Հայ
գրականության մեջ թումանյանական ոճը միանշանակ տարբերվող է: Նա գրել է պարզ, բայց միաժամանակ
շատ պոետիկ՝ համ ու հոտ տալով իր յուրաքանչյուր ստեղծագործությանը:
Ստեղծագործությունների
մեծ մասը ռեալիստական են։ Դրանցում նա հաճախ նկարագրում է հայրենի գյուղը, հայկական
ավանդույթները, կենցաղը: Այդպես է նաև Թումանյանի «Մարոն» պոեմում:
Ամենայն
Հայոց բանաստեղծը պատմում է մի իրական պատմություն, որի գլխավոր հերոսուհին իր մանկության
խաղընկերն է եղել: Մանկահասակ աղջկան ամուսնացնում են իրենից տարիքով բավական մեծ չոբան
Կարոյի հետ ու դժբախտացնում նրան՝ չպատկերացնելով իրավիճակի լրջությունն ու սպասվող
ողբերգությունը՝ Մարոյի դաժան ու անսպասելի մահը:


