին նաև երկրագնդի այլ մասերում: Հայտնի է, որ
Միջագետքում Համմուրաբի (Ք. ա. 1728-1686) թագավորի իշխանության օրոք արծաթի ձուլակտորներ
էին պատրաստում: Միջագետքի բնակիչներն արդեն Ք.ա. մոտ 1700թ. անասունների, ճորտերի
և կենցաղի առարկաների գինը արծաթով էին որոշում՝ կշռելով այն: Հարկեր և տուրքեր վճարելու
համար ձուլակտորից որոշակի քաշի հատվածներ էին կտրում: Եթե մարդկանց «մանր» էր պետք,
այն ձուլակտորից էին կտրում, այստեղից էլ առաջացան ջարդած ոսկի, ջարդած արծաթ կամ ջարդած
բրոնզ արտահայտությունները: Միջերկրածովայքում պեղումների ժամանակ մոտավորապես նույն
քաշի մաքուր ձուլակտորներ են գտել, իսկ սա նշանակում է, որ դրանք նախապես կշռվել են:
Հետագայում որոշեցին նույն չափի և կշռի մետաղե սալիկներ օգտագործել: Երկրների տիրակալները
այդ մետաղե սկավառակների վրա հրամայում էին իրենց դրոշմը դնել՝ որպես արժեքի երաշխիք:
Այդպես առաջացավ դրամների գաղափարըը:
Ե՞րբ հայտնվեցին առաջին դրամները
Առաջին մետաղադրամները, որոնց ծագման
մասին ստույգ տեղեկություն ունենք, ի հայտ են եկել Լիդիայի թագավորությունում: Լիդիան
Փոքր Ասիա թերակղզում էր՝ այսօրվա Թուրքիայի արևմուտքում: Այստեղ Պակտոլուս գետի մեջ
բնաձույլ ոսկի էին լվանում: Դա ոչ թե մաքուր ոսկի էր, այլ 3-4 մաս ոսկու և մեկ մաս
արծաթի բնական ձուլվածք: Արծաթի խառնուրդի պատճառով այն խունացած գույն ուներ, այդ
պատճառով կոչվեց էլեկտրոն: Սակայն այդ դրամներն էլ միանգամից չէ, որ սկսեցին որպես
փող օգտագործվել: Սկզբնական շրջանում դրանք միայն այդ տարածքում էին շրջանառվում և
նվերների, պարգևների կամ զոհաբերության ընծաների դեր էին կատարում:
Ինչպիսի՞ն էին հունական դրամները
Որոշակի անփոփոխ կշռի՝ դրոշմով
դրամների գաղափարը արագ տարածվեց Հին աշխարհում: Ք.ա. 6-րդ դ. արդեն Հունաստանում և
Իտալիայի ու Սիկիլիայի հունական գաղութներում այդպիսի դրամ էին կտրում: Հին հույները
դրամը արծաթից էին հատում: Հունական ամեն մի պոլիս ինքնուրույն էր. Դա շեշտվում էր
դրամների պատկերներով: Առավել հաճախ դրամների վրա քաղաքի հովանավոր աստվածն էր: Աթենքում
բուն էր, որն Աթենաս դիցուհու խորհրդանիշն էր: Ժողովուրդը այդ դրամները glaukes` բվեր
էր անվանում: Պոսեյդոնիա քաղաքի դրամներին պատկերված էր ցուլը՝ Զևսի խորհրդանիշը:
Ի՞նչ փոխվեց Ալեքսանդր Մակեդոնացու օրոք
Ալեքսանդր Մակեդոնացին (Ք.ա. 336-323թթ.)
13 տարում համաշխարհային կայսրություն ստեղծեց: Նրա հաղթական արշավանքների արդյունքում
Հունաստանը պարզապես հեղեղվեց ավար վերցրած գանձերով՝ առաջին հերթին թանկարժեք մետաղներով:
Կայսրությունում առևտրի սրընթաց զարգացում սկսվեց և որպես հետևանք՝ դրամների աշխույժ
հատում: Այդ շրջանի ամենաառաջին արծաթե դրամներին առյուծի մորթիով ծածկված Հերակլեսի
գլուխն էր: Ժամանակի հետ այդ պատկերն արագ սկսեց Մակեդոնացու դիմագիծն ընդունել: Առաջին
անգամ դրամների վրա ոչ Աստված այլ մահկանացու մարդ էր պատկերվում: Սա քաղաքկան փոփոխությունների
հետևանք էր:
Ի՞նչ կատարվեց Ազգերի մեծ տեղաշարժի ժամանակ
Հռոմեական կայսրության արևելյան
նահանգներ հոների ներխուժումով սկսվեց Ազգերի մեծ տեղաշարժ: 375-368թթ. Կայսրության տարածքում բնակություն հաստատեցին
գերմանակնա ցեղեր: Սկզբում շրջանառվում էին բացառապես հռոմեական դրամները: Հռենոսի
ձախ ափին գործում էր դրամական շրջանառության հռոմեա-գալլական համակարգը: Արևմտահռոմեական
կայսրության ժառանգ դարձավ ֆրանկների գերմանական ցեղը: Երբ ֆրանկների կայսրությունում
գահ բարձրացավ Մերովինգների թագավորական տոհմը, որը սեփական դրամն էր հատում՝ ոսկե
սոլիդներ: 7-8րդ դդ. Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում դրամական համակարգի հերթական
փոփոխություն կատարվեց. եկեղեցականներն ու ազնվականությունը սկսեցին սեփական դրամն
հատել:
Պֆենիգների շրջան
8-րդ դ. կեսին ֆրանկների կայսրության
դրամական համակարգը ենթարկվեց բարեփոխման, որը ձեռնարկեց Կարլ Մեծի հայրը՝ Պիպինը,
իսկ որդին շարունակեց հոր գործը՝ կայսրության համար միօրինակ հատում մտցնելով: Հռոմեական
ֆունտը փոխարինվեց «Կարլի ֆունտով»: Այն 408 գ էր կշռում: Սկզբում Կարլ Մեծի պֆենիգների
երկու երեսին էլ միայ տառեր էին դրոշմված, դրանով այդ դրամները տարբերվում էին անտիկ
դրամներից: Դրամի դարձերեսին անտիկ տաճար էր դրոշմված՝ խաչը ճակատին, և «Christiana
religio» եզրագիրը: Դա քաղաքական ծրագրի հայտարարագիր էր, որի իմաստը Հռոմեական կայսրության
վերածնունդն ու բարենորոգումն էր: Այդ իսկ պատճառով Կարլ Մեծը նաև «Օգոստոս կայսրր»
տիտղոսն էր կրում և դրամները որպես քաղաքական և կրոնական քարոզչության միջոց օգտագործում:
Վաղ միջնադարում հատած պֆենիգների քանակը սահմանափակ էր։ Դրամական համակարգը դեռ լավ
զարգացած չէր: Պֆենիգներ օգտագործում էին միայն քաղաքներում ապրող վաճառականները: Դրամը
գնում էր արտասահման, առավելապես՝ սկանդինավյան երկրներ, ուր հիմնականում շքեղության
առարկաների՝ մորթեղենի, մետաքսի, ոսկե և արծաթե իրերի, ապակեղենի, համեմունքի, ակնեղենի
և ճորտերի վրա էր ծախսվում: Հյուսիսային ծովի և Ատլանտյան օվկիանոսի ափերին շրջանառության
մեջ էր, այսպես կոչված «դանիական փողը» :
Բանկային գործի հիմնադրումը
Դրամափոխի արհեստը աշխարհում հնագույններից
է: Մարդիկ դժվարությամբ էին
կողմնորոշվում տարբեր տեսակի դրամների մեջ և նրանց հարգը,
այսինքն՝ արժեքը, հաճախ ինքնուրույն որոշել չէին կարող: Դրա համար հատուկ մասնագետներ
էին պետք, որոնք կշեռքի և փորձաքարի միջոցով որոշելու էին դրամի հարգը և փոխանակելու
էին փողը: Միջնադարում դրամափոխներն ու վաշխառուները հիմնականում հրեաներ էին. Քրիստոնյաներին
