четверг, 26 октября 2017 г.

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1. Ինչպիսի՞ միջավայրում ենք ապրում մենք. փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը: 
Շրջապատում կատարվող ցանկացած երևույթ, որը վնաս է հասցնում բուսական աշխարհին, վնաս է հասցնում նաև մարդու կյանքին։ Մեր շրջակա միջավայրը ենթարկվում է ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտման։ Կոշտ թափոնների արտանետումը (պլաստմասսայե շշեր, պոլիէթիլենային տոպրակներ և այլն), գործարաններից, ավտոմեքենաներից դուրս եկող ծուխը, վնասակար նյութերը, վարակիչ հիվանդությունների փոխացնումը (պատճառը հիգիենայի կանոններին չհետևելն է՝ կենսաբանական աղտոտում), ռադիոակտիվ նյութերի ճառագայթումը և այլն։

среда, 25 октября 2017 г.

Շարունակում ենք կարդալ Չեխով

«Շնիկով տիկինը» պատմվածքի գլխավոր հերոսուհին՝ շնիկով տիկինը, Աննա Սերգեևնան էր։ Նա եկել էր Յալթա՝ հանգստանալու։ Յալթայում էր հանգստանում նաև Դմիտրի Դմիրտրիչ Գուրովը՝ հետաքրքիր արտաքինով մի տղամարդ, որը գրավում էր կանանց, չնայած ամուսնացած էր, բայց չէր սիրում կնոջը՝ անվանելով «ստորին ցեղ»։
Իմանալով անծանոթ տիկնոջ գոյության մասին՝ Գուրովը ամեն կերպ փորձում էր ծանոթանալ նրա հետ (քանի որ տիկինը մենակ էր՝ առանց ամուսնու ու հարազատների)։ Յալթայում սկսվում է մի գաղտնի սիրավեպ, բայց գալիս է ժամանակը, և Աննան ստիպված է լինում հեռանալ ամուսնու մոտ՝ Ս քաղաք։
Գուրովը նրան ճանապարհում է ու ինքն էլ վերադառնում տուն՝ Մոսկվաորտեղ նրան սպսում էին կինը և երեք երեխաները։ Մոսկվայում սկսվել էին սաստիկ ցրտերը։ Գուրովը վերադառնում է և անցնում իր սովորականառօրյա կյանքին։ Նա կարծում էր, թե այդպիսով կմոռանա շնիկով տիկնոջը՝ ինչպես իր մյուս սիրուհիներին, բայց․․․ Աննայի պատկերը նրան էր հետապնդում ողջ օրվա ընթացքում՝ տանըդրսումերազներումնույնիսկ աչքերը փակելուց Աննային էր տեսնում։

понедельник, 23 октября 2017 г.

Über micհ

Hallo!
Ich bin Swetlana, ich bin sechszehn Jahre alt, ich studiere in der Mkhitar Sebastaci Shule. Meine Familie ist nicht so groß. Mein Vater ist Hayk. Er ist ein Marketing-Spezialist. Meine Mutter ist Narine. Sie ist Journalist und Redakteur. Ich habe eine Schwester. Ihr Name ist Nare. Sie ist sieben Jahre alt. Sie ist mit Schach beschäftigt. Meine Großeltern sind Rentner. Meine Großmutter ist Melina.

пятница, 20 октября 2017 г.

Լուծում ենք ցուցչային հավասարումներ 📝


Ա․Պ․Չեխով․«Չինովնիկի մահը» և «Պատյանով մարդը»

Երբ կարդում էի Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը, մտածում էի, թե ուրիշ ո՞ր հեղինակի ստեղծագործության հետ կարելի է այն համեմատել, բայց երբ կարդացի Չեխովի հաջորդ պատմվածքը՝ «Պատյանով մարդը», միանգամից հասկացա, թե ինչքան զուգահեռներ կարելի է տանել նրա այդ երկու պատմվածքների միջև (իհարկե, հետո հասկացա, որ պատմվածքները կարելի է համեմատել և զուգահեռներ տանել նաև Մուրացանի «Առաքյալը» ստեղծագործության հետ)։ Ի վերջո, ինչի մասին են այս երկու, ըստ իս՝ որոշ սյուժետային գծերով իրար նման պատմվածքները։
«Չինովնիկի մահը»- Այն պատմում է էկզեկուտոր Իվան Դմիտրիչ Չերվյակովի մասին, թե ինչպես է նա «Կորնեվիլյան զանգերը» դիտելու ժամանակ փռշտում և միամտաբար թքում գեներալ Բրիզժալովի ճակատին։ Չերվյակովն իրեն վատ է զգում (դե, յուրաքանչյուր քաղաքավարի մարդ, իհարկե, իրեն վատ կզգար պատահածի համար, անկախ նրանից՝ դիմացինը գեներալ է, թե խանութի հասարակ աշխատող, և ներողություն կխնդրեր ու վերջ), այդ պահին ներողություն է խնդրում, բայց նա մեկ անգամով չի բավարարվում, գրեթե ամեն օր այցելում է գեներալի աշխատասենյակ և փորձում բացատրություն տալ, նույնիսկ որոշում է նամակ գրել։ Գեներալն ամեն անգամ կոպտում է չինովնիկին, իսկ նա մտածում է, թե Բրիզժալովը այդպես էլ իրեն չի ներել՝ առանց հասկանալու, որ գեներալին ուղղակի դուր չի գալիս այդ ներողությունների անվերջանալի շարանը։ Չերվյակովը այդ մտածմունքի մեջ մահանում է։

