пятница, 22 декабря 2017 г.

Մոնղոլական արշավանքները․ Չինգիզ խան

Նախաբան

«Վախենում ես՝ մի արա, անում ես՝ մի վախեցիր, չանես՝ կկործանվես»: Մեծն հրամանատար Չինգիզ խանը միշտ էլ բոլոր գործերն ավարտին էր հասցնում: Եթե կան ծրագրեր ու երազանքներ, ուրեմն դրանք պետք է իրականացնել: Չի կարելի միշտ վախենալ ու ապահովագրել ինքներս մեզ: Մենք չափից շատ ժամանակ ենք վատնում մտորումների ու կասկածների վրա: Երբ գալիս է գործելու ժամանակը՝ պետք է նմանվել անվախ քոչվորներին: Համարձակորեն առաջ շարժվել՝ երակներում մոլեգնող կատաղությամբ: Երբեք ոչնչից ու ոչ մեկից մի վախեցեք:
«Ճամփորդություններում ոչինչ այդքան կարևոր չեն, որքան նոր մարդկանց ճանաչելն ու նոր վայրեր տեսնելը»: Չինգիզ խանը սրով է անցել հարեւան հողերով ու բազմաթիվ ժողովուրդների նվաճել: Բայց նրան միշտ գրավել են այլ երկրներ ու մարդիկ: Կյանքի ամենամեծ ուրախություններից մեկը ճամփորդություններն են: Դրանք ընդլայնում են մտահորիզոնը ու կյանքի ընկալումը: Սովորեցնում ամեն ինչ այլ կերպ ընկալել: Անծանոթ երկրներ, քաղաքներ, մշակույթ, ավանդույթներ, մարդիկ: Ժամանակը չափվում է հաջողություններով, իրադարձություններով ու ճամփորդություններով:
«Ավելի լավ է վերջինը լինել գայլերի մեջ, քան առաջինը բորենիների»:

понедельник, 18 декабря 2017 г.

Ալեքսանդր Շիրվանզադե. «Պատվի համար»


Անդրադարձ կատարելով Շիրվանզադեի ցանկացած ստեղծագործության՝ միանշանակ կարող ենք ասել, որ նա ռեալիստ գրող է, քանի որ պատկերում է այն, ինչն ակտուալ է մեր կյանքում, առաջ է քաշում այն խնդիրները, որոնցից յուրաքանչյուրին էլ կարող ենք բախվել իրական կյանքում։ Այլ կերպ ասած` Շիրվանզադեն պատկերում է կյանքը՝ ինչպես որ կա։ Նույնն է նաև նրա «Պատվի համար» դրամայում։  Ընտանիքի հայրը՝ Անդրեաս Էլիզբարյանը, հարստացել էր ընկերոջը՝ Օթարյանին, թալանելով և նրա ընտանիքին բախտի քմահաճույքին թողնելով։ Նրա ամբողջ կյանքն էր ստի ու կեղծիքի վրա հիմնված։ Իսկ նրա ընտանիքի անդամները շահամոլ ու եսասեր էին, ապրում էին մեկը մյուսի մասին չմտածելով, անձնական շահերից գործելով։ Միայն Մարգարիտը՝ Էլիզբարյանի դուստրը, այդ «սև թագավորության» մեջ միակ լուսավոր կետն էր, որին սիրահարված էր Օթարյանի որդին՝ Արտաշեսը։ Նա այնքան էր սիրում և վստահում Մարգարիտին, որ նրա մոտ է թողնում այն կարևոր փաստաթղթերը, որոնցով ապացուցվում էր Էլիզբարովի «գողությունը»։ Իսկ այդ թղթերը Էլիզբարովին պատվազրկում էին։

воскресенье, 17 декабря 2017 г.

Որքա՞ն կարժենա ամանորյա միջին զամբյուղը

Մինչև Ամանոր հաշված օրեր են մնացել, և խանութներում արդեն իսկ նկատվում է  տոնական եռուզեռը: Եկեք հաշվարկենք, թե որքան կարժենա ամանորյա միջին զամբյուղը։
Նախ կկազմենք անհրաժեշտ մթերքների ցանկը։ Առանց ինչի՞ հնարավոր չէ պատկերացնել ամանորյա սեղանը՝ մանդարին, շամպայն, տոլմա, խոզի բուդ ու նրբաբլիթներ։) Իսկ սառը նախուտեստներից սեղանին պետք է պարտադիր լինեն խոզապուխտ, կարմիր ձկնկիթ, պանրի տեսականի, ձիթապտուղ, ընդեղեն, կոնֆետներ, կոնյակ, լիմոնադ և գաթա։ Եվ այսպես, մեր սեղանին արդեն կա մոտ 15 տարբեր ուտեստ։

понедельник, 11 декабря 2017 г.

Նավթի արտահոսքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Նավթի արտահոսքը արտաքին միջավայրի վրա ծանր հետևանքներ է թողնում, որը կարող է առաջացնել շատ լուրջ բնապահպանական խնդիրներ։ Նավթի աղտոտման պատճառով խախտվում են բազմաթիվ բնական գործընթացներ։
Նավթը ջրի մակերևույթին շատ արագ խիտ շերտ է ընդգրկում, որը կանխում է օդի և լույսի մուտքը:
ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը նավթի արտահոսքի ազդեցությունը հետևյալ կերպ է նկարագրում. ջրի մեջ մեկ տոննա նավթի հայտնվելուց 10 րոպե հետո 10 մմ հաստությամբ նավթի բիծ է առաջանում: Ժամանակի ընթացքում բծի հաստությունը նվազում է (մինչև 1 միլիմետրից պակաս), սակայն այն տարածվում է, և մեկ տոննա նավթը կարող է ընդգրկել մինչև 12
քառակուսի կիլոմետր տարածք:
Հետագա փոփոխությունները տեղի են ունենում քամու, ալիքների և եղանակի ազդեցության տակ: Ուժեղ քամիները և փոթորիկները արագացնում են բծի տարածումը:
Միջազգային նավթարդյունաբերության բնապահպանական ասոցիացիան (International Petroleum Industry Environmental Conservation Association) նշում է, որ աղետը չի առաջացնում ձկների, սողունների, կենդանիների և բույսերի միաժամանակյա զանգվածային մահ, սակայն, այնուամենայնիվ, նավթի միջին և երկարաժամկետ արտահոսքի ազդեցությունն ապագայում չափազանց բացասական է:

пятница, 8 декабря 2017 г.

Creative short stories

At the New Year's night, the star fell, and he made a wish. He could not have even imagined that the wish would come true, but suddenly he appeared in the second century BC. At first he did not understand what was going on, but when he walked and looked around, he realized that his dream had come true and he was very surprised. He began to discover nature, sky with different plants, animals, especially snails. Suddenly he heard a strong voice, lifted his head and saw the dinosaurs far away, frightened and climbed the tree. A volcano erupted from the top. Suddenly he noticed that some red dots had appeared on his body and he thought:

среда, 6 декабря 2017 г.

Ֆրանց Կաֆկա. «Դատավարություն»

Եթե մինչև Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունը «Կերպարանափոխությունը» կարդացած չլինեի, ապա ծանոթ չլինելով նրա ոճին՝ դժվար թե ընկալեի այն: Իհարկե, ստեղծագործություններից յուրաքանչյուրը Կաֆկան յուրովի է գրել, բայց շատ զուգահեռներ կարելի է տանել դրանց միջև:
Դիտարկենք հենց ստեղծագործության սկիզբը. ինչպե՞ս է այն սկսվում: Գլխավոր կերպարը՝ Յոզեֆ Կ-ն, արթնանալով իր երեսնամյակի օրը, իմանում է, որ ձերբակալված է: Նույնը նաև «Կերպարանափոխության» մեջ էր. գլխավոր հերոսները արթնանում են և անակնկալի գալիս՝ տեսնելով, որ իրենց կյանքում մեծ ու անսպասելի փոփոխություն է եղել, որը, ի վերջո, քայլ առ քայլ նրանց տանում է կործանման:

Christmas mood around the World


Christmas and New Year’s Eve are the greatest festivities in the world and somewhere the longest celebrations as well. There has always been discussion about Santa Claus, but officials in Finland argues that the real Santa is based in Rovaniemi, a frozen city in North of Finland. As we know, Santa´s mission is to deliver happiness around the world with the help of his team of reindeer friends. Santa Finland welcome everybody to visit him, chat online or send letter. The post address to the one and only: Santa Claus, Main Post office, Rovaniemi, Finland.
Spain. Christmas Eve is the big deal and dinner that day is the biggest meal of the year. The only rule is that people eat well and probably expensively. Lobster is very common, and a roast of some sort is essential, usually lamb or suckling pig. In addition to all this, most families will also have soup and plenty of seafood, cheeses, hams and pates. Dinner starts late.