դրանով զբաղվելն արգելված էր: Վերին Իտալիայում՝ Լոմբարդիայում, դեռ Խաչակրաց արշավանքներից
ծաղկում էր արևելյան ապրանքների առևտուրը: Գնալով շատանում էր ունևոր այն քաղաքացիների
թիվը, որոնք մասնակցում էին դրամի փոխանակմանն ու առևտրի վարկավորմանը: Նրանք սկսեցին
նաև ավանդներ ընդունել և դրամական փոխանցումներ
անել: 12-րդ դ. կեսին իտալացի բանկատերերն արդեն հաշիվներ էին վարում, տոկոսով վարկեր
տրամադրում և պարտքով փող տալիս: Այդ հիմնարկները լոմբարդ էին անվանում, որովհետև դրանք
առաջինը ձևավորվեցին Լոմբարդիայում:
Թալերի շրջան
Ուշ միջնադարում դրամ հատողներից
շատերը հարստանում էին՝ շրջանառության մեջ եղած դրամներն անվավեր ճանաչելով կամ վատացնելով դրանց հարգը:
Առաջին դեպքում անվավեր ճանաչված դրամները հավաքում էին դրամահատարանում և ձուլում,
իսկ ստացված մետաղից նոր դրամ հատում: 15-րդ դ. կեսին հարավգերմանացի և ավստրացի դրամահատները
շատ ցածրորակ դրամ էին հատում: Ժողովուրդներն այդ դրամներն արհամաբար շինդերլինգ (շինդերները
սատկած կենդանի քերթողներն էին) էին անվանում: Դրամի արժեքի նվազումը ինքնաբերաբար
բերում էր գների բարձրացման: Դրամները կորցնում էին իրենց գնողունակությունը:
16-րդ դ. Կենտրոնական Եվրոպան սկսեց
գուլդեն հատելու համար ոսկու պակաս զգալ: Ոսկու
արդյունահանման ծավալը կրճատվում էր: Սակայն նույն ժամանակ արծաթի նոր հանքեր բացվեցին,
իսկ հներն էլ սկսեցին ավելի արդյունավետ շահագործվել: 1516թ. Բոհեմիայում արծաթի նոր՝
հարուստ հանք բացվեց, իսկ Տիրոլում և Շվացում արծաթի հարուստ հանքերակներ գտան: Արդյունահանման
աճի շնորհիվ կարելի եղավ ավելի մեծ չափի և քաշի դրամ հատել: Դրանք արծաթե դրամներ կոչվեցին:
Թալերն ու մյուս արծաթե մեծ դրամները, ինչպես նաև պեսոն, որ սկսել էին հատել Ամերիկայում
16-րդ դ. վերջից, մեծածախ և միջազգային առևտրի վճարման միջոց էին: Սակայն առօրյա օգտագործման
համար թալերը շատ մեծ փող էր: Դրա համար մանր դրամ էր պետք՝ դրամ, որի անվանական արժեքը
վճարման շրջանառության մեջ իրական լիներ, բայց ազնիվ մետաղ չպարունակեր:
Թղթադրամի ճանապարհին
1640թ. լոնդոնյան ոսկերիչներն սկսեցին ի պահ վերցնել հաճախորդների ոսկին և
դրամը՝ փոխարենը նրանց անդորրագիր
կամ պարտամուրակ հանձնելով: Այդ մուրհակները՝ որպես կանոն, շատ մեծ գումարի դիմաց էին
տրվում, կարող էին որպես վճարման միջոց օգտագործվել և ձեռքից ձեռք փոխանցվել՝ ազատելով
թանկարժեք մետաղների տեղաշարժի անհրաժեշտությունից: Դա էապես հեշտացրեց դրամական շրջանառությունը,
քանի որ թուղթը թեթև էր և արժեքի հետ անմիջական կապ չուներ: Հասարակ մուրհակներն, ըստ
էության, արդեն թղթադրամներ էին, որովհետև դրանք կարելի էր փոխանցել: Երբ Անգլիայի
թագավորը, որը ոսկերիչներից 1.3 մլն ֆունտ ստեռլինգ էր պարտք վերցրել, 1672թ. հրաժարվեցպարտքը վերադարձնելուց, նրանից շատերը սնանկացան:
17-րդ դ. վերջին թղթադրամ տպելը մոդայիկ դարձավ: Առաջին էմիտենտներից էին Հյուսիսային
Ամերիկայի բրիտանական գաղութները: 1690 թվից Մասաչուսեթը այդ չեկերով էր վճարում Կանադա
մեկնած զորարշավախմբի զինվորների վարձը: Շուտով իրար հաջորդեցին թղթադրամների նոր թողարկումներ:
