пятница, 28 июля 2017 г.

Բարև,ես եմ 😊

Բարև, ես Սվետլանան եմ։
Ես 11-րդ դասարանցի եմ։ Ունեմ տարբեր նախասիրություններ։ Դպրոցական առարկաներից նախընտրում եմ կենսաբանությունը և քիմիան։ Այն, ինչ կապված է բնության հետ, ինձ անչափ հետաքրքրում է։ Պարբերաբար հետևում եմ տարբեր բնապահպանական կազմակերպությունների գործունեությանն ու նախագծերին։
Հետաքրքրված եմ նաև լուսանկարչությամբ և ֆիլմերի ստեղծմամբ։ Հետաքրքրությունից ելնելով՝ հաճախ եմ մասնակցում նկարահանումների, երբեմն էլ ինքս եմ նախաձեռնում որևէ հետաքրքիր նախագիծ։ Այդպիսի մի նախագիծ էլ որոշեցի իրականացնել այս ամառվա ընթացքում և այն անվանեցի «Ճանաչենք…»։

Հայաստանում կան շատ վայրեր, որոնց մասին մենք չգիտենք կամ էլ գիտենք մասամբ, դրա համար էլ որոշեցի նկարահանել, մոնտաժել և կարճամետրաժ «ֆիլմիկներ» ստեղծել։
Դե, ինչ, ինձ թվում է՝ արդեն պարզ է այսպիսի հետաքրքրություններ ունեցողիս տպավորությունն առաջին հայացքից, երբ նա հայտնվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Որպես նորեկ՝ այսօր առաջին անգամ էի կրթահամալիրում։ Գունեղ, պոզիտիվ, նախաձեռնողական միջավայր, նոր ու հետաքրքիր մտքեր։ Համոզված եմ, որ այստեղ կզբաղվեմ այն ամենով, ինչով սրտանց ուզում եմ զբաղվել։

Комментариев нет:

Отправить комментарий