четверг, 30 ноября 2017 г.

Ֆաշիզմ


Ֆաշիզմը 1919 թ. առաջացած իտալական ծագմամբ քաղաքական շարժում է։ Նեղ իմաստով, տերմինը բնութագրում է Բենիտո Մուսոլինիի հիմնադրած շարժումը, ինչպես նաև իտալական միապետության ներքո 1922-1945 թթ. գոյություն ունեցող ռեժիմը` Մուսսոլինիի ղեկավարությամբ: Լինելով          հակառակորդ ժողովրդավարությանըպառլամենտարիզմինսոցիալիզմին և մարքսիզմին, մուսոլինյան ֆաշիզմը ավտորիտար է և ազգայնական։ Նացիզմը մասամբ ներշնչվել է ֆաշիզմից։ Շատ հաճախ «ֆաշիստ» բառը օգտագործվում է քաղաքական հակառակորդին վարկաբեկելու համար։ Չնայած դրան՝ որոշ ծայրահեղ աջ շարժումներ, որոնք անվանվում են նեոֆաշիստական, օգտագործում են ֆաշիստական գաղափարները։

пятница, 24 ноября 2017 г.

Rektion

Վախենալ- Angst haben-vor+ Dat
Հետաքրքրվել- sich interessieren- für +Akk
Դիմավորել- abholen-Akk
Ուշադրություն դարձնել- achten-auf +Akk
Զանգել- anrufen-Akk
Բարկանալ- sich ärgern-auf +Akk
Պատասխանել- beantworten-Akk 
Շնորհակալություն հայտնել-sich bedanken- bei +Dat
Հանդիպել- begegnen-Dat

“The old man and the sea”


The old man named Santiago fishing in his boat at Gulfstream. For eighty-four days, he has not hunted any fish. For the first forty days, he was with the guy helping him. His name was Manolini. But the boy's parents, seeing him return home without a hunt, advised to go out to the sea with another boat and leave the loser. The boy was looking sadly to the elderly returning old man and helping him to take the empty boat.
The activities are developing in a small fishing town of Cuba. In the old man's hut, they talk about tomorrow's fishing that the old man's fortune should finally smile. About baseball and famous athletes, for example, from De Majo. When the old man sleeps, there are no fights, womens, or great events in his dreams. He sees Africa and the great lions coming to the shore.
In the morning an old man prepares the boat and tells Manolini that he is helping to succeed today.

понедельник, 20 ноября 2017 г.

Ֆրանց Կաֆկա․ «Կերպարանափոխություն»

Մի մեծ ողբերգության, հուսահատության ու գարշելի քաոսի մեջ էր Զամզաների ընտանիքը։ Ընտանիքի որդին՝ Գրեգոր Զամզան, որի հույսին էր ամբողջ ընտանիքը (նա տան միակ աշխատողն էր), օրերից մի օր արթնանալով՝ զգում է, որ իր հետ մի բան այն չէ, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է իր մեջ։ Ոտքերը բարակել էին, փորը՝ ուռել, ձայնը՝ փոխվել․ նա կերպարանափոխվել էր։
Վերջապես եկանք հասանք այն բանին, թե ինչո՞ւ է Կաֆկան իր այս ստեղծագործությունն այդպես անվանել՝ «Կերպարանափոխություն»։ Այո՛, նա կերպարանափոխվել էր, իսկ ինչպիսի՞ կերպարանափոխության մասին է խոսքը։ Երբ նոր էի սկսել կարդալ, ինձ թվում էր՝ այս ստեղծագործությունը  ֆանտաստիկ ժանրի է. դե, կարելի է նաև այդպես ասել, կարծում եմ՝ Կաֆկային ևս կարելի է անվանել ֆանտաստիկ գրող, բայց այս մեկը հանելով  այդ «ֆանտաստիկ» շարքից՝ զուգահեռներ կանցկացնեմ իսկական ֆանտաստիկայի և Կաֆկայի ստեղծած ֆանտաստիկայի միջև։
Սա իսկական ֆանտաստիկա կլիներ, եթե Գրեգորը իրոք վերածված լիներ գարշելի միջատի՝ բլոճի, բայց դա ընդամենը, ըստ իս, հոգեբանական պատրանք էր, միֆ։ Նրա հոգին էր կերպարանափոխվել, նա հոգեպես իրեն այդպես էր պատկերացնում՝ բլոճի կարգավիճակում։ Նա իրեն այդպես էր տեսնում՝ բարակած ոտիկներով, հաստացած փորով, դրա համար էլ դժվար էր կարողանում տեղաշարժվել, նրա ականջներում նույնիսկ իր ձայնն էր «կերպարանափոխվել»։

воскресенье, 19 ноября 2017 г.

Բառագիտություն

Բառագիտությունլեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները՝ բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները։ Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են՝ բառի սահմանումը, բառատեսակներիբառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և՝ իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ՝ բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն։  Բառագիտության գլխավոր բաժիններն են՝
1. Իմաստաբանություն
2. Բառակազմություն

четверг, 16 ноября 2017 г.

Բուրժուական հեղափոխություններ: Նոր հասարակարգի սկիզբը

Հեղափոխությունը բացահայտ դասակարգային պայքար է, որը կարող է ընդունել տարբեր ձևեր (զինված ապստամբություն, քաղաքական հեղաշրջում, քաղաքացիական պատերազմ, պայքարի խաղաղ ձևեր)։ Հասարակության առաջադիմության օբյեկտիվ պահանջները վերջին հաշվով կանխորոշում են հեղափոխության հաղթանակը։ Այն դեպքում, երբ հեղափոխության հիմնական ուժերը անկարող են լուծել հեղափոխության օբյեկտիվորեն հասունացած խնդիրները, հեղափոխությունը կարող է ձեռք բերել վերնախավային բնույթ: Ի հակադրություն ժողովրդական հեղափոխությունների, վերնախավային հեղափոխությունները անհետևողական են և սովորաբար ավարտվում են դասակարգային փոխզիջումներով։
 Բուրժուազիա (ֆրանսերենbourgeoisieավելի ուշ լատիներեն burgus- քաղաք-ամրոց)կապիտալիստական հասարակության իշխող դասակարգորը արտադրության միջոցների սեփականատերն է և վարձու աշխատանքի շահագործման հետևանքով ստանում է հավելյալ արժեքԲուրժուազիան ձևավորվել է առևտրականններիցվաշխառուներից (պարտատերերից), հարուստ վարպետներից և գյուղական վերնախավից:
Առաջինը Հոլանդիան էր:Բուրժուական հեղափոխության առաջին փուլն այդտեղ թվագրվում է 1555-1572 թթ.: Հաջորդը Անգլիան էր:Բուրժուական հեղափոխությունն այստեղ տեղի ունեցավ 1640-1660թթ.Հարյուր տարի անց փոթորկվեց Ամերիկան.1775-1783թթ.`պայքար անկախության համար և,իհարկե,Հյուսամերիկյան հեղափոխություն,որը նույնպես բուժուական էր:

среда, 15 ноября 2017 г.

Հետաքրքիր փաստեր մոր և երեխայի ֆիզիկական կապի մասին


Երեխան կապված է իր մոր հետ և՛ ծնվելուց առաջև՛ ծնվելուց հետո։ Սկսելով հղիության 29-րդ շաբաթից՝ երեխայի մոտ արդեն զարգանում են զգայարաններընա սկսում է զգալ հոտըհամըզգում է շրջակա միջավայրը և նույնիսկ տարբերում է լուսավորման փոփոխություններըՎեցերորդ շաբաթում սաղմնավորվում են ուղեղի բոլոր բաժինները, ձևավորման ավարտին է մոտենում վեստիբուլյար ապարատը: Յոթերորդ շաբաթում՝ մաշկային զգայունություն է ի հայտ գալիս բերանի շրջանում, տասերորդ շաբաթում՝ մաշկի ամբողջ մակերեսին: Ութերորդ շաբաթում ավարտվում է ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ),այլև ծայրամասայինի (նյարդային թելիկները, օրգանների և հյուսվածքների վերջավորությունները) ձևավորումը: Իներորդ շաբաթում լեզվի վրա համային կետեր են ի հայտ գալիս, պտղաջուրը բերանով ներթափանցում է ստամոքս: Տասերորդ շաբաթում երեխան ակտիվորեն լողում է՝ ուղղորդելով մարմնի շարժումները, այսինքն՝ աշխատում է վեստիբուլյար ապարատը և մկանները: Տասնմեկերորդ շաբաթում ծծում է մատը: Տասնչորսերորդ շաբաթում զարգանում է լսողությունը: Մոտավորապես քսանչորսերորդ շաբաթում կծկում է աչքերը և թեքվում լույսից, որը վառ լուսավորության դեպքում ներթափանցում է մոր որովայնի պատից: Ավելի վաղ (20-22-րդ շաբաթներում) խուսափում է ՈՒՁՀ-ի սարքի սառը տվիչից, այդ շրջանում արդեն իսկ զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: 

понедельник, 13 ноября 2017 г.

Հատված Չեխովի «Քամելեոն» պատմվածքից․ (թարգմանություն)

  - Гм!.. Хорошо... - говорит Очумелов строго, кашляя и шевеля бровями. Хорошо... Чья собака? Я этого так не оставлю. Я покажу вам, как собак распускать! Пора обратить внимание на подобных господ, не желающих подчиняться постановлениям! Как оштрафую его, мерзавца, так он узнает у меня, что значит собака и прочий бродячий скот! Я ему покажу кузькину мать!.. Елдырин, - обращается надзиратель к городовому, - узнай, чья это собака, и составляй протокол! А собаку истребить надо. Не медля! Она наверное бешеная... Чья это собака, спрашиваю? 
   - Это, кажись, генерала Жигалова! - говорит кто-то из толпы.

четверг, 9 ноября 2017 г.

Մեր քաղաքի շունչը․․․ 😊


Երկար ժամանակ է, ինչ ես և Վանուհի Ազատյանը փնտրտուքների մեջ էինք. ուզում էինք ֆիլմ նկարել, բայց թե ինչի՞ մասին՝ մենք էլ չգիտեինք։ Եվ ի վերջո գտանք․․․ գտանք մեզ հուզող հարցերի պատասխանները, ու այսպես ծնվեց մի նոր միտք։ Ինչո՞ւ առանց խոսքի ֆիլմեր քիչ են ստեղծում, արդյոք հնարավոր չէ՞ լավ ու հետաքրքիր ֆիլմ ստանալ առանց դերասանների։ Երևի զարմանում եք՝ ինչպե՞ս թե, ֆիլմը՝ առանց դերասանների՞, գուցե այն վավերագրակա՞ն է։
Մենք էլ որոշեցինք ֆիլմ նկարել Երևանի մասին, բայց ոչ թե մի սովորական պատմություն մեր քաղաքի ու նրա ճարտարապետական կառույցների մասին, այլ «քաղաքային» ֆիլմ՝ համեմված ամենօրյա քաղաքային եռուզեռով, հին ու նոր երգերի «միքսով», հետաքրքիր դեմքերով և դեպքերով, որոնք ձևավորում են մեր Երևանի իսկական համն ու հոտը՝ կոլորիտը։ Իսկ դերասանները… այ, դերասաններն էլ մեր քաղաքի ամենահետքրքիր, գունեղ ու ստեղծարար կյանքով ապրող բնակիչներն են, ամեն մեկը՝ մի անհատականություն, ամեն մեկի մեջ՝ մի սիրուն պատմություն։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացնելու համար մեզ միացավ նաև Սաբինա Դավթյանը։

Սոցիալիզմ

Բնութագրությունը

Սոցիալիզմը բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերպի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս-լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Սոցիալիզմի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափի, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխնիկական առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։ Սոցիալիզմը հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվում է որպես պատմ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ համակարգ։

Բառարան-Wörterbuch (November)

Fremdsprachen- օտար լեզուներ
der Unterricht- պարապմունք
die Woche- շաբաթ
die Uhr- ժամ
betreten- մտնել
die Übunk- վարժություն
der Übunksraum- լսարան, դասարան
beginnen- սկսել
grüßen- ողջունել
das Gedichte- բանաստեղծություն
die Lieder- երգեր
die Sätze- նախադասություն
die Tafel- գրատախտակ
Hausaufgabe- տնային աշխատանք
die Tochter- դուստր
der Zohn-որդի

среда, 8 ноября 2017 г.

Վերածննդի դարաշրջան: Ռաֆայել Սանտի

Վերածնունդ կամ Ռենեսանս, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Վերածննդի կերպարվեստ

Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։

 Ռաֆայել Սանտի՝ Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ և ճարտարապետ

                                       Փոքրիկ անդրադարձ նրա կյանքի մասին.
Ռաֆայել Սանտին ծնվել է 1483 թվականի մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ ՈւրբինոԻտալիա։ Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները։
1500 թվականին նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը։ Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելը ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»։ 1504 թվականին մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն։ Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները։

вторник, 7 ноября 2017 г.

Կատալոնիան և կատալոնացիները

Նախ և առաջ անդրադառնամ նրա պատմությանը՝
Կատալոնիա պատմական մարզ և ինքնավար տարածք Իսպանիայի կազմում:
 Այն տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելյան մասում՝ Միջերկրական ծովի առափնյա շրջանների և Պիրենեյների միջև ընկած հատվածում:
Կարլ Մեծի կառավարման ժամանակներից սկսած մինչև 17-րդ դարի միջնամասն այն պահպանել է իր տարածքային ամբողջականությունը, սակայն 1659 թվականին ստորագրված Պիրենեյան համաձայնագրի համաձայն պատմական Կատալոնիա մարզը բաժանվեց Իսպանիայի և Ֆրանսիայի միջև: Ներկայումս այն ունի ինքնավար մարզի կարգավիճակ Իսպանիայի թագավորության կազմում: Կատալոնիան հանդիսանում է կատալոնացիների պատմական հայրենիքը: Վերջիններս հանդիսանում են արևմտյան ռոմանական ժողովուրդ, և ըստ պատմաբանների նրանք առաջացել են միջնադարում:

понедельник, 6 ноября 2017 г.

Բուրգը որպես երկրաչափական պատկեր, թե՞ ճարտարապետական կոթող

Ին՞չ է բուրգը հարցին պատասխանում ենք, որ բուրգը երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է բազմանկյուններով: Լուծում ենք անթիվ-անհամար խնդիրներ՝ գտնելով բուրգի մակերեսը, պարագիծը, հիմքի մակերեսը և այլն։ Բայց ի՞նչ բացատրություն է իրականում իր մեջ ներառում այս մարմինը, ո՞րն է նրա առեղծված։ Առեղծվա՞ծ, իսկ ի՞նչ առեղծված, ու այստեղ գալիս ու հանգում ենք մարդկության համար մինչ օրս չբացահայտված Եգիպտական բուրգերի առեղծվածին։ Երբ համացանցում փորձում էի հետաքրքիր տեղեկություններ ստանալ Եգիպտական բուրգերի մասին, գտա հետաքրքիր փաստեր նաև այլ բուրգերի մասին։ 
Հայտնի են բազում բուրգեր, որոնք կառուցվել են Հին աշխարհի տարբեր մշակույթների կողմից, որպես տաճարներ կամ հուշակոթողներ։Խոշոր բուրգերի շարքին են դասվում եգիպտական բուրգերը (ամենաբարձր բուրգերը) և Լատինական Ամերիկայի նախակոլումբոսյան ժամանակաշրջանի մշակույթների (ացտեկներմայաներՏենոչտիտլան) բուրգերը։ 1997 թվականին Անդերում հայտնաբերված Նորտե-Չիկոյի մշակույթին պատկանող բուրգերը ենթադրաբար եղել են հին եգիպտական բուրգերի ժամանակակիցները: Չափսերով ավելի փոքր և ավելի քիչ հայտնի բուրգեր պահպանվել են Նուբիայում (Մերոե) և Հռոմում (Ցեստիայի բուրգը)։

четверг, 2 ноября 2017 г.

Let’s feel the flavor of cinematography!


This time I decided to write about cinematography. What is it and what is a real cinematography? Perhaps you are a movie fan, you see countless movies, but you have never imagined what's happening there at the scene. It is another world. When each one performs his job and everyone is trying to get a wonderful movie. The film goes through so many interesting stages. Pre-production, when the script is written, performs casting and selects actors. Then it passes to the original production stage when the shoot begins, and in the end it passes to the post-production stage when the edges are edited, transformed and received that what they have imagined.