Սպիտակուցներ

Սպիտակուցներ (պրոտեիններ, պոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ 
Խոսելով սպիտակուցներից՝ անդրադառնամ իսուլին։

Ինսուլին 

Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը 1958 թվականին ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: Այն պեպտիդային բնույթի հորմոն է, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի բջիջների կողմից։ Այն կարգավորում է ածխաջրերիսպիտակուցների և ճարպերի փոխանակությունը։
Ինսուլինը ծագմամբ շատ հին սպիտակուց է, որը ծագել է մոտ մեկ միլիարդ տարի առաջ։ Ինսուլինի մոլեկուլյար ծագումը հասնում է մինչև պարզ միաբջիջ էուկարիոտ բջիջների ժամանակաշրջան։  Կենդանիներից բացի, ինսուլինանման սպիտակուցներ հայտնաբերվել են նաև նախակենդանիների և սնկերի մոտ։

четверг, 19 октября 2017 г.

Ազգային-ազատագրական շարժում Հնդկաստանում


Ազատագրական շարժման առաջին քայլերը տեղի ունեցան Բենգալիայում: Սկզբում հնդկացիները պայքարում էին ռազմական ուժերի միջոցով, ապա պայքարը տեղափոխվեց քաղաքական դաշտ: Շարժման վերջին փուլում՝ 1920-ականներից սկսած, Հնդկաստանի Ազգային կոնգրեսը պայքարի հիմք ընդունեց Գանդիի մեթոդը՝ բռնության բացակայության քաղաքականությունը: (Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի Հնդկաստանի և հնդկական անկախության շարժման քաղաքական և հոգևոր առաջնորդ)։
1919 թվականին Գանդին առաջին անգամ կոչ է անում քաղաքացիներին խաղաղ բողոքի ակցիայի՝ գործադուլի և անհնազանդության: Միլիոնավոր հնդկացիներ այդ օրը աշխատանքի դուրս չեն գալիս: Նրանք քայլում էին փողոցներով՝ վանկարկելով անկախության և ազատության կոչեր: Ցավոք, ոչ բոլորը կարողացան պահպանել խաղաղությունը և մի պահ ամբոխը ագրեսիվացավ և հունից դուրս եկավ՝ բախվելով ոստիկաններին: Գանդիին ձերբակալեցին որպես կազմակերպիչ և ազատազրկեցին 6 տարով: Նա գտնում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է:
6 տարի հետո Մահաթման վերադառնում է իր սովորական կյանքին: Քննադատները ուշադրություն չէին դարձնում մեծ փիլիսոփայի վրա: Նրանք գտնում էին, որ Գանդնին բանտարկվելով կոտրվեց է և նրա քաղաքական գործունեությունը վերջացրեց: Սակայն հենց մտավորականի խոսքերով՝ բանտը նրան հնարավորություն տվեց վերանայել իր գաղափարները և գտնել թույլ կողմերը:

среда, 18 октября 2017 г.

Բառարան-Wörterbuch (Oktober)

Sportlish- սպորտային
Musikalish- երաժշտական
Arbeiten- աշխատել
Besuchen- այցելել
Gesund- առողջ
Antworten-պատասխանել
Krank- հիվանդ
Jeden tag- ամեն օր
Bleistift- մատիտ
der Monat- ամիս
die Jacke- բաճկոն
Tante- մորաքույր
Brod- հաց
Saft- հյութ

пятница, 13 октября 2017 г.

And whats are the "creativity killers"?

