• Ընդհանուր տեղեկատվություն պոեմ հասկացության մասին՝ տեսակներ
Ընթերցել նախերգանքը և 1-ին երգը
Ի՞նչ ծեսի մասին է մասին է խոսվում պոեմում:
Ի՞նչ գիտեք այդ ծեսի մասին:
Ի՞նչ ծեսի մասին է մասին է խոսվում պոեմում:
Ի՞նչ գիտեք այդ ծեսի մասին:
Պոեմը
չափածո երկար ստեղծագործություն է, որի բոլոր դեպքերն ու իրադարձությունները նկարագրում են գլախավոր հերոսի կյանքն ու գործունեությունը: Պոեմները լինում են երեք տեսակի պատմողական, քնարական, քնարապատմողական:
Պատմողական պոեմներն ունեն դիպաշար,
գործողություն, հերոսներ։ Քնարական պոեմները չունեն հերոս, դիպաշար, գործողություն։
Դրանցում իշխում են քնարական խոհն ու ապրումը։
Քնարապատմողական պոեմներն ի մի են բերում և՛ քնարական, և՛ պատմողական պոեմների
առանձնահատկությունները։
Համբարձման տոնի նկարագրությունն
է։ Համբարձումը, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո՝ հինգշաբթի օրը։
Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ,
ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում
է երկրի վրա և ապա համբառնում։
Տոնական հանդիսությունների բովանդակային ու կատարողական
կողմերը, սակայն, մնացին հավատարիմ իրենց նախնական ձևերին։ Համբարձման, կամ, ժողովրդական
լեզվով Վիճակի տոնահանդեսը խորհրդանշում է հասարակության և բնության կապը բնության
բեղունության շրջանում, երբ մարդիկ ջանում էին իրենց հասկանալի միջոցներով նպաստել
հողի մեջ գցված հատիկի աճին և միաժամանակ հաղորդակցվել բնության այդ պահի խիստ ակնառու
զորության հետ։ Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը համարվում
էր այդ զորության խտացված արտահայտության պահը՝ դա գուշակությունների, հրաշքների ու
կախարդանքի գիշերն էր, մեկը մյուսից խորհրդավոր, դրական ու բացասական։
• Անուշի կերպարը ժամանակի մեջ. ինչո՞վ Անուշը
տարբերվեց իր ժամանակի աղջիկներից, ի՞նչ քայլով առանձնացավ
Անուշի սերն այնքան խոր ու անսահման է լինում, որ նա, դուրս
գալով նախապաշարված միջավայրի դեմ, փախչում է Սարոյի հետ:
• Մոսիի կերպարի վերլուծություն
Մոսին, ինչպես իր միջավայրի բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների
գերին էր: Նա չէր ուզում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը, բայց նաև չէր կարող ձեռնոց
նետել հասարակական կարծիքին: Նրան ոճրագործության է մղում միջավայրի ծաղրը: Սարոյի
սպանությունը, սակայն, հանգիստ չի բերում նրա հոգուն, այլ մատնում է նրան հավիտենական
տառապանքի:
• Ի՞նչ կարևոր բան տվեց Թումանյանի պոեմների
ընթերցումը, ի՞նչ հետաքրքիր մտքեր կառանձնացնեք:
Երբ կարդում ես Թումանյանի ստեղծագործությունները,
այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գրեթե նույն բանն ես կարդում, այն էլ՝ մի քանի
անգամ: Սյուժետային առումով ամեն մեկն ունի իր հերոսները, իր պատմությունը, զարգացումն
ու հանգուցալուծումը: Բոլորն էլ անշուշտ տարբեր են, բայց ոճային առումով նույնն են:
Գերիշխում է Թումանյանական գրելաոճը:
Իր ստեղծագործություններում Թումանյանը գրեթե միշտ շեշտը դնում է իր ծննդավայրի՝ Լոռու բնության (լեռները, գետերը(հիմնականում Դեբեդը), դրանց գեղեցիկ դասավորվածությունը) նկարագրության վրա և գրեթե միշտ ստեղծագործությունը հենց այդպես էլ սկսվում է: Թումանայնն իր ստեղծագործություններում նկարագրում է ժամանակին բնորոշ բարքն ու վարքը, մտածելակերպը, հոգեբանությունն ու սովորույթները:
Իր ստեղծագործություններում Թումանյանը գրեթե միշտ շեշտը դնում է իր ծննդավայրի՝ Լոռու բնության (լեռները, գետերը(հիմնականում Դեբեդը), դրանց գեղեցիկ դասավորվածությունը) նկարագրության վրա և գրեթե միշտ ստեղծագործությունը հենց այդպես էլ սկսվում է: Թումանայնն իր ստեղծագործություններում նկարագրում է ժամանակին բնորոշ բարքն ու վարքը, մտածելակերպը, հոգեբանությունն ու սովորույթները:
Комментариев нет:
Отправить комментарий