Գիտե՞ք, իրավունքում բառերի կամ արտահայտությունների ճշգրտության վրա ուշադրություն հրավիրող մարդկանց հայաստանյան իրավակիրառ մշակույթում անվանում են «տառակերներ»: Այս մեղադրանքի էությունն այն է, թե այդ ճշգրտությունը չափազանցված է և գերակայում է նյութի էությանը: Մինչդեռ նման մեղադրանք առաջադրողները ճշգրիտ տերմինների բացակայության պայմաններում բավականին խոր մտածված մոլորեցնող թեզերի առաջադրողներ և պալատական քարոզիչների օգնությամբ հանրային գիտակցության մեջ այդ կեղծ և գիտականակերպ թեզերն ամրացնողներ են: Նախ, երբ խոսում ենք Սահմանադրության մասին, պետք է հստակեցնել, թե ո՞ր Սահմանադրության մասին է խոսքը՝ 2005 թվականի՞, թե՞ 2015-ի:
Կարծում եմ, որ սրանց տարբերության մասին կարիք չկա ծավալվել: Ընդամենը նշեմ՝ այս երկու Սահմանադրությունների գլխավոր տարբերությունը Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության վերաբերյալ այն է, որ 2005թ. Սահմանադրությունը կիսանախագահական հանրապետության Սահմանադրություն է, իսկ 2015-ինը՝ պառլամենտական: Կրկին հիշենք, թե երբ ենք մենք ունենալու այսպիսի Ազգային ժողով: Ըստ Սահմանադրության՝ 209-210, 213, 215-216 և 218 հոդվածները, որոնք ուժ են տալիս Ազգային ժողովի այս լիազորություններին միայն Հանրապետության 4-րդ նախագահի կողմից իր պաշտոնամուտի օրը:
Այսինքն՝ 2015թ.
Սահմանադրությամբ պետական իշխանության մարմինների համակարգի և դրանց փոխադարձ
հարաբերությունների իմաստով՝ Հանրապետության նախագահի ընտրությունը վերապահված է
մի Ազգային ժողովի, որն իր տիրույթում է կենտրոնացրել իշխանության իրականացման և
իշխանության մյուս թևերի ձևավորման լիազորությունների գերակշիռ մասը։ Այնպես որ,
ըստ իս՝ Հանրապետության նախագահն այս անգամ էլ պետք է ընտրվեր ժողովրդի կողմից,
այլ ոչ թե Ազգային ժողովի։
Իսկ
ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը, ապա համաձայն 2005թ. Սահմանադրությանը՝
ժողովրդի կողմից ընտրված նախագահը չէր կարող լինել երկքաղաքացի։ Ի վերջո, ՀՀ քաղաքացու համար սահմանադրական իրողությունն այն է, որ Հայաստանի
Հանրապետության 4-րդ նախագահին նա դեռ չի ընտրել, ուստի նախագահն դեռ չի ընտրվել:
Комментариев нет:
Отправить комментарий