Նորվեգիան և Անգլիան գրեթե միաժամանակ սկսեցին թղթադրամների թողարկումը:
Փողի շրջանառության արդի համակարգը
19-րդ դ. առաջին կեսին աշխարհում կարևոր փոփոխություններ էին կատարվում,որոնք մեծ
քանակությամբ փող էին պահանջում: Քաղաքներում գործարաններ և ֆաբրիկաներ
էին կառուցվում,
մարդիկ գյուղերից տեղափոխվում էին քաղաքները աշխատանք ունենալու համար: Պետություններն
իրենք սկսեցին շրջանառության մեջ թղթադրամ մտցնել և առանձին բանկերին թույլ տվեցին
բանկատոմս թողարկել:
1871թ. Գերմանական կայսրության ստեղծումից հետո երկրում արմատական դրամական բարեփոխումներ
անցկացվեցին: Միասնական արժույթ ստեղծվեց, որը կոչվեց մարկ: Սահմանվեց, որ մեկ մարկը
100 պֆենիգ է կազմելու: Սրանց վրա՝ որպես քաղաքական միասնության խորհրդանիշ, դրոշմված
էր կայսրության զինանշանի արծիվը:
1945թ. Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ռայխսմարկը թեև ուժի մեջ էր, բայց
բացարձակապես
գին չուներ: Տնտեսության հետպատերազմյան վերականգնումն առանց արժութային համակարգի
վերակազմակերպման անհնար էր: 1948թ. հունիսի 21-ին օկուպացիոն երեք շրջանում շրջանառության
մտցվեց գերմանական մարկը: Դրամական բարեփոխման արդյունքը շշմեցնող էր: 1948թ. ռեֆորմից
հետո Գերմանիայում նորից աշխատող դրամական համակարգ ստեղծվեց, իսկ 1957թ. ստեղծվեց Գերմանական դաշնային
բանկը որպես արժույթի կայունության երաշխիք: 1960-ական թվականներից գերմանական մարկն
իր կարևորությամբ աշխարհի երկրորդ արժույթն է դառնում ամերիկյան դոլարից հետո:
Եվրոյի ստեղծումը
Եվրոպան միավորելու գաղափարը ծնվեց Երկրորդ աշխարհամարտից հետո: Այդ գործընթացը
մի քանի փուլ անցավ: Եվրոպական տնտեսական համագործակցությունը, որը կազմեցին Բելգիան,
Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդներն ու Իտալիան: Այդ երկրները բացեցին
իրենց սահմանները քաղաքացիների, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար:
Հասունանում էր նաև միասնական արժույթի գաղափարը, սակայն դա բավականին դժվար և երկար
գործընթաց էր: 1992թ. փետրվարի 7-ին Մաաստրիխտում ստորագրվեց Եվրոպական միության ստեղծման
պայմանագիրը, իսկ երեք տարի անց ԵՄ անդամ-պետությունների
և կառավարությունների ղեկավարները
նոր արժույթը կոչեցին եվրո և որոշեցին դրա խորհրդանիշը: Պաշտոնապես եվրոն շրջանառության
մեջ մտավ 1999թ. հունվարի 1-ին: Այդ պահից բորսաներում հաշվարկները եվրոյով էին անում:
Եվրոյի շրջանի միասնական արժույթը շատ առավելություններ ունի: Օրինակ՝ ճամփորդելիս
փողը փոխելու կարիք չի առաջանում: Բայց ավելի կարևորն այն է, որ հիմա եվրաշրջանի սահմաններում
փախանակման կուրսերի տատանումներ այլևս չեն լինում:
Եվրոյի անցումը դրամի պատմության համար մեծ իրադարձություն էր: Նոր արժույթի արտադրությունը
երկար և մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք պահանջեց: Թղթադրամների տպագրության թուղթն
արտադրվում է հատուկ գործարաններում խիստ գաղտնի պայմաններում:
Մետաղադրամներ հատելուց
առաջ հատուկ հաստոցներով պատրաստվեցին հատման դրոշմները, գլանվեց մետաղը, և դրոշմվեցին
պատրաստուկները: Կեղծելուց պաշտպանելու համար եվրոն մի շարք պաշտպանության հատուկ նշաններ
ունի: Դրանք կարելի է բաժանել երեք խմբի՝ շոշափելի, տեսանելի
և տեսանելի հատուկ անկյան տակ: Առաջին խմբի նշաններ. եթե մատը քսենք թղթադրամին,
ապա դրոշմվածք կզգացվի: Երկրորդ խումբ. եթե թղթադրամի միջով նայենք լույսին, ապա կերևան
ջրանշանները, պաշտպանական շերտը և թափանցիկ ռեգիստրը: Երրորդ խումբ. եթե թղթադրամը
թեքենք, ապա կփոխվեն ծավալանկարը (հոլոգրաման) կամ գույնը: Պաշտպանության մյուս նշանները
բանկային սարքերով կարդալու համար են նախատեսված:
Հայաստանի դրամները
Հայաստանում գտնված ամենահին դրամը վերաբերում է Ք.ա. 5-րդ դարին: Մետաղադրամները
մեզնում խիստ տարածվել են հելլենիստական դարաշրջանից: Այդ շրջանին բնորոշ հայկական
դրամների երեսին՝ որպես կանոն, դրոշմված են միապետի՝ արքայի դիմապատկերը, դարձերեսին՝
դիցաբանական խորհրդանիշներ և արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Ք.ա. 3-րդ
դ. վերջին Ծոփքի հայոց թագավորները սեփական դրամն են հատել: Համեմատաբար շատ դրամներ
են հատել Արտաշեսյանները: Դրամաշրջանառության հիմնական միավորը ատտիկյան դրամն է եղել՝
արծաթի 4.36 գ քաշով:
Դրամներ հատվել են հիմնականում արծաթից և պղնձից, հազվադեպ՝ ոսկուց.
Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, պղնձե դրամները՝
դանգ, քարտեզ, փող: 13-րդ դ. վերջից Կիլիկիայի հայկական արծաթե դրամների որակն ընկնում
է, կշիռը՝ նվազում: Շրջանառության մեջ է մտնում թեթև քաշի պղնձե դրամը: Հեթում Ա-ի
օրոք (1226-1270) հատվել է երկլեզվյա՝ հայերեն և արաբերեն դրամ:
Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920թթ.) հայկական դրամանիշների թողարկումը
վերսկսվել է: 250 ռուբլիանոց թղթադրամի դարձերեսին ճախարակով կին էր պատկերված:
1921-1922թթ. ՀԽՍՀ-ը թողարկել է իր թղթադրամների շարքը՝ 5000 ռուբլուց մինչև 5000000 ռուբլի անվանական արժեքով:
Հ. Գ.
Ինչո՞ւ են մարդիկ գործածությունից դուրս եկած դրամ հավաքում: Ոմանց ձգում է դրանց
զանազանությունն ու գեղեցկությունը, և նրանք սկսում են սեփական հավաքածուները ստեղծել:
Ոմանք այդ դրամներով զբաղվում են որպես մասնագետներ: Գիտության այդ ճյուղը դրամագիտություն
է կոչվում: Տարբեր ձևի ու տեսքի մետաղադրամների ու թղթադրամների ահռելի բազմազանություն
կա, ուստի դրամագետները սովորաբար սահմանափակում են իրենց հետաքրքրությունների ոլորտը:
Մեկը մի որոշակի ժամանակահատվածի դրամներ է հավաքում և ուսումնասիրում, մյուսի համար
կարևոր է բնական փողը: Դրամագիտությունը, երևի, նույնքան պատմություն ունի, որքան և
դրամահատությունը: Թղթադրամներ հավաքելը ավելի նոր զբաղմունք է: Սկզբում դրանք քչերին
էին հետաքրքիր, որովհետև հեշտությամբ վնասվում, պատռվում կամ այրվում էին: Թղթադրամներ
հավաքելը հետաքրքիր դարձավ, երբ դրանց վրա պատկերներ տպվեցին: Շատ քաղաքներում պարբերաբար
դրամագիտական հավաքածուների ցուցահանդեսներ են կազմակերպում:
Առավել մանրամասն ինֆորմացիա դրամագիտության, հին դրամների ու մեդալների մասին
կարող եք ստանալ www.moneymuseum.com կայքից:
Նյութի աղբյուրը՝ «Կաուրի խեցիներից մինչև վարկային քարտ»․ Ֆրանցիսկա Յունգման-Շտադլեր
Комментариев нет:
Отправить комментарий