понедельник, 2 апреля 2018 г.

Էկոլոգիական հիմնախնդիրներ


Երևանը այն քաղաքն է, որտեղ ապրում է շուրջ 1 մլն 54 698 հազար մարդ (2011թ), որոնցից շատ քչերին է հետաքրքրում Երևանի խնդիրները: Հեշտ է տեսնել, թե ինչպես են անտուն շները սոված և ծարավ թափառում փողոցներում, թե ինչպես են բազմաթիվ ծառեր հատվում, թե ինչ անտանելի հոտ է գալիս և ինչ անտանելի տեսարան է, երբ աղբահանություն չի կատարվում կամ որոշ մարդիկ պարզապես զլանում են աղբը թափել համապատասխան վայրում: Շատ եմ լսել, երբ ասում են կարևորը կենտրոնը մաքուր է, ծայրամասերն այդքան էլ կարևոր չեն: Նախ առաջինը՝ ի՞նչ կապ ունի կենտրոն է, թե ծայրամաս, դա նշանակում է՝ չպե՞տք է մաքուր լինի : Եվ երկրորդը՝ կենտրոնի մաքրությունը հարաբերական է ասված, որովհետև կոնկրետ հենց Կասկադ համալիրում
«մաքուր» վիճակ է: 
Սա լուրջ վտանգ է նրանց համար, ովքեր սիրում են զբոսնել և սա բոլորիս խնդիրն է ։
Իսկ անտուն շների խնդիրն ավելի վատ է, քանի որ ամբողջ Հայաստանի մասշտաբով դրանով զբաղվում է ընդամենը «Դինգո Թիմը»: Կարծում եմ՝ վատ չի լինի, եթե շների համար մանկատներ բացվեն, որտեղ նրանց կպատվաստեն, կճիճվաթափեն, կբուժեն, և այդ ամենից հետո մարդիկ շատ հանգիստ կգան, կորդեգրեն ու կտանեն իրենց հետ: Նման օրինակ կա այլ երկրներում՝ Կանադայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։ Ախր սարսափելի է, երբ փողոցում տեսնում ես, թե ինչպես են հրացանով կրակել շանը, որը կյանքի վերջին րոպեները հատակին է անցկացնում, բայց նրան ոչ ոք ուշադրություն չի դարձում։ Բոլորն անտարբեր անցնում են կամ պարզապես շրջանցում:

Ծառահատում
Անհիշելի ժամանակներից մարդը «ընկերություն» է արել բնության հետ ու վերցրել նրանից իրեն անհրաժեշտ գրեթե ամեն բան`քարից սկսած մինչև ամենաթանկարժեք մետաղը`ոսկին: Սակայն, երբ խոսքը գնում է մարդու համար այնքան կարևոր կենսական օղակի մասին, ինչպիսին թթվածինն է, առանց որի մենք մի վայրկյան անգամ ապրել չենք կարող, ակամայից հիշում ենք բնության ամենագեղեցիկ զարդի` ծառի մասին: Չէ որ հենց ծառերի շնորհիվ ֆոտոսինթեզ կոչվող երևույթի միջոցով է տեղի ունենում օդի հարստացումը թթվածնով: Հետադարձ հայացք գցելով մարդկության անցյալին`անվիճելիորեն կզգանք, թե ինչ մեծ դեր են ունեցել և ունեն ծառերը մեր կյանքում: Նրանք հումք են հանդիսանում թղթի ստացման գործում, ծառից ստացվող փայտից պատրաստվել և պատրաստվում են սեղաններ, աթոռներ, մահճակալներ, պահարաններ, խաղալիքներ և անգամ տներ և այսպես կարելի է անվերջ թվել: Մեծ է ծառի դերը նաև կենդանական աշխարհի կյանքի ու կենսագործունեության համար: Չէ՞ որ նրանցից մի քանիսը, ինչպես օրինակ սկյուռիկները, ապրում են հենց ծառերի փչակներում, ինչպես նաև թռչունների մեծ մասը բույն են դնում հենց ծառերի վրա:

Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է 1, 5 անգամ և շարունակվում է կրճատվել։ Ոչնչացվում են Ամազոնի ավազանի (մոտ 5 միլիոն կմ2 մակերեսով) անտառները։ Շրջակա միջավայրի պահպանման հարցերը սերտորեն կապված են հասարակության սոցիալական կարգի հետ։ Կապիտալիստական երկրներում բնական միջավայրի աղտոտումը նպաստում է էկոլոգիական ճգնաժամի առաջացմանը, որը սուր կերպով դրսևորվում է հատկապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ԳՖՀ-ի և այլ զարգացած կապիտալիստական երկրների մի շարք քաղաքներում և արդյունաբերության շրջաններում։ Արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և բարձր շահույթ ստանալու մրցությունը անհնար է դարձնում բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, և շրջապատող բնական միջավայրի պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը։

Մենք` հայերս, ունենալով մասշտաբով փոքր հայրենիք, էլ ավելի լավ պետք է գիտակցենք մեր Հայաստանի անտառների արժեքը, դերն ու նշանակությունը: Առավել մեծ պատասխանատվությամբ պետք է իրականացվեն արգելոցների և հսկվող կանաչ տարածությունների պահպանությունը: Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ մեծ տնտեսական զարգացում կարող են ունենալ այն երկրները, որոնք ունեն անծայրածիր անտառային գոտիներ, հետևաբար զարգացած փայտամշակման ձեռնարկություններ և այլն: Հայաստանի անտառամերձ գյուղական շրջաններում սոցիալական վիճակի պատճառով բնակիչները ստիպված դիմել են ապօրինի ծառահատումների: 90-ական թվականներին, ժողովուրդը բնակարանների տաքացման համար այլընտրանք չունենալու պատճառով ստիպված գնաց զանգվածային ծառահատումների: Արդյունքը եղավ այն, որ Հայաստանում զգալի քանակությամբ ծառեր հատվեցին: Մասնավորապես՝ Երևան քաղաքի տարբեր համայնքներում գրեթե վերացան բակային կանաչ գոտիները: Վերացավ Հաղթանակ զբոսայգու և Կասկադի հարևանությամբ գտնվող անտառային գոտին, որը պաշտպանում էր Կենտրոն համայնքի, հատկապես Աբովյան փողոցի հարակից շրջաններն ու տները քամուց ու փոշուց, իսկ փոշին մեծ վնաս կարող է հասցնել մարդու շնչառական ուղիներին: Եվ այնուամենայնիվ եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե մեր կյանքում չլինեին ծառերը: Մարդիկ կզրկվեին զգալի թթվածնային պաշարներից, ինչը կբերեր տարբեր տեսակի հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը, շատ կենդանիներ կզրկվեին իրենց «տներից»:
Բայց այս ամենի փոխարեն ավելի լավ է մտածենք, թե ինչ կարելի է անել մեր Հայաստանի, մեր Երևանի ծառերը պահպանելու համար: Ինչպե՞ս պայքարել ապօրինի ծառահատումների դեմ: Հայաստանում անտառահատման արդյունքում այսօր կորցրել ենք հումուսային շերտը, սողանքներ են առաջանում, անապատացման վտանգ կա, ունենք ջրի և օդի աղտոտման կորուստ, փոխվել է կլիման և այլն: Շատ կարևոր խնդիր է անտառային հողերի օտարումը: ԱՊՀ երկրներում 1 բնակչին բաժին ընկնող կանաչ տարածությունը 2,9 հեկտար է, Հայաստանում՝ 0,1 հեկտար է: Սա նշանակում է, որ Հայաստանի բնակիչը 29 անգամ պակաս թթվածին է ստանում: Ամեն տեղական համայնք պետք է նախաձեռնի և իրականացնի ծառատունկեր, ինչը կբերի մեր շրջապատի, մեր բնության մաքրության պահպանման և ծառերի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի մեծացմանը, ինչն էլ իր հերթին մարդկանց կպատճառի մեծ գեղագիտական հաճույք: Եվ իհարկե բնությունն էլ իր հերթին այս ամենը անպատասխան չի թողնի: Ամենակարևորն այն է, որ ծառ կարելի է կտրել 5-10 րոպեում, իսկ որպեսզի նորատունկ շիվը ծառ դառնա կպահանջվեն տասնյակ տարիներ …

Շինարարութունը որպես էկոլոգիական վտանգ
Հաջորդը շինարարության խնդիրն է։ Այն իրեն միայն արդարացնում է, երբ իրապես հարկավոր է տվյալ վայրին։ Սակայն, ցավոք սրտի շատ կան ոչ արդյունավետ դեպքեր, որոնք միայն վնասում են շրջակա միջավայրը, ճարտարապետությանը, քաղաքի դիզայնին։
Իսկ այդ անարդյունավետ շինարարությանը կառավարությունը հասնում է՝ խաբելով բնակիչներին։ Այդպիսի դեպքերից է՝ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի ընթացիկ շինարարությունը։ Քաղաքապետարանը բնակիչներին կանաչ կղզյակ է խոստացել, սակայն կանաչ կղզյակի փոխարեն քանդում են տարածքը։
Անցնելով բնապահպանական առումով վնասներին՝ կարող ենք թվել հազարավոր դեպքեր։ Օրինակ այն, որ որևէ կառույց սարքելու համար չորացնում են տարածքի բուսական աշխարհը, ծառերը, բույսերը, աղտոտում օդը։ Իսկ եթե այդ տարածքում մարդիկ են ապրում, ապա դա ևս առողջությանը սպառնացող լուրջ խնդիր է։ Հիվանդություններ, որոնք հետո են միայն գլուխ բարձրացնում։
Ես դեմ չեմ շինարարությանը, արդարացված, կարևոր, հասարակությանը ծառայող կառույցներին, սակայն դրանք անելուց առաջ պետք է կշռադատել՝ արդյոք վնաս չի հասցնի բույսերին, որոնք մեզ թթվածին են տալիս, մարդկանց, որոնք պետք է շնչեն այդ թթվածինը։
Մենք՝ բույսերի վերացման խնդիր ունենք, բայց չմտածելով դրա մասին՝ նորից վնասում
ենք։ Իսկ ի՞նչ անել, որպեսզի բույսերը չվնասվեն։ Նախ և առաջ գրագետ շինարարություն, որի ավելորդ թափոնները չեն դառնա խոչընդոտ բնության համար։ Գտնել տարածքներ, որտեղ չկա բուսական աշխարհ, ուղղակի հողակտոր է, ստեղծել նյութեր, որոնք կդիմանան շինարարության փոշուն, շինարարության ժամանակ անպետք իրեր հայտնաբերելու դեպքում՝ չնետել ծառերի, բույսերի վրա (նման դեպքեր բազմիցս նկատել եմ մեր քաղաքում)։ Եվ վերջապես գիտակցել՝ ինչ եք անում, որպեսզի կարողանաք մինչև վերջ վայելել կառուցած շինությունը։
Մտածե՛ք բնության մասին, դուք դրա մի մասինիկն եք, դուք անգիտակցաբար անում եք քայլեր, որով սպանում եք այդ մասնիկին, որի մեջ և՛ առողջություն, և՛ փիլիսոփայություն, և՛ առեղծվածային գիծ կա։

Նյութերը պատրաստեցին՝ Սաբինա Դավթյանը, Սվետլանա Խաչատրյանը և Վանուհի Ազատյանը։

Комментариев нет:

Отправить комментарий