Կետադրել տեքստը.
2. Բացատրե՛ք ասպարեզ բառի
իմաստը: Նշե՛ք՝ ինչ ծագում ունի ասպ բառը: Նշված արմատով գրե՛ք երեք բառ և նշե՛ք
իմաստները:
1.
Թանկագին գորգով պատված գահավորակի վրա, որի երեք
կողմերում դրված էին շքեղ կերպասներով պատված բարձեր,
նստած էր մի երիտասարդ: Արևն արդեն բարձրացել էր մի քանի ասպարեզ, բայց նա ո՛չ
լվացվել էր, ո՛չ հագնվել:
Փաթաթված էր ասրյա մի վերարկուի մեջ, իսկ
գիսակները մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա և երբեմն սքողում էին նրա
գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին կարմրագույն շրթունքի
նորաբույս ընչացքը: Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք:
Քսանևհինգ տարեկան կլիներ: Սենյակը, որտեղ նստած
էր նա, նրա ընդունարանն էր: Հատակը պատված էր բրդեղեն
օթոցներով, անկյուններում դրված էին տեգեր, գեղարդներ,
աշտեներ՝ բոլորը ոսկեհուռ դրվագներով, ագուցված կապարճ՝
լի նետերով, տապարներ՝ երկաթյա
կոթով, երկսայրի սրեր,
որոնց կոթերը զարդարված էին ականակուռ գոհարներով:
Ասպարեզ նշանակում է՝ 1․Գործունեության՝
զբաղմունքի բնագավառ:
2. Գործունեության՝ զբաղմունքի հնարավորություն:
3. Զանազան մարզանքների՝ մրցումների՝ խաղերի հրապարակ, մրցարան, ստադիոն:
4. Կրկեսի ավազածածկ շրջանաձև հրապարակը (արենա):
5. Միջավայր, շրջապատ:
6. (պատմական) Ձիարշավարան:
7. (հին) Երկարության չափ = 600 հունական ոտնաչափի:
2. Գործունեության՝ զբաղմունքի հնարավորություն:
3. Զանազան մարզանքների՝ մրցումների՝ խաղերի հրապարակ, մրցարան, ստադիոն:
4. Կրկեսի ավազածածկ շրջանաձև հրապարակը (արենա):
5. Միջավայր, շրջապատ:
6. (պատմական) Ձիարշավարան:
7. (հին) Երկարության չափ = 600 հունական ոտնաչափի:
Ասպ- ջուլհակի հաստոցի շարժուն շրջանակ՝ սանրաձև թելերով,
որոնց արանքով անցնում են հենքի թելերը, ինչպես նաև՝ ձի։
Ասպնջական-
հյուրընկալ, ասպախումբ- հեծյալների խումբ, ասպատակություն-ավարառություն։
3. Գրեք ասրյա, աշտե, կապարճ բառերի հոմանիշները:
Ասրյա- բրդյա, աշտե- մկունդ,
նիզակ, կապարճ- նետաման։
4. Ականակուռ բառում բացատրե՛ք առաջին արմատի իմաստը և նույն արմատով
կազմե՛ք երեք բառ:
Ական- 1․պայթուցիկ արկ, 2․պարսպի
տակ փորվող անցք, 3․ամբողջապես, լրիվ
Ականախիտ, ականակիտ,
ականահան։
5. Նշե՛ք ընչացք բառի իմաստը և նրանում կատարված հնչյունափոխությունը:
Ընչացք նշանակում է բեղ և
բառը հնչյունափոխված է՝ ունչ (ու-ը)
6. Տեքստում որո՞նք են դիպակ, ընդելուզվել բառերի
հոմանիշները:
Դիպակ-
կերպաս, ընդելուզվել-հագնվել
Комментариев нет:
Отправить комментарий