Փետրվարի 28-ին Գեղարվեստի հարթակում տեղի ունեցավ բնապահպանական թեմայով հանդիպում:
Հյուրերն էին մթնոլորտային ֆիզիկոս-հիդրոլոգ Հայկ Հակոբյանը, քիմիկոս-բնապահպան, Consecoard LLC ընկերության փորձագետ Հրաչիկ Միրզոյանը, «Թռչունների կենտրոն»
ՀԿ տնօրեն Հասմիկ Ադամյանը:
Քննարկման կիզակետում Փարաքարի Բիոլճակն էր: Այստեղ ջրամատակարարումն
իրականացնում է «Երևան ջուր» ՓԲԸ-ն: Բնակչության 30%-ին ջուրը մատակարարվում է երկու օրը մեկ: Լճի մաքրման աշխատանքները սկսվել են 2010 թվականին, սակայն լճակն այժմ չի գործում, և այսօրվա հանդիպման
գլխավոր թեման էլ հենց դա էր՝ ինչ միջոցներ է պետք ձեռնարկել:
Մասնագետ-հյուրերը հայտնեցին իրենց կարծիքները բիոլճակների արդյունավետության վերաբերյալ:
Ցավոք, լճակը վերածվել է հոսող աղբավայրի, քանի որ այնտեղ
կենցաղային աղբ են թափում, և այդ աղտոտված ջրով մարդիկ ոռոգում են իրենց դաշտերը: Սակայն կարելի է ասել՝ նույնիսկ չեն էլ ոռոգում. հարյուրավոր հեկտար հողեր չորանում են: Ուսումնասիրությունները
ցույց են տալիս, որ երբ Բիոլճակը գործել է, այդ
ժամանակ մաքրվել են հարակից տարածքների կոյուղաջրերը, և դաշտերն էլ ոռոգվել են:
Մասնագետներից յուրաքանչյուրը առաջ քաշեց իր տեսակետը: Ըստ նրանց՝ Բիոլճակը պետք է աշխատի
միմիայն կենցաղային հոսքաջրերի մաքրման համար: Բանն այն է, որ Երևանում
և Արարատյան դաշտում գործում են նաև արդյունաբերական ձեռնարկություններ, և եթե,
բացի այն հոսքաջրերից, որոնք
առաջանում են գյուղատնտեսական վերամշակումների հետևանքով, Բիոլճակ
թափվեն որոշ արդյունաբերական հոսքաջրեր,ապա
Բիոլճակը կարող է մաքրել նաև դրանք:
Հատկանշական է նաև այն, որ Բիոլճակը չի մաքրում ծանր մետաղների
թափոնները, և սա արդեն իսկ մեծ խնդիր է լճակի համար: Մասնագետները կարծում են, որ լավագույն լուծումը Բիոլճակը
փոքր տարածքի վրա կառուցելն է, ինչը կարող է հնարավորություն տալ վերաօգտագործելու այդ ջուրը:
Комментариев нет:
Отправить комментарий