Սարոյանի ստեղծագործություններից
շատերն եմ կարդացել և ասեմ, որ հավանում եմ իր ոճը, բայց այս մեկը՝ «Հայ մուկը», թերևս
առաջին անգամ էի ընթերցում: Ինչ խոսք, յուրօրինակ էր: Եվ՛ փիլիսոփայություն կար, և՛
երգիծանք, և՛ իրականություն, և՛ փոխաբերություն: Ստեղծագործությունը սկսվում է մկների
բնութագրով, թե որտեղ են նրանք ապրում, ինչ կենսակերպ են վարում, այնքան շատ են, որ
նույնիսկ ծնողները իրենց ձագերին անուններ չեն տալիս, այլ պարզապես ամեն ծնված մուկը՝
մուկ է: Այո, ամբողջ ստեղծագործությունը Սարոյանը
նվիրել է մկներին և հատկապես՝ «Հայ մկանը», որի անունը Արտաշ էր: Բայց իրականում՝ ինչի՞ մասին էր խոսքը:
Մուկը դա մարդու տեսակ է: Հատկանշական է այն փաստը, որ
Սարոյանը նշում է, թե Նյու Յորքում մարդկանցից շատ մուկ է բնակվում: Բայց այս
ճարպիկ ու ճտպտան մկները սարսափում են կատուներից, իսկ կատուներից վեր ավելի
սարսափազդու բան կա՝ դրանք օձերն են: Սա խոսում է նրա մասին, որ Սարոյանը
նկարագրում է մարդկանց կատու և օձ տեսակներին և նրանց փոխհարաբերությունները մուկ տեսակների հետ: Սակայն ինչո՞վ էր առանձնանում
Արտաշը: Նա «հայ» մուկ էր, պնդաճակատ ու
համառ: Նա դուրս եկավ Ռալֆ անունով օձի դեմ և այնպես զարկեց նրան, որ օձը վախից
կծկվեց և հեռացավ: Սա տարբերվող էր, ուրիշ էր, որովհետև հայ էր: Նման բան
կենդանաբանական այգու աշխատողները դեռ չէին տեսել, և ին՞չ է ասում Սարոյանը այս
մասին ստեղծագործության վերջում. «Այնուհետև Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից: Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերևս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ԱԿՆԱՐԿՍ ՔԵԶ Է»:
Комментариев нет:
Отправить комментарий