воскресенье, 25 марта 2018 г.

Խրիմյան թանգարան-պատկերասրահ


Հին Վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող շենքը Խրիմյան թանգարան-պատկերասրահն է, որը կառուցվել է Մկրտիչ Ա Խրիմյան Կաթողիկոսի կողմից՝ 1896-1897 թթ.-ինԱյն Հայաստանում գործող ամենահին թանգարանն է: Այս թանգարանը Մայր Աթոռի ամենամշակութային հանգրվաններից մեկն էր համարվում և այսօր նույնպես պահպանում է այդ բարի ավանդույթը: 19-րդ դարի վերջերին, երբ հայ ժողովուրդը օրհասական դրության մեջ էր, բացվեց այս թանգարանը և տարբեր կողմերից շատ մեծ արագությամբ հավաքվեցին բազմաթիվ արժեքավոր ցուցանմուշներ: Ինչպես հայտնի է, դրանցից շատերն այսօր գտնվում են Հայաստանի Հանրապետության Պատմության թանգարանում:
Ճիշտ է, թանգարանի շենքն անաստվածության ծանր տարիներին բռնագրավվեց, սակայն 1957 թվականին դարձյալ վերադարձվեց Եկեղեցուն: Բայց այս անգամ արդեն այն օգտագործվեց որպես հանդերձարան ու պահեստ: Մեր օրերում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսի երազանքը, և շենքը հիմնովին վերանորոգվեց ամերիկաբնակ Բեդևյան ամուսինների բարերարությամբ, որի արդյունքում էլ թանգարանը ստացավ հիմնադիր Հայրապետի անունը: Թանգարանում ցուցադրվում են հայրապետական և վարդապետական հետաքրքիր գավազաններ, Կոմիտասի թագը, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի շուրջառը և մետաքսյա մի հանդերձ` ասեղնագործված Չինաստանի հայ համայնքի կողմից, որը կրում են նոր ընտրված կաթողիկոսները իրենց առաջին հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ: Թանգարանի նշանավոր ցուցանմուշներից է Սբ. Մյուռոնի արծաթյա կաթսան, որտեղ պահվում է սրբալույս Մյուռոնը` խորհրդանիշը Հայ Եկեղեցու միասնության: Խրիմյան Հայրիկն այստեղ հավաքել է անտիկ իրեր, եզակի մետաղադրամների հավաքածու, վիմագրություններ և քանդակներ: Մկրտիչ Ա Կաթողիկոսի բրոնզե արձանը կանգնած է թանգարանի գլխավոր մուտքի առջևում: 
2016թ.-ին սփյուռքահայ բանաստեղծուհի Անուշ Նագաշյանը գտավ Խրիմյան Հայրիկի անտիպ չափածոներից մեկը: Հայրիկի ձեռագրերն ու դրա հետ հայտնաբերված լուսանկարները բերեցին Հայաստան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցելու: Խրիմյան Հայրիկն այն վերնագրել է «Թագավորաց ժողով»: Ենթադրաբար, խոսքը Բեռլինի հայտնի վեհաժողովի մասին է: Ձեռագիրը, Խրիմյան Հայրիկի այս լուսանկարն ու հայ որբերի երկու այլ լուսանկար Անուշ Նագաշյանին փոխանցել է Անգլիայում բնակվող  Աբրահամ Մնացականյանը: Նրա բարեկամները 40 տարի առաջ մի հայ ընտանիքից տուն են վարձակալել, նրանցից գնել են նաև գրասեղան, որի գաղտնի դարակն Աբրահամ Մնացականյանի դուստրը վերջերս է հայտնաբերել: Հենց այդ գաղտնի դարակում էլ պահված են եղել ձեռագիրն ու լուսանկարները։

Комментариев нет:

Отправить комментарий