Թերևս, չկա մեկը, որը չսիրի երաժշտություն, սակայն ոչ բոլորը գիտեն մարդու առողջության վրա դրա ազդեցության մասին:
Մաթեմատիկոս Պյութագորասը մաթեմատիկան, աստղաբանությունը և երաժշտությունը համարում էր ամենակարևորը, սակայն գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերն առաջինը բացահայտեց երաժշտության և մոլորակների միջև եղած սերտ կապը. «Բնության մեջ ամեն ինչ հաշվարկված է. 7 գույն, 7 գլխավոր օրգան, 7 նոտա, 7 օր շաբաթվա մեջ, 12 հնչյուն, 12 կենդանակերպ և այլն: Յուրաքանչյուր երաժշտական նոտա ունի իր վիբրացիան և համապատասխանում է մի կենդանակերպի, իսկ ամեն հնչյուն, որն անցնում է 12 կենդանակերպերի միջով, առաջացնում է մեկ երաժշտական նոտա: Ուստի մարդու ծննդյան պահին մոլորակների դասավորության` կենդանակերպի հիման վրա կարելի է ստեղծել անհատական երաժշտություն»:
Յուրաքանչյուր մարդու երաժշտական ոճի ընկալումը տարբեր է. ինչ-որ մեկը սիրում է քնել դասական երաժշտության ներքո, մեկ ուրիշն էլ ցանկանում է արթնանալիս ծանր ռոքի ակորդներ լսել: Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ նշանակություն ունի ոչ միայն երաժշտության ռիթմն ու տոնայնությունը, այլ նաև երաժշտական գործիքի տեսակը: Երաժշտության ժամանակակից տեսությունը չի հենվում ժամանակակից մաթեմատիկայի առանցքի վրա, սակայն երաժշտական ձայնի հիմքը կարող է նկարագրվել մաթեմատիկորեն (ակուստիկայի օգնությամբ) և ցուցադրվել «թվային հատկանիշների ուշագրավ զանգվածի միջոցով»: