«Նավզիկե» պոեմը (1936թ.) Չարենցը գրել է կյանքի դժվարին ժամանակներում: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» և նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին, ում հիշատակը սրբացրել էր, և Իզաբելային: Նավզիկեն (Նավսիկեա) փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների
կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում
է նավարկել
դեպի հայրենիք:
Ահա 1930-ական թթ.-ին մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, և նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:
Պոեմը
բնույթով քնարական է. Չարենցը խորհրդածում է ամբողջ կյանքում իր որոնած և այդպես էլ չգտած Նավզիկեի մասին: Ահա՛ գործի էությունը բացահայտող մի քանի տուն.Ահա 1930-ական թթ.-ին մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, և նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:
Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…
…Յուրաքանչյուր բացվող առավոտվա կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,-
Անգամ մի դուռ է, երբ իմ դեմ բացում քամին —
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:
Չարենցն իրեն պատկերացնում է տուն վերադարձող Ոդիսևսի կերպարանքով, բայց հանդիպումն իր Նավզիկեի հետ չի կայանում. «Ուր սպասում էի — կորցըրի նրանց, Երազներում սիրած, երազի պե՛ս…»: Կարոտների կանչին ունկնդիր՝ նա այդպես էլ ավարտում է պոեմը.
Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած՝
Վայրկյաններիս վերջին երազի մեջ
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած՝
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն:
Բառարանային աշխատանք
«Նավզիկե»-ից՝
Նայադ- հոսող ջրերի հավերժահարս, գետային ջրահարս
Բիլ- երկնագույն, երկնաթույր, երկնակապույտ, լուրթ,
լազուր, ծավի, կապույտ, կապտագույն
Մանոն Լեսկո- Ֆրանսիացի գրող Աբբա
Պրևոյի վեպն է։ Գրականության պատմության մեջ հոգեբանական առաջին վեպերից մեկը։
Մանոն Լեսկոն, այդ կինն անմեղ,
Ո՛չ թե սիրով, այլ լոկ ոսկով,
Միայն մարմնով, միայն «այնպես»
Տրվեց մարդկանց այն պիղծ, այն կեղծ,
Երբ ասպետից իր բաժանվեց —
Մանոն Լեսկոն։—
Ո՛չ թե սիրով, այլ լոկ ոսկով,
Միայն մարմնով, միայն «այնպես»
Տրվեց մարդկանց այն պիղծ, այն կեղծ,
Երբ ասպետից իր բաժանվեց —
Մանոն Լեսկոն։—
Միկենյան- Միկենյան քաղաքակրթությունը եղել է անտիկ
Հունաստանի Բրոնզի
դարի վերջին փուլը։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած
քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և
գրային համակարգով:
Եբենյա- եբենոսից՝ եբենոսի փայտից պատրաստած:
Ուլիս- Ուլիսը Ոդիսևսի լատինական տառադարձումն է:
Այս վկայությունն արժե կիսվել աշխարհին: Ես այստեղ եմ աշխարհին պատմելու բժիշկ Ալաղոդարոյի բարի գործերի մասին: Ես Օլիվիա Բոլթոնն եմ, ես Մեծ Բրիտանիայից եմ: Տղամարդս ինձ և երեխաներիս թողեց մեկ այլ տարեց կնոջ համար: Ինձ համար այդքան էլ հեշտ չէր: Ես այնքան շատ եմ սիրում ամուսնուս և հույսս չկորցրեցի, և ես շարունակեցի աղոթել, և Աստված վերջապես պատասխանեց իմ աղոթքներին… ես առցանց որոնեցի ուղղագրիչ, որը կօգնի ինձ միավորել ինձ և իմ սիրելիին: ընդմիշտ և ես տեսա այնքան շատ վկայություններ, թե ինչպես է Դոկտոր Ալաղոդարոն օգնել այդքան շատ մարդկանց առցանց, և ես որոշեցի նրան փորձարկել… Ես կապվեցի նրա հետ և բացատրեցի նրան: Նա ինձ ասաց, որ չանհանգստանամ, որ 24 ժամվա ընթացքում հետ կբերի իմ տղամարդուն։ Նա խորհրդակցեց իր լիազորությունների հետ և վստահեցրեց, որ չանհանգստանամ: Նա արեց իր գործը և հմայեց, և ի զարմանս ինձ, ամուսինս վերադարձավ նույն օրը՝ աղաչելով և լաց լինելով, ճիշտ այնպես, ինչպես ասաց բժիշկ ԱԼԱՂՈԴԱՐՈՆ: Նա ինձ ներողամտություն խնդրեց և խոստացավ, որ ոչ մի պատճառով երբեք չի լքի ինձ։ Մենք երջանիկ ենք և միասին ենք ապրում։ Կապվեք բժիշկ Ալաղոդարոյի հետ հիմա և եղեք հավերժ երջանիկ: մի կորցրեք հույսը և հաջողություն..
ОтветитьУдалитьWHATSAPP ԵՎ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ՝ +1 424-571-9773
Էլ.փոստ :alaghodaroh@gmail.com