When it comes to do creative work, it’s important  not only to look for ways to let our creativity thrive, but  also to be mindful of insidious “creativity killers” that can sneak up and strangle our ability to come up with our best ideas (They are fear, apathy, criticism, pessimism, tradition, pressure).It’s important to recognize these obstacles to the creative though process because many are insidious, and worse yet, most can be made on the managerial end, meaning we may be stifling our creative workers without even realizing it. For those of us doing creative work, we must be mindful of these deterrents of the creative process so we can continue putting out our most novel ideas. It’s tough to continue working on noble ideas when you haven’t received any positive feedback. This feeling is backed by psychological research that shows people who’ve started a new undertaking are most likely to give up the first time things come crashing down. Creative people thrive on having others impacted by their ideas. Without feedback, their motivation begins to wither and die. — How about you? What kills your creativity?

вторник, 10 октября 2017 г.

Ռափայել Պատկանյան․«Չախու»

Պատկանյանի «Չախու» պատմվածքը ջրկիր Մարտիրոսի դաժան կյանքի մասին է։ Իսկ ինչո՞ւ դաժան, ո՞րն էր պատճառը, որ Մարտիրոսը ջրկիրությամբ էր զբաղվում։
Պատմվածքի սկզբում նկարագրվում է եղանակային լուրջ փոփոխությունը, երբ մարտի սկզբին արդեն հունիսյան տապ էր, չորությունից գետինը սկսել էր ճաքել, ծառերը չորանում էին, և պետք էր ջրել։ Տանուտերը կանչել է տալիս ջրկիր Մարտիրոսին, որ ջրի պարտեզը։ Այդ ժամանակ բանվորը մի փոս էր փորում նոր ծառ տնկելու համար և հանկարծ փոսի միջից գտնում է մի չախու։ Մարտիրոսը սկսում է լաց լինել ու պատմում տիրոջը իր ողջ կյանքի պատմությունը, կյանք, որ գլխիվայր էր շուռ եկել ու խեղաթյուրվել այդ չախուի պատճառով։
Մարտիրոսին հայրը տասը տարեկան հասակում տարել էր վարդապետի մոտ՝ ուսանելու։ Մարտիրոսը շատ խելացի և ընդունակ էր, և բոլորը նախանձում էին նրան, այդ թվում նաև՝ վարդապետը։ Անցնում է չորս տարի, Մարտիրոսն արդեն կարդում էր զանազան գրքեր ու լավ էր տիրապետում գրել-կարդալուն։ Մի օր անհետանում է վարդապետի կնոջ չախուն, ու դրա մեջ մեղադրում են Մարտիրոսին։ Մարտիրոսն ընկնում է անկողին, հետո մահանում է հայրը՝ թողնելով նրան, մորը և տատին սև հացի կարոտ։

What does mean the choice of signs. Psychology

Square The tireless worker. Exhibits hard work, diligence, perseverance, and always strives for completion. Patience and a methodical nature make squares skilled specialists. A Square collects information, and has it neatly organized on his shelves, he is able to quickly retrieve the desired facts and earns a deserved reputation of being a scholar in his field.
The Square refers to left hemisphere thinkers, who are characterized by logical thought and mathematical mindsets. Squares analyze and calculate answers to problems, rather than trusting instinct or inference.
Square’s ideal is a planned, regular, life where everything is predictable. They do not like the unexpected or surprises. In the business world, such people often become good administrators and executives but rarely succeed as managers because the constant need for additional information for decision-making deprives them of their speed. In addition, their cold rationality often prevents squares from quickly connecting with other people.

понедельник, 2 октября 2017 г.

Գրաբարյան ընթերցումեր

Յաղագս Տիգրանայ
Բայց անցցուք այսուհետ եւ որ ինչ յաղագս Տիգրանայ եւ որ ի նմանէ գործք: Քանզի սա ամենեցունց թագաւորացն մերոց հարստագոյն եւ խոհեմագոյն, եւ արանցն այնոցիկ եւ ամենեցուն քաջ: Որ եւ Կիւրոսի աջակցեալ, զՄարացն ի բաց բառնալով զիշխանութիւնն, եւ զՅոյնս ոչ սակաւ ժամանակս ընդ իւրեաւ նուաճեալ հնազանդէր: Եւ զսահմանս մերոյ բնակութեանս ընդարձակեալ՝ ի հինսն մերհասուցանէր յեզերս ծայրից բնակութեան, եւ ամենեցունց որ առ իւրովքն էին ժամանակօք՝նախանձելի, զկնեացս ըղձալի ինքն եւ ժամանակ իւր:
Ձայնգրությունը տես այստեղ: