Страницы

среда, 31 января 2018 г.

Հովհաննես Թումանյան. «Մարոն»

Հայ գրականության մեջ թումանյանական ոճը միանշանակ տարբերվող է: Նա գրել է պարզ, բայց միաժամանակ շատ պոետիկ՝ համ ու հոտ տալով իր յուրաքանչյուր ստեղծագործությանը:
Ստեղծագործությունների մեծ մասը ռեալիստական են։ Դրանցում նա հաճախ նկարագրում է հայրենի գյուղը, հայկական ավանդույթները, կենցաղը: Այդպես է նաև Թումանյանի «Մարոն» պոեմում:
Ամենայն Հայոց բանաստեղծը պատմում է մի իրական պատմություն, որի գլխավոր հերոսուհին իր մանկության խաղընկերն է եղել: Մանկահասակ աղջկան ամուսնացնում են իրենից տարիքով բավական մեծ չոբան Կարոյի հետ ու դժբախտացնում նրան՝ չպատկերացնելով իրավիճակի լրջությունն ու սպասվող ողբերգությունը՝ Մարոյի դաժան ու անսպասելի մահը:
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռներիմեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում  տըխրադեմ
Ի՞նչ է ուզում՝չըգիտեմ․․․
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

Ստեղծագործության լեզվով Թումանյանը ևս մի անգամ պատմում է Լոռու չքնաղ բնաշխարհի  ու ժամանակին բնորոշ մտածելակերպի մասին: Այս հատվածի վերջին տողերից կարելի է հասկանալ նաև, որ Թումանյանն անկեղծ ցավ է ապրել՝ տեսնելով մանկության ընկերոջ վախճանն ու ծնողների սուգը: Պոեմն ունի նաև իր խորհրդանիշը՝ սգվոր ուռենին, որը բանաստեղծը հիշատակում է իր պոեմում երկու անգամ՝ ամենասկզբում և ամենավերջում:

Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կաուռենի մի սըգվոր։                 
                     ***
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ

Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

Комментариев нет:

Отправить комментарий